Թուրք գործիչները կողմ են հարաբերությունների ջերմացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--1.91 oC

Թուրք գործիչները կողմ են հարաբերությունների ջերմացմանը

18:24 21.09.2017

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի առիթով այս օրերին Երևանում են թուրք մտավորականներ, ովքեր կողմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Նրանց կարծիքով, 2009 թվականին Հայաստանի և Թուրքիայի ստորագրած արձանագրությունները պետք է վավերացվեն, իսկ դրան կարելի է հասնել նաև նման փոխայցելությունների և շփումների միջոցով: Ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը կարող է օգնել նաև առևտուրը, բայց դրա համար անհրաժեշտ է բացել հայ-թուրքական սահմանը:

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած թուրք գործիչները կարծում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման 2008 թվականին մեկնարկած գործընթացը կարող է շարունակվել:

Թուրքիայում ավտորիտար ռեժիմի ընդլայնմանը զուգահեռ կարծես ձախողվեց հայ և թուրք ժողովուրդների մերձեցման գործընթացը, որ սկսվել էր 2008 թվականին և որը զուգակցվում էր նաև ցեղասպանության մասին հիշողությունների ու պատմության ներկայացումով: Եվ այսօր մեր այստեղ գտնվելը կարծես խորհրդանշական շարունակությունն է 2008 թվականին սկսված այդ գործընթացի: Սրանով ուզում ենք ցույց տալ, որ պատրաստ ենք այդ գործընթացը շարունակելուն, — նշում է թուրք քաղաքագետ, հրապարակախոս Ալի Բայրամօղլուն:

Հայաստանի անկախության օրը Երևանում գտնվող գործիչները նշեցին, որ իրենք ներկայացնում են Թուրքիայի հասարակության այն հատվածը, որը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը: Նրանք կողմ են 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների կյանքի կոչմանը, և դրա համար դիտարկում են նաև այսպես ասած ժողովրդական դիվանագիտության մեթոդները:

 

— Որպեսզի այս երկու հասարակությունները կարողանան պատմությունից ժառանգություն ստացած խնդիրները լուծել, հակամարտությունների կարգավորման միջոցներից կարող է լինել առևտրի զարգացումը: Այս տեղանկյունից առաջնահերթություն է դառնում սահմանների բացման հարցը, որովհետև փակ սահմաններով հնարավոր չէ խորը համագործակցություն: Միայն սահմանները բացելու դեպքում կարող են առևտրային հարաբերություններ զարգանալ, — կարծում է թուրք գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթիրջօղլուն:

Թուրք մտավորականներն էլ են նշում, որ Թուրքիայում ավտորիտար իշխանությունը խորանում է, ամբողջ ուժը կենտրոնանում է միայն մեկ մարդու ձեռքում: Սրա պատճառով նվազում են ռացիոնալ որոշումներ ընդունելու, հայկական կողմի հետ բանակցությունների գնալու հնարավորությունները:

— Եթե Հայոց ցեղասպանության վերաբերյալ խոսակցությունները, հետաքրքրությունը 2008-2009 թվականներին աննախադեպ շատ էին, հիմա, կարող ենք ասել, որ այդ թեմաները թուրքական օրակարգի ամենավերջին տեղերում են, — ավելացնում է Ալի Բայրամօղլուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

00:00 30.11.2024

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

TRON բլոկչեյն պլատֆորմի ստեղծող Ջասթին Սունը կերել է 6,2 մլն դոլարով գնած բանանը, որը ամրացված է եղել պատին: Հատուկ կազմակերպված ասուլիսի ժամանակ երևում է, թե ինչպես է 34-ամյա Ջասթին Սունը պատից պոկում ժապավենով ամրացված բանանը, մաքրում այն ​​և ուտում։ Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ համ ունի միրգը, ձեռնարկատերը պատասխանել է, որ այն շատ ավելի համեղ […] ...

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

23:55 29.11.2024

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստն ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում (5-0) դարձել է երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ ...

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

23:50 29.11.2024

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

Չադի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագրի դադարեցման մասին, հայտնում է Associated Press-ը։ Չադի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբդերաման Կուլամալլայի խոսքով՝ համաձայնագրի խզման որոշումը երկրին թույլ կտա վերանայել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված ազգային շահերի վրա։ Հայտարարության մեջ չի նշվում, թե երբ պետք է լքեն երկիրը Չադում տեղակայված մոտ 1000 ֆրանսիացի զինվորականները: Փարիզը դեռ […] ...

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

23:45 29.11.2024

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ միջուկային էներգիայով աշխատող USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորությամբ, մտել է Հարավչինական ծով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։ Վաշինգտոնի խոսքով՝ ամերիկյան ռազմանավերի այցելությունները Հարավչինական ծով ուղղված են միջազգային իրավունքի և տարածաշրջանում նավագնացության ազատության ապահովմանը։ «Մենք շատ անհանգստացած ենք Հարավ-չինական ծովում չինական վտանգավոր և անօրինական գործունեության աճով, որը […] ...

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

23:40 29.11.2024

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել, հայտնում է Թենիսի էթիկայի միջազգային գործակալության (ITIA) պաշտոնական կայքը։ Ըստ աղբյուրի` լեհ թենիսիստուհին թեստը հանձնել է 2024 թ. օգոստոսի 12-ին։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել է տրիմետազիդին։ Անկախ հետաքննությունը պարզել է, որ Շվյոնտեկի օրգանիզմում տրիմետազիդինի առկայությունը պայմանավորված է մելատոնինով, որը նա ընդունել է քնի հետ կապված […] ...

Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ

23:35 29.11.2024

Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ

«Հըզբոլլահի» հետ 14 ամիս շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական զինվորականները հարձակվել են այս շարժման ավելի քան 12,5 հազար օբյեկտների վրա, ուրբաթ հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի վիճակագրությունը։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել 1,6 հազար հրամանատարական կետ և հազար զենքի պահեստ։ Զինվորականները նաև 100-ից ավելի հատուկ գործողություններ են իրականացրել։ Պաշտպանության բանակում «Հեզբոլլահի» […] ...

BACK_TO_TOP