Իջևանում բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ․ 9 ոստիկան հոսպիտալացվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+17.09 oC

Իջևանում բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ․ 9 ոստիկան հոսպիտալացվել է

22:27 17.07.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իջևանում բախումներ են եղել ոստիկանության և միջպետական ճանապարհը փակած ցուցարարների միջև: Բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, երբ իրավապահները փորձել են բացել ճանապարհը:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝  այս պահի դրությամբ 9 վիրավոր ոստիկան կա, որոնք հոսպիտալացվել են։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ վիրավորների մասին տեղեկությունները հստակ չեն, սակայն ինքն ականատես է բախումներին և տեղյակ է, որ շտապօգնության մեքենա է հերթապահում վայրում:

Մարզպետն ասել է, որ ցույցի մասնակիցներն անդրդրվելի են, մտադիր չեն ճանապարհը բացել և պահանջում են թույլ տալ ապօրինի հատած անտառանյութը հանել անտառից և հասցնել Երևան:

Հայկ Չոբանյանը նշեց, որ պատկան մարմինները դեռ երեկ են վստահեցրել ապօրինի ծառահատում իրականացնողներին, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի լինի: Տավուշի մարզպետը տեղեկացրեց նաև, որ սոցիալական խնդիրը լուծելու համար իրենք 3 այլընտրանքային տարբերակ են առաջարկել նրանց, սակայն ցուցարարները հրաժարվել են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գյումրու, Հրազդանի, Արարատի, Վանաձորի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

17:00 09.04.2025

Գյումրու, Հրազդանի, Արարատի, Վանաձորի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 30-ից ապրիլի 5-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Գյումրի քաղաքում՝ մարտի 31-ին և ապրիլի 3-ին, Հրազդան քաղաքում՝ ապրիլի 5-ին, Արարատ քաղաքում՝ ապրիլի 1-ին, 4-ին և 5-ին։ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից […] ...

Համացանցում հրապարակված տեսանյութի հետքերով․ Երևանի պարեկները հայտնաբերել են կարգազանց վարորդին

16:52 09.04.2025

Համացանցում հրապարակված տեսանյութի հետքերով․ Երևանի պարեկները հայտնաբերել են կարգազանց վարորդին

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի ավտոմեքենա երթևեկում մայթով, իսկ ուղևորը՝ նկարահանում ընթացքը։ Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են մեքենայի մակնիշը, համարանիշը, ինչպես նաև վարորդի ինքնությունը։ Ապրիլի 8-ին օրինազանցը հայտնաբերվել է Երևանում։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ արտասահմանյան համարանիշներով «Մերսեդեսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ ...

ԵՄ-ն և Ուկրաինան Բրյուսելում հինգ տեխնիկական համաձայնագիր են ստորագրել

16:45 09.04.2025

ԵՄ-ն և Ուկրաինան Բրյուսելում հինգ տեխնիկական համաձայնագիր են ստորագրել

Եվրամիությունը և Կիևը Բրյուսելում ստորագրել են համագործակցության և աջակցության հինգ տեխնիկական համաձայնագիր։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ԵՄ-Ուկրաինա Ասոցացման խորհրդի նիստում՝ երկրի վարչապետ Դենիս Շմիգալի մասնակցությամբ։ Կողմերը պայմանագրեր են ստորագրել երկրում «ջրի վերականգնմանն աջակցության», Ուկրաինայի «կայունությանն ու վերականգնմանն աջակցության», «քաղաքային ջեռուցման աջակցության», «Կոպեռնիկուս» համակարգի վերաբերյալ համագործակցության և բժշկական աջակցության մասին։ Ստորագրման արարողությանը ներկա են եղել […] ...

Սպերցյանը պատրաստ է խաղալ ԱՊԼ-ում․ Յուրա Մովսիսյան

16:43 09.04.2025

Սպերցյանը պատրաստ է խաղալ ԱՊԼ-ում․ Յուրա Մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծում է, որ Էդուարդ Սպերցյանը պատրաստ է խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ «Սպերցյանը պատրաստ է խաղալ Եվրոպայում՝ Անգլիայում։ Պրեմիեր լիգայում շատ են վազում, բայց նաև կարևոր է անել դա ուղեղով։ Սպերցյանն ունի այդ ուղեղը։ Նա խաղում է այնպիսի դիրքում, որ շատ արագ կընտելանա անգլիական ֆուտբոլին ու […] ...

Վեհաժողովի անդամների բարեվարքությունը պետք է լինի մեր շարունակական աշխատանքի հիմնաքարային սկզբունքը․ Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում

16:39 09.04.2025

Վեհաժողովի անդամների բարեվարքությունը պետք է լինի մեր շարունակական աշխատանքի հիմնաքարային սկզբունքը․ Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Ստրասբուրգում մասնակցում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: «Հարգելի՛ նախագահող, Նախ, ուզում եմ շնորհավորել պարոն Շվաբեին՝ որպես զեկուցող, գերազանց զեկույցի համար, որը խիստ համապարփակ ներկայացրեց մեր կազմակերպության հիմնական մարտահրավերները կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ: Եվրոպայի […] ...

«Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսվող լիազորող նորմով Կառավարությունը կկարողանա հաստատել աջակցության ծրագիր

16:30 09.04.2025

«Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսվող լիազորող նորմով Կառավարությունը կկարողանա հաստատել աջակցության ծրագիր

Նախաձեռնությամբ առաջարկվում է «Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսել լիազորող նորմ, որի հիման վրա Կառավարությունը կարող է հաստատել աջակցության ծրագիր՝ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային եւ օդային տրանսպորտի ոլորտներում ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման նպատակով նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաեւ ծավալներն ավելացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական […] ...

BACK_TO_TOP