21:08 17.07.2019
Հայաստանի և Ադրբեջանի միջև թեժ գիծը գործում է, բայց դա չի երաշխավորում, որ շփման գծում զոհեր չեն լինի։ «Ազատության» հետ հարցազրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով, սակայն, հիմա շարունակվում է աշխատանքն այդ ուղղությամբ։
Փաշինյանը բացատրեց, որ երբ ուզում է միջազգային հանրությանը ներկայացնել, թե ինչու բանակցային գործընթացը առաջ չի գնում, հիշեցնում է, որ ինքն աննախադեպ հայտարարություն է արել, որ Արցախյան հիմնահարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար, իսկ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է այդպիսի հայտարարությամբ հանդես գալ։
«Սա շատ կարևոր հայտարարություն է, և շատ լուրջ հիմք է ստեղծում բանակցային գործընթացի առաջընթացի համար։ Հետևաբար, ինչո՞ւ չկա այդ առաջընթացը։ Շատ պարզ պատճառով՝ որովհետև Ադրբեջանի նախագահը նույն, 100 տոկոսով նույն նախադասությունը հրաժարվում է արտաբերել։ Որպեսզի առաջընթաց լինի, նա էլ պետք է ասի՝ Ղարաբաղի հարցի լուծման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի (ինքն առաջինը իր տեսակետից թող ասի) Ադրբեջանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար»,- ասաց Փաշինյանը։
Քանի դեռ այդ նախադասությունը ադրբեջանական կողմից չի հնչել, ըստ Փաշինյանի, բանակցություններն արդյունավետ չեն։ Իսկ եթե որևէ մեկը կարծում է, որ կարող է լինել այնպիսի լուծում, որ ընդունելի չի լինի Հայաստանի կամ Ղարաբաղի ժողովրդի համար, ապա, ըստ Փաշինյանի, նա չի ճանաչում ո՛չ Հայաստանի ժողովրդին, ո՛չ Ղարաբաղի ժողովրդին, ո՛չ էլ ընդհանրապես հայ ժողովրդին։
14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել15:33 22.11.2024
Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզումՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։ 52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։ […] ...
15:26 22.11.2024
Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոնԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն: Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ, ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին ` նշելով, որ ընթանում է նաև […] ...
15:20 22.11.2024
«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանություններըԼոնդոնի «Չելսիի» կանանց թիմի և Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սամանտա Քերը սոցիալական ցանցերում հայտնել է, որ սպասում է երեխայի։ Հայտարարությանը կից տեղադրված էր զույգի համբուրվելու և Քրիստի Մյուիսի՝ հղիությունը տեսանելի դարձնող լուսանկար։ Որոշ երկրպագուներ դրական են արձագանքել այս լուրին, սակայն եղել են նաև բացասական մեկնաբանություններ։ Լոնդոնյան ակումբը խստորեն դատապարտել է Քերի հասցեին հնչեցված հոմոֆոբ վիրավորանքները։ Ավելի […] ...
15:12 22.11.2024
ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցերՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Լեա Հաքիմի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը, տնտեսագետ Լիքիչ Մոթային, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանը։ Առցանց տարբերակով միացել է նաև աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Դուբեն։ Հանդիպմանը մասնակցել է ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Կամո […] ...
14:54 22.11.2024
Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոնՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես եկել գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը: 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել է և դարձել փոխչեմպիոն, նվաճելով առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում միասին մասնակցում է 29 […] ...