15:24 17.07.2019
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, ինչի հետևանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչները՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան երեխաները։
Լեռնակերտի համայնքապետ Մովսես Մովսիսյանը SHANTNEWS-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ դեպքի մասին իմացել են առավոտյան։ Ամուսինները եղել են համագյուղացիներ: Միշան մոտ մեկ տարի է ինչ Կրասնոդարում փոքր բիզնես էր հիմնել, խանութ բացել։
«Խելոք, շնորհքով երիտասարդ էր, գնում-գալիս էր գյուղ, կինն ու երեխաները մեկ շաբաթ առաջ էին գնացել նրա մոտ՝ ամառային արձակուրդները միասին անցկացնելու և հանգստանալու համար»,- փոխանցել է համայնքի ղեկավարը։
Ըստ համայնքապետի ունեցած տվյալների՝ վթարը տեղի է ունեցել ուշ գիշերին, իսկ դեպքի մանրամասները դեռ հայտնի չեն։
«Իմացել ենք, որ ինքնավթար է տեղի ունեցել, ճանապարհից դուրս է եկել ու մեքենայով հարվածել ծառին։ Հայրը տղայի հետ մինչև գիշերը 01:30 խոսել է, երևի դրանից հետո են վթարի ենթարկվել»,- ասել է Մովսես Մովսիսյանը, որը փոխանցել է նաև, որ վթարված մեքենան Միշայի հայրն էր մի քանի ամիս առաջ Հայաստանից գնել, տարել Կրասնոդար, թողել տղայի մոտ ու վերադարձել։
Համայնքի ղեկավարը նշել է, որ ամբողջ գյուղն է ցնցված կատարվածից, երիտասարդ ընտանիքի բոլոր անդամները զոհվեցին, կինը չէր աշխատում, երեխաների խնամքով էր զբաղված, մեծ երեխան դպրոց էր գնում։ Հիմա Կրասնոդարում գտնվող հարազատներն ու համագյուղացիները զբաղված են դիերը Հայաստան տեղափոխելու գործերով, ասել են՝ վաղն առավոտյան 04.00-ին մարմիններն էլ կլինեն գյուղում։
19:18 08.04.2025
Պեկինը հայտնել է, որ Չինաստանը և ԵՄ-ն առանցքային առևտրային գործընկերներ ենՉինաստանը և Եվրամիությունը միմյանց հիմնական առևտրային գործընկերներն են, և նրանց տնտեսությունները մեծապես փոխկապակցված են: Այս մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը։ «Չինաստանը և ԵՄ-ն միմյանց կարևորագույն առևտրային գործընկերներն են, նրանց տնտեսությունները մեծ մասամբ փոխլրացնող են, և նրանց շահերը սերտորեն փոխկապակցված են», -մեջբերում է Xinhua-ն […] ...
19:08 08.04.2025
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ընդունել է 10-րդ դասարանի աշակերտ Արման ԴալլաքյանինԱպրիլի 8-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Երևանի թիվ 46 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Դալլաքյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Արմանը նախապես էլեկտրոնային նամակով դիմել էր պաշտպանության նախարարությանը՝ հայտնելով իր ցանկությունը հանդիպելու գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին և նրանից ստանալու բանակի բարեփոխումներին ու […] ...
18:55 08.04.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը: Նիստին ներկայացվել են Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզուների մասնագետների պատրաստմանը և ազգայն փոքրամասնությունների երեխաներին ամեն տարի կազմակերպվող ամառային ճամբարների պետական ծրագրում ներառելուն վերաբերող հարցեր: Օրակարգային հարցերի շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Արայիկ Հարությունյանը հանձնարարել […] ...
18:50 08.04.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետԱրաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ, հայտնում են նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնման գործընթացին, հաստատվել է առաջիկա աշխատանքների ճանապարհային քարտեզը և համաձայնություն ձեռք բերվել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի […] ...
18:40 08.04.2025
Վազգեն Թևանյանը հաղթել է և կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱՎազգեն Թևանյանը Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար: 65 կգ քաշային կարգում, սփոփիչ գոտեմարտում Թևանյանը 3:0 հաշվով հաղթել է լեհ Կշիշտով Բիենկովսկիին: Բրոնզե մեդալի համար պայքարում Վազգենի մրցակիցը կլինի վրացի Գոգա Օտինաշվիլին: ...
18:30 08.04.2025
Աննա Վարդապետյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրելԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով, Ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար Վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը՝ ՀՀ զինված ուժերում» թեմայով: Հիշեցնենք, որ առաջին Վարպետաց դասը ՀՀ գլխավոր դատախազն անցկացրել էր 2025 թվականի փետրվարի 25-ին Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի […] ...