«Որոշեցի մի քանի մտորումներ ներկայացնել՝ կապված Հայաստանում վերջին անիմաստ, հերթական քննարկման վերաբերյալ: Խոսքը Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը, արձանագրությունից հետո եղած հարցուպատասխանի և քննարկումների մասին է: Իրավաբանները բաժանվել են երկու մասի: Մի մասն ասում է՝ ո՞վ է Վենետիկի հանձնաժողովը, որ մեզ բան ասի, մյուս մասն ասում է, որ Վենետիկի հանձնաժողովը նման բան չի ասել: Իշխանամերձ էքսպերտներն էլ պնդում են, որ հանրապետականներն են այնպես արել, որ Վենետիկի հանձնաժողովը մեր դեմ խոսի»:
Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ ՀՀ-ում դատական իշխանության հետ կապված հարցերում չեն պահպանվում չափանիշները, ապա որևէ մեկը չի կարող ազդել նմանատիպ կառույցների վրա:
Նրա խոսքերով՝ հանձնաժողովը ճիշտ է արձանագրել, որ գործողությունները մտահոգիչ են: Անդրադառնալով վեթինգին՝ Էդմոն Մարուքյանը նշել է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ-ի պարագայում վեթինգն անթույլատրելի է, իսկ Ալբանիայի պարագայում՝ թույլատրելի:
Նա ասել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված ևս Վենետիկի հանձնաժողովը հայտնել է իր մտահոգությունը, քանի որ մտահոգիչ բաներ կան:
Մանրամասները՝ տեսանյութում: