09:51 17.07.2019
Հուլիսի 14-ին ՀՀ և ԱՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովների համատեղ նիստից հետո հանձնաժողովների նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որտեղ անդրադարձել են նաև Արցախում անցկացվող ստորագրահավաքին և հնչեցրել մի միտք, թե նախաձեռնած ստորագրահավաքը իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում՝ պարզաբանելով, որ եթե ՀՀ քաղաքացին Արցախում ստանա ընտրվելու իրավունք, ապա վերջինս պիտի ստանա նաև ընտրելու իրավունք։
Հաշվի առնելով այս հայտարարության հիմքում ընկած անտեղյակությունը շտապենք հուշել, որ ազգությամբ հայ յուրաքանչյուր ոք, հաշվառվելով ԱՀ-ում, ձեռք է բերում ընտրելու իրավունք՝ ընտրելու իրավունքի ակտիվ ձև։ Մտահոգությունը տեղյակ և մտահոգ մարդկանց համար կայանում է նրանում, որ այս մարդիկ հաշվառվելով ձեռք չեն բերում ընտրական իրավունքի պասիվ ձևը։ Մանրամասնենք, ըստ ԱՀ սահմանադրության գլուխ 2 հոդված 48 2,3 կետերի ԱՀ նախագահ կարող է ընտրվել միայն վերջին տասը տարում ԱՀ քաղաքացի հանդիսացող և վերջին տասը տարում ԱՀ մշտական բնակություն ունեցող յուրաքանչյուր ոք, նույնը պատգամավորի դեպքում՝ հինգ տարվա ժամկետով։
Գործող խմբագրությամբ, Սահմանադրական նորմով ընտրական իրավունքի պասիվ և ակտիվ տեսակների իրականացման ազատությունների միջև առկա է անհավասարակշիռ բեռնվածություն և արդյունքում` իշխանություններ ընտրելու, անձի իրավունքի իրականացման համար անհրաժեշտ և բավարար պայման է դիտվում Արցախի հաշվառում ունենալու փաստը (տարիքային սահմանափակումը սույնով քննարկման առարկա չէ), իսկ նույն ընտրական գործընթացի միջոցով պասիվ ընտրական իրավունքն իրացնելու համար, հավասարակշռության խախտմամբ, ներմուծվել են «վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող» և «միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու» սահմանափակումները, մինչդեռ Արցախի Հանրապետության քաղաքացիներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և դա ուղղակիորեն (իրավական տեսանկյունից) անհնարին է դարձնում ցանկացած Արցախցու մասնակցությունը, այն պարզ պատճառով, որ չի ապահովվում միայն Արցախի քաղաքացի լինելու Սահմանադրական նորմի իմպերատիվ պահանջը:
2007 թ․ Բակո Սահակյանը վերջին տասը տարում, նույնիսկ հինգ տարում մշտական բնակություն չունենալով ԱՀ առաջադրվեց նախագահի թեկնածու, ավելին` ընտրվեց նախագահ, պաշտոնավարեց երկու շրջան, ապա խախտելով ԱՀ սահմանադրության գլուխ 4 հոդված 88. 2 կետով սահմանված օրենքը այն մասին, որ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում, առաջադրվեց երրորդ անգամ։ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ում նախագահական ընտրություններում առաջին անգամ առաջադրվեց՝ կրկին չունենալով մշտական բնակություն ՀՀ-ում՝ հղում տալով ԼՂՀ հռչակագրին։ Այսպիսի նախադեպերը մեզնում շատ շատ են։ Ի վերջո, պետք է այս անօրինականությանը վերջ դրվի և այս ամենը բերվի օրինական դաշտ։ Ի վերջո, արցախցին այսօր ստորագրում է այն նախագծի տակ, որով թույլ է տրվում ՀՀ քաղաքացուն մասնակից դառնալ իր զավակի պաշտպանած հողում ներքին և արտաքին քաղաքական կյանքի կայացմանը։
Կարծեմ նույն Նիկոլ Փաշինյանը ուներ այդպիսի ծրագրեր, Սահմանադրությունը փոխել և հնարավորություն տալ արտերկրում ապրող մեր հայրենակիցներին ՀՀ-ում պաշտոններ զբաղեցնել և իրենց բարձրակարգ մասնագիտական ծառայությունները մատուցել հայրենիքին։ Հետաքրքիր է հանձնաժողովի իմքայլական նախագահը տեղյակ չէ՞ր այդ մոտեցումից։
Կեղծ իրավաբանական, սարքովի և կարովի այս սահմանդրության իրական գործածման նպատակները միանշանակ իշխանության վերարտադրման նպատակ է հետապնդում։ Եվ որպեսզի վերարտադրման այս ձևը կիրառելի լինի նաև այսօր փորձում եք կեղծ իրավական-բարեպաշտական ու ժողովրդավարական տեսանկյունից հոխորտալ՝ անտեղյակ վկաներ բերելով։
Դուք խոսում եք մի սահմանադրական կարգի մասին, որը 20 տարի շարունակ անընդմեջ, ամեն ընտրությունից ընտրություն, պատեհ ու անպատեհ տապալվում է։ Փաստ եք ուզում, փաստերն ավելի խոսուն են։ Արցախ ի ամբողջ տարածքում հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները ունեն միայն ընտրելու իրավունք, ոչ ընտրվելու, այսինքն այս մարդիկ այս սահմանադրությունը հորինողներին պետք են միայն որպես ընտրազանգված։ Նրանք ընտրվելու իրավունքից զրկված են՝ չնայած նրան որ նրանցից շատերը արդեն ունեն հինգից տասը տարի բնակության ժամկետ։
Այսօր Շահումյանի շրջանում հաշվառված մեր 3100 հայրենակիցներից մնացել են գրեթե 1400-ը, Լաչինում հաշվառված 6000 քաղաքացիներից միայն 2900 են մնացել, սակայն ընտրությունների ժամանակ 70-80 տոկոս մասնակցություն է ցույց տրվում։ Սարսափելի պատկեր է ներկայացնում իրենից ամբողջ Արցախի ժողովրդագրական պատկերը։
Ընտրելու իրավունք ունեցող 102 000 քաղաքացիներից գրեթե 30 000 վաղուց արտագաղթել է և դիմում է ներկայացրել ԱՀ հաշվառումից դուրս գալու և այլ երկրում քաղաքացի դառնալու համար, 10 000 վաղուց անվերադարձ մեկնել են, ու վստահաբար մի օր էլ նրանք կներկայացնեն այդ դիմումները, մնացած արցախցիների կեսից ավելին ծերեր են։ Պարզ մաթեմատիկական հաշվարկներով կարելի է հասկանալ, թե Արցախում ինչքան մարդ է մնացել, ով ունի ընտրական իրավունք, մոտ 62000։
Վերջին հանրաքվեի ժամանակ 2017թ․ 79․428 քաղաքացու մասնակցություն եք ապահովել այսինքն 110-120 տոկոս, մինչդեռ ապրիլյան դեպքերից հետո աննախադեպ արտագաղթ է եղել։ Սա ինչ է, եթե ոչ դավաճանություն, նույնիսկ պատերազմի տարիների ժողովրդագրական այսպիսի պատկեր չի եղել։
Մինչ այժմ այդ 30 000 արցախցիների դիմումները չի մակագրվել, ինչի՞, կարծում եմ հասկանալի է, որովհետև ԱՀ սահմանադրությունը ծառայում է իշխանություններին, բայց ըստ նախասիրության, 30 000 անուն ազգանունները պետք են լցոնումներ ապահովելու համար, իսկ այն մարդը ով խանագրում է նրանց իրենց իղձերը իրականացնելու իրենց իշխանությունը պահելու համար, նրան կարելի է նաև առանց դիմումի հանել հաշվառումից։ Ազգային շահերից ելնելով շատ բաներ չենք ներկայացնում, գնացեք գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք ու ինքներդ կհամոզվեք, սակայն մի բան լավ հիշեք․ թե ԱՀ, թե ՀՀ այն ուժերը, ովքեր թաքցնում են ԱՀ այս օրհասական վիճակը, գիտակցելով, անուղղակի կամ ուղղակի կոչերով են հանդես գալիս այս իշխանություններին կամ նրանց ածանցյալներին աջակցելու դիրքերից, նրանք ինքնաբերաբար դառնում են ԱՀ տիրող այսօրվա վիճակի պատասխանատուներից մեկը, նրանք դառնում են այս հանցագործության մասնակիցը, քանզի սա դավաճանություն է սեփական ազգի ու պետականության նկատմամբ։ Ուստի կոչեր անելուց առաջ գիտակցեք նաև դրանց հետևանքները։ Սահմանադրական կարգը Արցախում վաղուց տապալված է, ուստի նախագիծ ներկայացնելը մեր իրավունքն է, իսկ իրավական ու սահմնադարական համապատասխանեցման սահմանումը ձերը։
20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին21:17 22.11.2024
Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն էՀանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...
21:12 22.11.2024
Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համարԱՄՆ վարչակազմը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ինտենսիվորեն համակարգում են Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերը, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Կա ինտենսիվ աշխատանք Թրամփի թիմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատի և նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի միջև՝ Լիբանանում պատերազմին վերջ տալու համար», – ասել է աղբյուրը։ Տարածաշրջանային դիվանագետների […] ...
21:05 22.11.2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառումՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալեցին բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել […] ...
20:57 22.11.2024
Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշըGoal.com-ը կազմել է 16 թիմերի վարկանիշային աղյուսակը, որոնք ունեն 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու ամենամեծ հնարավորությունները։ Այս աղյուսակում առաջատարն է Իսպանիայի հավաքականը։ Ցանկն ունի այս տեսքը՝ 1.Իսպանիա 2.Արգենտինա 3.Գերմանիա 4.Անգլիա 5.Ֆրանսիա 6.Պորտուգալիա 7.Իտալիա 8.Նիդեռլանդներ 9.Կոլումբիա 10.Բրազիլիա 11.Մարոկկո 12.Խորվաթիա 13.Կանադա 14.Բելգիա 15.ԱՄՆ 16.Մեքսիկա։ Հիշեցնենք, որ 2022 թվականին աշխարհի առաջնությունում հաղթել է Արգենտինայի հավաքականը: 2024 թվականին Իսպանիայի […] ...
20:52 22.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հինգ անդամների ոչնչացման մասինԻսրայելական բանակը Գազայի հատվածի հյուսիսում ոչնչացչել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման հինգ մարտիկի, ուրբաթ օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը իր Telegram ալիքում։ Հինգշաբթի գիշերը իսրայելական հարվածի ժամանակ սպանվել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարության երկու ներկայացուցիչներ, մասնավորապես՝ այս խմբավորման էլիտար ստորաբաժանման ղեկավար Նուխբան։ Իսրայելական բանակի տվյալներով՝ նրանք երկուսն էլ մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա […] ...
20:45 22.11.2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ Ծննդատունը կառուցվում է գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը շուտով կավարտի պայմանագրով նախատեսված աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։ Անահիտ Ավանեսյանը շինաշխատանքների ժամկետների վերաբերյալ տվել է հանձնարարականներ։ Շրջայցին մասնակցել է […] ...