20:48 16.07.2019
Հուլիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Skania 113 M մակնիշի 981 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի պողոտայում, ժողովրդին հայտնի «Սարի Թաղի կալցեվոյից» դեպի հեռուստաաշտարակ տանող ճանապարհին, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր վարորդի և քաղաքացիների օգնությամբ փորձում են վերամբարձ կռունկով դարձի բերել մեքենան: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
19:50 08.04.2025
Օվեչկինը NHL-ի շաբաթվա առաջին աստղն է«Վաշինգտոն Քեփիթալզի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը ճանաչվել է Հոկեյի ազգային լիգայի շաբաթվա առաջին աստղ։ 39-ամյա հարձակվողն ապրիլի 6-ին խփել էր իր 895-րդ գոլը և շրջանցել կանադացի Ուեյն Գրեցկիին` դառնալով NHL-ի գլխավոր ռմբարկուն: Նախորդ շաբաթվա ընթացքում Օվեչկինն անցկացրել է չորս հանդիպում և վաստակել 6 (5+1) միավոր։ ...
19:44 08.04.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը և Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ընդգծել է ԱՄՀ հետ համագործակցության առանցքային նշանակությունը Հայաստանի համար՝ կարևորելով […] ...
19:40 08.04.2025
ԱՄՆ-ը չի հանդուրժի Ուկրաինայի կարգավորման շուրջ պայմանավորվածությունների խախտումները. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարՄիացյալ Նահանգները չի հանդուրժի անբարեխիղճ բանակցությունները կամ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դորոթի Շին։ «Այս պատերազմը պետք է ավարտվի: Մենք չենք հանդուրժի անբարեխիղճ բանակցությունները կամ պայմանավորվածությունների խախտումները»,-ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Ուկրաինայի հարցով նիստում: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ավելի […] ...
19:30 08.04.2025
Բելգիան 2025 թվականին Կիևին երկու F-16 կհանձնի պահեստամասերի համար2025 թվականին Բելգիան Ուկրաինա կփոխանցի առաջին երկու F-16 կործանիչները՝ պահեստամասերի ապամոնտաժման համար, ևս երկուսը նախատեսվում է ուղարկել 2026 թվականին։ Այս մասին հայտարարել է Կիևում գտնվող Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը՝ ընդգծելով, որ հետագա մատակարարումները կախված են F-35 ստացող երկրի ժամկետներից։ «Մենք խոստացել ենք դառնալ F-16-ի հիմնական մատակարարը Ուկրաինայի համար: Մենք կպահենք մեր խոստումը․ մեր կողմից […] ...
19:23 08.04.2025
Մեկ լուսանկարը հազար խոսքի արժեք ունի․ Մոուրինյու«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Գալաթասարայի» մարզիչ Օկան Բուրուկի քթից բռնելու դրվագը, հայտնում է Goal-ը: Թուրքիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում պարտվելուց հետո պորտուգալացին իր գործընկերոջ թիկունքից մոտեցել և բռնել էր նրա քթից: «Մեկ լուսանկարը հազար խոսքի արժեք ունի: Եթե ասեի, թե ինչ է եղել, դա իմ վարկածը կլիներ, իսկ «Գալաթասարայի» մարզիչն իր տեսակետը […] ...
19:18 08.04.2025
Պեկինը հայտնել է, որ Չինաստանը և ԵՄ-ն առանցքային առևտրային գործընկերներ ենՉինաստանը և Եվրամիությունը միմյանց հիմնական առևտրային գործընկերներն են, և նրանց տնտեսությունները մեծապես փոխկապակցված են: Այս մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը։ «Չինաստանը և ԵՄ-ն միմյանց կարևորագույն առևտրային գործընկերներն են, նրանց տնտեսությունները մեծ մասամբ փոխլրացնող են, և նրանց շահերը սերտորեն փոխկապակցված են», -մեջբերում է Xinhua-ն […] ...