Գյումրիի մսի վաճառակետերում կրկնակի ստուգայց է կատարվել, հայտնաբերվել է առանց փորձաքննության գառան միս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 04 2025
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+20.09 oC

Գյումրիի մսի վաճառակետերում կրկնակի ստուգայց է կատարվել, հայտնաբերվել է առանց փորձաքննության գառան միս

19:39 16.07.2019

Սննդամթերքի անվտանգության տեսչությունը կրկին շրջայց է կատարել,  ուսումնասիրություններ կատարել Գյումրիի շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մսի վաճառակետերում:

Հիշեցնենք` մեկ շաբաթ առաջ տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է մսի վաճառքը տվյալ տարածքում. հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

Նման որոշում է կայացվել շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո, երբ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում խախտված են մսամթերքի վաճառքի և պահպանման բոլոր նորմերը:

Սննդամթերքի  անվտանգության տեսչության մարզային ծառայության աշխատակիցները արձանագրել են, որ մի քանի վաճառակետերում մասամբ են բարելավվել պայմանները, իսկ մյուսները սպասում են` առանց միջոցներ ձեռնարկելու:

Մեկ շաբաթ առաջ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները Գյումրիի «Լաչինի միջանցք» տարածքի մսի վաճառակետերում տեսան ու արձանագրեցին, որ մսամթերքը պահվում, վաճառվում է պահանջված նորմերին անհամապատասխան պայմաններում, ինչի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր տաղավարների աշխատանքը: Մեկ շաբաթ անց  տեսչական մարմինը ստուգում է հանձնարարականների կատարման ընթացքը:

Հուլիսի 25-ը վերջնաժամկետ է տարածքում միս վաճառողների համար: Սահմանված ժամկետում վաճառակետերը պետք է ապահովվեն սառնարաններով ու սանիտարահիգիենիկ պայմաններով: Պահանջներից պարտադիրը հոսող տաք ու սառը ջրի առկայությունն է, որը բացակայում է գրեթե բոլոր վաճառակետերում:

«Մի հատ գեյզեր դնելը ինձ թվում է` էդքան դժվար չէ, հավաքվեցինք, պայմանավորվեցինք, մի գեյզեր դնելը, ջուր բերել,  տաղավար մտցնելը խնդիր չէ, հեշտ է կարգավորվում»,- պարզաբանել է ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Մկրտչյանը։

«Ջուր չունինք, որտեղի՞ց քաշենք, տեղ չկա, դժվար է ջուր ունենալը, բայց եթե պետք լինի, կքաշենք»,- ասում է մսավաճառներից մեկը։

Մսավաճառները պայմանավորվեցին՝ հոսող ջրի հարցը մինչև հուլիսի 25-ը կլուծեն, իսկ սառնարաններ տեղադրել հազիվ հասցնեն մինչև ժամկետի ավարտը: «Լաչինի միջանցքի» տարածքում միայն մսի բացօթյա վաճառք չէ, որ իրականցվում է, գործում են նաև փակ կրպակներ, որոնց պայմաններն այնքան էլ չեն տարբերվում բացօթյա կետերից: Ստուգումները պարզեցին, որ վաճառվում է փորձաքննություն չանցած մսեղիք։

«Տարբեր տեսակի մսեղիք եք վաճառում, խոզ, տավար, ոչխար, ամեն մեկն իր առանձին փորձաքննությունը պիտի ունենա: Եթե չունեք փորձաքննություն, այդ միսը չի վաճառվելու, իրավունք չունեք»,- ասում է Ալեքսան Մկրտչյանը:

Փորձաքննություն չանցած և ուղեկցող փաստաթուղթ չունեցող գառան մսի վաճառքը տեսչության մասնագետները արգելեցին: Մսի փորձաքննություն մարզում կատարում է երկու ընկերություն, որոնց մասնագետների տրված եզրակացության հիման վրա է միայն  թույլատրվում թարմ մսի վաճառքը  շուկաներում, խանութներում: Մասնագետներն իրենք պարտադիր պետք է այցելեն  վաճառակետեր:

Մարզային կենտրոնի աշխատակիցներն արձանագրեցին, որ ինչպես նախորդ անգամ, այսօր էլ մսավաճառներից ոմանք չունեին սանիտարական գրքույկներ, ինչը մսի վաճառքով զբաղվելու համար պարտադիր պայման է։

Տեսչական մարմինը նորից է գալու շուկա, բայց հաջորդ անգամ միայն մսամթերքը չէ, որ ստուգվելու է, ուսումնասիրվելու են բացօթյա տաղավարներում, փողոցում վաճառվող մթերքը, այդ թվում` կաթնամթերքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:40 22.04.2025

Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Ապրիլի 22-ը Երկրի օրն է

11:28 22.04.2025

Ապրիլի 22-ը Երկրի օրն է

Ապրիլի 22-ը Երկրի օրն է։ «Այս օրը հիշեցում է, թե որքան կարևոր է սիրել, պահպանել և արժևորել մեր մոլորակը։ Մեր ամեն քայլը կարող է ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա՝ լինի դա ջրի խնայողություն, ծառերի տնկում, թե աղբի տեսակավորում։ Երկրի օրը քաղաքացիական նախաձեռնություն է, որի նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել շրջակա միջավայրի պահպանության և գլոբալ բնապահպանական […] ...

Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:13 22.04.2025

Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 23-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

ԵՄ-ի հետ աշխատել ցանկացողների հերթ է գոյացել․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

11:00 22.04.2025

ԵՄ-ի հետ աշխատել ցանկացողների հերթ է գոյացել․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ երկրները հերթ են կանգնում ԵՄ-ի հետ աշխատելու համար: «Գլոբալ ավելի ու ավելի անկանխատեսելի միջավայրում երկրները հերթ են կանգնում մեզ հետ աշխատելու համար», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը Politico-ին տված հարցազրույցում: Ըստ հրապարակման՝ վերջին շաբաթներին նա շփվել է Իսլանդիայի, Նոր Զելանդիայի, Մալազիայի, Ֆիլիպինների, Կանադայի, Հնդկաստանի և Արաբական […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 22-ին

10:43 22.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 444 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ: ...

Չափագրումներ են իրականացվել Գյումրու օդանավակայանի և Մ-1 միջպետական ճանապարհի Աշոցքի տարածաշրջանով անցնող ճանապարհահատվածներում

10:30 22.04.2025

Չափագրումներ են իրականացվել Գյումրու օդանավակայանի և Մ-1 միջպետական ճանապարհի Աշոցքի տարածաշրջանով անցնող ճանապարհահատվածներում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի աշխատակիցները չափագրումներ են իրականացրել Շիրակի մարզում՝ մոտեցում Գյումրու օդանավակայանի և Մ-1 միջպետական ճանապարհի Աշոցքի տարածաշրջանով անցնող հատվածներում։ Մասնագետների կողմից ուսումնասիրվել է ճանապարհային ծածկը։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմվում են թերությունների ակտեր, որոնց հիման վրա էլ նշված ճանապարհահատվածներում կիրականացվի միջին նորոգում։ ...

BACK_TO_TOP