12:45 18.11.2017
Ինժեներ, գիտնական Գագիկ Ալավերդյանը այսօր հանդիպել է լրագրողներ հետ և պնդել, որ ինքը կախատեսել էր վերջին մեծ երկրաշարժերը և այդ մասին նոյեմբերի 9-ին գրել իր ֆեյսբուքյան էջում:
«Երկրի գերտաքացման երևույթը շարունակվում է: Երկրագնդի գերտաքացման երևույթը գնալով սկսում է ակտիվանալ և ընդգրկում է ավելի մեծ տարածքներ և ցուցաբերելով օդի ռեկորդային ցորտ և տաք ջերմաստիճաններ շարունակվելով մի քանի տասնյակ օրեր: Գերտաքացման երևույթը սկզբնական շրջանում հանդես կգա գերտաքացման և գերսառեցման համատեղ առաջացման ձևով տվյալ տարածքում, որը պայմաններ կստեղծի այդ երևույթի արագ տարածմանը ամբողջ երկրագնդի վրա,ընդգրկելով շատ ավելի մեծ տարածքներ:
Այս երևույթի առաջացումը, ավելացված մարդկային գործոնը, մոտ ապագայում պատճառ կդառնա նոր հրաբուխների և երկրաշարժերի նոր տեսակների առաջացմանը: Դրանք են՝
1. երկրաշարժը հանդես կգա տևական ցնցումների ձևով
2. մեծ տարածքների սողանքների ձևով
3. հետագայում բարձր տարածքների փոխարինումը մի քանի վարկյանում ցածրադիր տարածքների ձևով:
Ըստ ուսումնասիրությունների, այս երևույթները կարելի է վերացնել մեծ ճշտությամբ հայտնաբերելով դրանց առաջացման պատճառները,որը հնարավոր է,բայց դրա համար պետք են ներդրումներ,մեծ գումարներ և օգտվել գիտության վերջին նորարարություններից:», -գրված է Ակավերդյանի ֆեյսբուքյան էջում:
Լրագրողների այն դիտարկմանը, թե այդպիսի հայտարարություններ շատերն են անում՝ որևէ կոնտկրետ բան՝ օր ու թիվ նշված չէ, Ալավերդյանը պատասխանել է, թե առաջինը ինքն է ասել այդ մասին: ԶԼՆ-ների ներկայացուցիչները ինժեներ-գիտնականից հետաքրքրվել են, թե ընդհանրապես ինչպես է կանխատեսումներ անում:
«Ես ոչ մի լաբորատորիա չունեմ, ուղղակի սրանք բոլորը իմ կանխատեսումներն են: Գյուտն էլ ես ինքնս գրել եմ: Հաշվարկներ չեն, ուսումնասիրելով գազերի հավաքումը, իմանալով, թե դա ինչ հետևանք կտա….միջոցներ ես չունեմ, բայց ըստ իմ կանխատեսումների՝ հնարավոր է ու իմ լրիվ կանխատեսումները իրականացել են: Կարող եմ ասել՝ նայելով թեկուզ երկրագնդի… ես հիմնականում ուսումնասիրել եմ Մոսկվայի ջերմաստիճակը և էնտեղից եզրակացություն էի արել», -պատասխանել է Ալավերդյանը:
19:52 15.04.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանըՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ՀԲ-ի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում, հայտնում են ՊԵԿ-ից։ «Հանդիպմանը քննարկվել են 4-րդ Հանրային Ծառայությունների Արդիականացման Ծրագրի (PSMP-4) շրջանակում իրականացվող նախագծերը, Մաքսային վարչարարության զարգացման ծրագրի երկրորդ […] ...
19:42 15.04.2025
Բալեկյանը տևական դադարից հետո վերադարձել է խաղադաշտՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տևական դադարից հետո խաղադաշտ է վերադարձել և Արգենտինայի առաջնության 13-րդ տուրում «Խիմնասիա և Էսգրիմայի» կազմում մասնակցել «Էստուդիանտեսի» դեմ հանդիպմանը։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ 29-ամյա ֆուտբոլիստը նախորդ խաղն անցկացրել էր փետրվարի 24-ին և վնասվածք էր ստացել ու բացակայում էր մոտ 2 ամիս։ Բալեկյանը նախորդ տարվա օգոստոսին է վարձավճարով […] ...
19:36 15.04.2025
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքներում իրականացվող Անդրսահմանային համագործակցությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի գլխավորած պատվիրակությանը, այս մասին հայտնում են նախարարությունից։ «Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, կարևորել է ԱԶԳ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում, լավ կառավարում», «Աջակցություն փախստականներին ընդունած համայնքներին», «LEADER» ծրագրերը, որոնք նպատակաուղղված են օրենսդրական բարեփոխումներին, կարողությունների զարգացմանը, համայնքների […] ...
19:28 15.04.2025
Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա ՖայոնինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին: Վարչապետը ողջունել է Սլովենիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով կապերը զարգացնելու […] ...
19:22 15.04.2025
Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Խետագ Ցաբոլովը 6 տարով որակազրկվել էՌուսաստանի հավաքականի կազմում ըմբշամարտի 2014 թվականի աշխարհի առաջնության հաղթող Խետագ Ցաբոլովը 6 տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Այս մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը: Հետաքննության ընթացքում Ցաբոլովին թույլ են տվել մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին, որտեղ նա պարտվել է բրոնզի համար պայքարում։ Մարզիկի որակազրկման վեցամյա ժամկետը սկսվում է 2024 թվականի հունիսի 28-ին։ Նշենք, որ […] ...