16:36 15.07.2019
Նյու Յորքի որոշ հատվածների հազարավոր բնակիչներ հայտնվել են խավարի մեջ: Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր: Առանց էլեկտրաէներգիայի էին մնացել Մանհեթենի և Ափր Իսթ Սայդ շրջանի մեծ մասը: Այս մասին հայտնել է Mirror-ը:
Հոսանքազրկման պատճառով դադարեցվել էր Նյու Յորքի մետրոպոլիտենի, մի շարք խոշոր առևտրի կենտրոնների և Բրոդվեյում գտնվող թատրոնների աշխատանքը:
Նյու Յորքի հրշեջ ծառայության խոսնակը հայտարարել է, որ շարքից դուրս է եկել քաղաքը սնուցող տրանսֆորմատորային կայաններից մեկը:
Քաղաքային իշխանություններից մի քանի ժամ է պահանջվել էլեկտրաէներգիայի բնականոն մատակարարումը վերականգնելու համար:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն հայտարարել է, որ հոսանքազրկման հիմնական վարկածը քաղաքի բաշխիչ ցանցերում ծագած տեխնիկական խնդիրներն են: Նա նաև նշել է, որ «պատահածը կիբերհարձակում չէր և ոչ էլ ահաբեկչական գործողություն: Շատ կարևոր է նաև ընդգծել այն հանգամանքը, որ տեղի ունեցածի հետևանքով որևէ տուժած չկա»:
12:29 06.04.2025
ՃՏՊ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին․ կա տուժածԱպրիլի 6-ին, ժամը 10:23-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան մոտ 20 մ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
12:09 06.04.2025
Սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ. «Հարգելի՛ մարզիկներ, մարզիչներ, մարզական կառույցների ներկայացուցիչներ և մարզասերներ, Շնորհավորում եմ Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը կարևոր հիշեցում է այն մասին, որ սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից՝ միավորելով միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում։ Սպորտը դառնում է խաղաղության, համերաշխության […] ...
11:50 06.04.2025
Գազայի հատվածում առնվազն 30 պաղեստինցի է սպանվել իսրայելական բանակի կողմից. Al JazeeraՇաբաթ օրը՝ ապրիլի 5-ին, առնվազն 30 պաղեստինցի է սպանվել իսրայելական բանակի կողմից։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Նրանք ասում են, որ իսրայելական ուժերը Գազայում սպանել են առնվազն 30 պաղեստինցիների, այդ թվում՝ ութին՝ հարավային Խան Յունիս քաղաքի մասնավոր տան վրա ավիահարվածի ժամանակ: Հաղորդվում է, որ հարձակման զոհերի թվում է […] ...
11:28 06.04.2025
50 կմ՝ 2 ժամում, առանց կանգառի. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում և գրել․ «50 կմ՝ 2 ժամում, առանց կանգառի»: ...
11:15 06.04.2025
Խորհրդարանի այգում նշվել է ճապոնական «Հանամի» տոնը««Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ խորհրդարանի այգում նշվել է ճապոնական «Հանամի» տոնը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԳՆ ներկայացուցիչներ, «Արումենիա-Նիպոն» միության անդամներ, այլ հյուրեր: Այս մասին հայտնում են ԱԺ-ից և նշում, որ միջոցառման ավարտին, ի նշան խաղաղության, ներկաները ծաղկած բալենիները զարդարել են թղթե կռունկներով: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
11:00 06.04.2025
Թաիլանդի փոխվարչապետը կմեկնի ԱՄՆ՝ մաքսատուրքերի սահմանումից հետո բանակցություններ վարելուԹաիլանդի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ֆիչայ Չունգավաչիրան կմեկնի ԱՄՆ՝ Միացյալ Նահանգների իշխանությունների և մասնավոր հատվածի հետ քննարկելու ԱՄՆ 36% մաքսատուրքերի ներդրման հարցը։ Այս մասին հայտարարել է Թաիլանդի վարչապետ Ֆեթոնգ Թան Շինավաթան։ «Թաիլանդին սպառնում է մինչև 36% մաքսատուրքերի բարձրացում Միացյալ Նահանգներ արտահանվող թայլանդական ապրանքների համար, շատ երկրներ նույն իրավիճակում են, ինչպես Թաիլանդը, միջոցներ են նախապատրաստում այն […] ...