12:41 15.07.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ի սկզբանե փակել էին Սևան-Երևան ճանապարհը:
Մեր թղթակիցը փոխանցում է, որ Սևանի քաղաքապետը և Գեղարքունիքի մարզպետը խնդիրը քաղաքապետարանում քննարկել են տնտեսվարողների հետ, այն մարդկանց հետ, ովքեր Սևանում տարածքներ են վարձակալել:
Մեր լրագրողի փոխանցմամբ՝ այս պահին մարզպետը հավանաբար խորհրդակցություններ է անցկացնում հարակից ոլորտների այլ նախարարների հետ, որպեսզի խնդրին լուծում տրվի:
Տնտեսվարողներն ասել են, որ եթե սպառիչ պատասխան չստանան, ապա ճանապարհը կրկին կփակեն: Ավելի ուշ կտրամադրենք լրացուցիչ տեղեկություններ:
11:53 09.04.2025
Քննարկվել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարներըԱպրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավար, Դուբրովնիկի համաժողովի համակարգող Անտուն Բուկլյաշի հետ: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավւճակը: Զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները, կիսվել համաժողովների կազմակերպման փորձով: ...
11:45 09.04.2025
Բելգիայի Սենատի նախագահը Հակոբ Արշակյանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերի եւ Սենատի նախագահ Վենսան Բլոնդելի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Պետեր Դը Ռուվերին եւ Բելգիայի Ներկայացուցիչների պալատին Հայաստանին ու հայ ժողովրդին մշտապես ցուցաբերած աջակցության եւ կարեւոր հարցերի վերաբերյալ […] ...
11:39 09.04.2025
Արաղչին հայտնել է, թե ինչ է քննարկվելու ԱՄՆ-ի հետ բանակցություններումՕմանում ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունները կփորձարկեն Թեհրանի հետ ազնիվ և բարեխիղճ երկխոսություն վարելու Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ալժիր կատարած այցի ժամանակ։ «Մուսկատում կայանալիք բանակցությունները դիվանագիտության համար նոր հնարավորություն են, ինչպես նաև ԱՄՆ-ի մտադրությունների լրջության փորձություն։ Կքննարկվի միայն միջուկային հարցը, այն է՝ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի երաշխիքներ՝ անարդար […] ...
11:32 09.04.2025
Քննարկել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերԱպրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ պետական քարտուղար Անդրեյա Մետելկո-Զգոմբիչի հետ: Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ ներկայացնելով ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ նախագիծը»: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, […] ...
11:24 09.04.2025
Արենի համայնքի Ելփին բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներԱպրիլի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:17 09.04.2025
«Մակարով» և թմբուկավոր ատրճանակների հայտնաբերումներ․ քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումներըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ապրիլի 5-ի կեսօրին մայրաքաղաքի Մարգարյան փողոցում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 35-ամյա մի տղամարդու։ Ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կասկածանքը հիմնավորվել է նրա խուզարկությամբ։ Հայտնաբերվել են 6 փամփուշտով լիցքավորված թմբուկավոր մարտական ատրճանակ, ծալովի դանակ, նաև մարիխուանայի նմանվող զանգված: Ապօրինի պահվող հրազեն հայտնաբերել են […] ...