16:44 13.07.2019
SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԱԻՆ փորձագետ Սերգեյ Հայրապետյանը, անդրադառնալով հրդեհների թվի ավելացմանը, խոսել է նաև այն մասին, թե ինչի արդյունք են դրանք` անփութությա՞ն, թե՞ միտումնավոր քայլերի.
«Մեր քաղաքացիները մտածում են, որ հրդեհային անվտանգությունը ապահովելը միայն ԱԻՆ-ի գործն է, հրշեջ- փրկարարներինն է, իրենք պարտավոր են գնալ, գործն անել: Իհարկե, մեր հրշեջ փրկարարները պատրաստ են և ցանկացած պահի կատարում են իրենց պարտականությունները, բայց պետք է հասկանալ, որ ամեն մի ծառ, ամեն մի խոտածածկ տարածք անհնար է պահել մշտական հսկողության ներքո: Պետք է մեր քաղաքացիները հասկանան այն պարզ ճշմարտությունը, որ հրդեհային անվտանգության ապահովումը բոլորիս գործն է: Դա ամրագրված է նաև «ՀՀ հրդեհային անվտանգության մասին» օրենքում»,- ասել է փորձագետը:
Սերգեյ Հայրապետյանը հիշեցրել է` ոչ միայն Հայաստանի, այլ միջազգային վիճակագրությունն է վկայում, որ հրդեհների առաջացման հիմնական պատճառը մարդն է՝ 90 տոկոսից ավելի դեպքերում:
«Ճնշող մեծամասնությունը մարդկանց անփութության հետևանք է: Դւտավորության շատ քիչ դեպքեր են լինում, մասնավորապես՝ խոտածածկ տարածքների հետ կապված, հիմնականում մարդկային անփութություն, անտարբերություն: Գիտակցությունը բավականին ցածր մակարդակի վրա է հրդեհային անվտանգության ապահովման տեսանկյունից: Մարդիկ գնում են բնության գիրկ, կրակ են վառում, որը հրդեհավտանգ ժամանակահատվածում չի կարելի անել կամ կարելի անել խարույկի շուրջ մեկ մետր լայնությամբ հանքայնացված շերտ մաքրելով, այսինքն՝ մաքրելով այրվող շերտը, մինչև մաքուր հողին հասնելը: Կրակը հեռանալուց առաջ պարտադիր հանգցնել հողով կամ ջրով: Կայծը կարող է քամին տեղափոխել տասնյակ մետրեր: Կամ աղբը թափում են, ապակյա շշերը, ոսպնյակի դեր կատարելով, առաջացնում են հրդեհներ: Ամենատարածված պատճառը ծխախոտն է: Մեքենայով անցնելով, կողքը չոր տարածքներ են, դաշտեր են, խոտածածկ տարածքներ են, ծխախոտը չմարած նետում է և հրդեհ է բռնկվում: Կատարողին դժվար է լինում գտնել»,- հավելել է փորձագետը:
Հիշեցնենք, որ միայն խոտածածկ տարածքներում հրդեհների թիվն ավելացել է 4 անգամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...