18:18 17.11.2017
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ նոյեմբերի 15-ին Հասրաթյան 12 հասցեում տեղի ունեցած միջադեպի օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Մեկ անձ ձերբակալվել է:
2017թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 13:55-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել՝ Երևան քաղաքի Հասրաթյան 12 հասցեում գտնվող շինությունից ենթադրյալ գողություն կատարելու վերաբերյալ։ Օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է դեպքի վայր, որտեղ գտնվել են Յուրա և Մանվել Ղարիբյանները՝ մի քանի այլ անձանց հետ միասին: Ըստ նախնական տվյալների՝ եղբայրներից մեկը նշված հասցեում ապամոնտաժել է մետաղյա կոնստրուկցիաները՝ դրանք համարելով իրենը, ինչի համար մյուսը՝ նրան մեղադրել է գողություն կատարելու մեջ։
Եղբայրների միջև առաջացել է վիճաբանություն, ինչին միջամտել են նաև ոստիկանության աշխատակիցները, որի ժամանակ էլ, ըստ ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ հետախուզության գծով օպերլիազոր Կ.Բալայանի հայտարարության, իրեն հարվածել են։ Նույն օրը «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել Վ.Ղարիբյանը, ով նշել է, որ վնասվածքն ստացել է նշված հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։
Դեպքի առթիվ ոստիկանությունում նոյեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, որը նոյեմբերի 16-ին ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և վարույթ ընդունվել։ Օպերլիազորը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։
Քրեական գործով անմիջապես ձեռնարկվել են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հարցաքննվել մի շարք անձինք, զննության ենթարկվել դեպքի վայրում կատարված նկարահանումը։ Տեսագրության մեջ տեսանելի է, թե ինչպես են մի խումբ անձինք քաշքշում միմյանց, ինչի ժամանակ նրանց է մոտենում համազգեստով մեկ այլ անձ։ Տուժողի հայտարարության համաձայն՝ իրեն հարվածել է տվյալ համազգեստով անձը։ Վերջինիս ինքնությունը պարզվել է, և նոյեմբերի 16-ին ձերբակալվել՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։
Օրաթերթերից մեկը, անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով իր ընթերցողների նկատմամբ, նշված միջադեպի վերաբերյալ տարածել է ակնհայտ սխալ տեղեկատվություն՝ նշելով, թե, իբր, քրեական գործով կալանավորվել, ապա ազատ են արձակվել տարբեր անձինք՝ նշելով անուններ։ Ընդգծում ենք՝ քրեական գործը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել նոյեմբերի 16-ին, որի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ, կալանավորված և ազատ արձակված անձինք չկան։ Լրատվամիջոցի կողմից փաստերի խեղաթյուրմամբ փորձ է արվել քրեական գործով ենթադրյալ միջամտության պատրանք ստեղծել, ինչն ակնհայտ զրպարտություն է և լրատվամիջոցի կողմից մասնագիտական գործունեությունը տարաբնույթ նպատակներով օգտագործելուն միտված գործողության դրսևորում։
ՔԿ վարույթում քննվող քրեական գործով իրականացվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, նշված միջադեպի ժամանակ արձանագրված առերևույթ հանցավոր դրսևորումներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ, իսկ ընտանեկան հարցերը յուրաքանչյուր ոք լուծում է իր ողջախոհության շրջանակներում։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, նկատի ունենալով միջադեպի ժամանակ ոստիկանության առանձին աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը վիճարկող՝ քրեական գործում առկա տվյալները, ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է քննարկել քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...