Ես ինչպե՞ս կարող եմ համամիտ լինել Վահե Գրիգորյանի հետ, երբ ՍԴ անդամները լեգիտիմ են. Տավարացյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
17:01:51
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+13.09 oC

Ես ինչպե՞ս կարող եմ համամիտ լինել Վահե Գրիգորյանի հետ, երբ ՍԴ անդամները լեգիտիմ են. Տավարացյան

17:32 11.07.2019

Աջափնյակի դատարանում շարունակվում է դատավորների ժողովը: Հայտնի է, որ դեռևս ելույթներ չեն ունեցել, հասել են օրակարգի երրորդ հարցի քննարկմանը, ինչպես նաև ձևավորել են Հաշվիչ հանձնաժողով, և արդեն կազմակերպվում է ընտրության գործընթացը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը նշեց, որ ոչ մի խնդիր չի տեսնում ԲԴԽ-ի հետ կապված, ինքն ընտրվել է և իր իրավունքից օգտվելով՝ պատրաստվում է երդմնակալությանը:

«Իրենք (հեղ.-այլ իրավաբաններ) օրենքը սխալ են մեկնաբանում: Ես ժամանակին դիմել եմ ԲԴԽ-ին, և վերջինս ինձ պաշտոնական պատասխան է ուղարկել, որ ես կարող եմ պաշտոնը ստանձնել»,- ասել է Տավարացյանը:

Նախշուն Տավարացյանը նշեց, որ իր գործընկերները կողմ են իր երդմնակալությանը, բացի Սիմիզար Հովսեփյանից:

«Ոչ մի ձևով չեմ կարող ասել, որ իր հիմնավորումները շատ հստակ են կամ հիմնավորված են: Պարզապես մարդը չի ցանկանում, որ Նախշուն Տավարացյանը երդում տա»,- նշել է Տավարացյան:

Խոսելով վեթինգի մասին՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը նաև շեշտեց, որ նա նույնպես պատրաստ է  վեթինգի ենթարկվել:

Խոսելով Վահե Գրիգորյանի նամակի մասին` Տավարացյանը նշեց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, որ ՍԴ-ում ճգնաժամ կա:

«Ես ինչպե՞ս կարող եմ համամիտ լինել Գրիգորյանի հետ, երբ ՍԴ անդամները լեգիտիմ են»,- ասել է Տավարացյանը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են ՆԳՆ-ԱԺ համատեղ աշխատանքային քննարկմանը

20:41 09.04.2025

ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են ՆԳՆ-ԱԺ համատեղ աշխատանքային քննարկմանը

Ապրիլի 8-ին Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները՝ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը։ Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող օրենսդրական նախագծեր: ...

Կապելոն «Ինտերի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկը

20:24 09.04.2025

Կապելոն «Ինտերի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկը

Լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել «Ինտերի»՝ «Բավարիայի» հետ դիմակայության շանսերի մասին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Կապելոն կարծում է, որ միլանյան թիմը մյունխենցիներին կարող է հաղթել իր հզոր կիսապաշտպանության շնորհիվ: Նա «Ինտերի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկը: Մարզիչն առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի, Նիկոլո Բարելայի, Հական Չալհանօղլուի և Դավիդե Ֆրատեզիի անունները: […] ...

Հայ-ադրբեջանական սահմանին ավելացվել է գիշերային պարեկության քանակը․ ԵՄ դիտորդական առաքելություն

20:13 09.04.2025

Հայ-ադրբեջանական սահմանին ավելացվել է գիշերային պարեկության քանակը․ ԵՄ դիտորդական առաքելություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Այս մասին նշվում է առաքելության X-ի միկրոբլոգում: «Մարտ ամսից սկսած՝ ավելացվել է գիշերային պարեկության քանակը հայ-արդբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարելավելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով: Մեր դիտորդները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ գիշեր-ցերեկ ապահովելով իրենց մշտական ներկայությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ […] ...

SHANTNEWS

20:00 09.04.2025

SHANTNEWS

«Արսենալի» երկրպագուները ծաղրել են «Ռեալի» ֆուտբոլիստներին

19:55 09.04.2025

«Արսենալի» երկրպագուները ծաղրել են «Ռեալի» ֆուտբոլիստներին

«Արսենալի» երկրպագուները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ռեալի» դեմ առաջին խաղի վերջում ծաղրել են Մադրիդից ժամանած հյուրերին։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ «Էմիրեյթս» ստադիոնում հավաքված երկրպագուները սկսել են բղավել․ «Դուք Տոտենհե՞մն եք»։ ...

Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը

19:51 09.04.2025

Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը։ Նիստին մասնակցել են ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն ու Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետերը, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը։ Քննարկվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման […] ...

BACK_TO_TOP