ՍԴ-ի հանդեպ կա վստահության ճգնաժամ. «Ժառանգության» փոխնախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

ՍԴ-ի հանդեպ կա վստահության ճգնաժամ. «Ժառանգության» փոխնախագահ

20:24 10.07.2019

 

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը կարծում է, որ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակը ուշացած էր: Նրա խոսքով՝ ավելի ճիշտ կլիներ, որ Վահե Գրիգորյանն այդ մասին ահազանգեր շատ ավելի շուտ:

Հիշեցնենք, որ իր նամակում Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ ՍԴ-ում կա ճգնաժամ և առաջարկել էր այդ ճգնաժամից դուրս գալու երեք տարբերակ՝ պահպանվում է ներկա իրավիճակը, 7 թափուր հաստիքների համար Նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու Կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ են ներկայացնում կամ օրենսդիր իշխանությունը պետք է նախատեսի վաղ կենսաթոշակային սխեմայի գործարկումը Դատարանի անդամների համար բոլոր երաշխիքներով (ըստ էության ակնարկվում է ՍԴ դատավորները հրաժարականի մասին):

«Զուտ իրավական ոլորտում ես տեսնում եմ, որ հարց կա, բայց դա ճգնաժամայի՞ն է, թե՞ կարելի է հանգուցալուծել ընդունված օրենքներով, պետք է քննարկվի: Կա մեկ այլ խնդիր, դա քաղաքական հարթությունն է: Քաղաքական հարթության մեջ ես համոզված եմ, որ ՍԴ-ի հանդեպ կա վստահության ճգնաժամ: Այսինքն, քաղաքական առումով այս կազմին և նրա նախագահին հանրությունը չի վստահում»,-ասում է Դիլբարյանը:

Ամեն դեպքում, «Ժառանգության» փոխնախագահի կարծիքով՝ այս պահի իրադրությամբ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է, չնայած նրա հանդեպ կա վստահության ճգնաժամ:

«Այսպիսի իրավիճակները հեշտ է հանգուցալուծել, երբ մարդիկ սկսում են հրաժարական տալ, հիշենք ԲԴԽ-ում առաջին շարժերը, երբ սկսած ղեկավարից մնացած անդամները վայր դրեցին իրենց դատավորական լիազորությունները, դա գուցե կլիներ ամենացանկալի տարբերակը, բայց կա մտավախությունը: Գիտեք, հրաժարականը պետք է լինի կամովի, քո՝ իբրև իրավաբանի, իբրև քաղաքացու գիտակցված քայլ, այլ ոչ թե պարտադրված քայլ: «Ժառանգությունը» վստահ է, որ ցանկացած քայլ, որը բռնաճնշում է անձի վրա, չի կարող արդարացված լինել, ուստի եթե նրանք չեն հեռանում և ունեն իրենց սահմանդրական փաստարկները, պետք է լսել: Այս համապատկերում ես կարծում եմ, որ միակ ամենաճիշտ հագուցալուծումը, որը գուցե արագ չէ, բայց անխուսափելի է այն է՝ պետք է սկսել ՀՀ սահմանադրական նոր օրենքի քննարկումը»-վստահ է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը կոչ է արել համագործակցել ՄՔԴ-ի հետ Նեթանյահուի ձերբակալության օրդերից հետո

16:40 22.11.2024

ՄԱԿ-ը կոչ է արել համագործակցել ՄՔԴ-ի հետ Նեթանյահուի ձերբակալության օրդերից հետո

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ զեկուցող Բեն Սաուլը բոլոր երկրներին կոչ է արել համագործակցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ՝ կալանքի օրդերները կիրառելու համար։ «Ես կոչ եմ անում բոլոր երկրներին համագործակցել դատարանի հետ՝ ապահովելու ձերբակալության օրդերների կատարումը», – գրել է նա X-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար […] ...

«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

16:33 22.11.2024

«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 120 միլիոն եվրո։ 21-ամյա ֆուտբոլիստը մտադիր է փոխարինել բելգիացի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեին, որն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ անգլիական ակումբից։ Ֆլորիան Վիրցը մտավախություն ունի, որ մշտական տեղ չի ունենա Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» մեկնարկային […] ...

Կասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունը

16:26 22.11.2024

Կասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը: (Կոտայքի մարզի, գ. Նոր Գեղի)։ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները տեղում անցկացրել են մանրակրկիտ ստուգումներ և նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի խմբաքանակներից։ Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ամբողջական հավի մսի նմուշը ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական […] ...

Զելենսկին վախեցել է Մոսկվայի պատասխանից․ Լավրով

16:18 22.11.2024

Զելենսկին վախեցել է Մոսկվայի պատասխանից․ Լավրով

Վլադիմիր Զելենսկին վախեցել է Արևմուտքի՝ ՌԴ խորքերը հարվածելու թույլտվությանը Մոսկվայի պատասխանից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում։ «Ինչ վերաբերում է մեր պատասխանին (նոր հիպերձայնային հրթիռի կիրառմամբ), ապա, ինչպես հասկանում եմ, Զելենսկին վախեցել է և ուղղակիորեն սկսել մեղադրել իր տերերին, որ իրեն անզեն են թողել»,- նշել է Լավրովը։ Հիշեցնենք, որ ՌԴ […] ...

Մեր նպատակն ամենևին էլ ՉԼ-ում հաղթելը չէ․ ՊՍԺ-ի նախագահ

16:10 22.11.2024

Մեր նպատակն ամենևին էլ ՉԼ-ում հաղթելը չէ․ ՊՍԺ-ի նախագահ

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին հայտարարել է, որ թիմի գլխավոր նպատակը սեփական ոճի ձևավորումն է, այլ ոչ թե Չեմպիոնների լիգայում հաղթելը։ «Կրկնօրինակել «Բարսելոնայի՞ն»։ Չեմ կարծում, որ մենք ցանկանում ենք որևէ մեկին կրկնօրինակել։ Մենք պահպանում ենք մեր ինքնությունը։ Այն գալիս է մեր երիտասարդ խաղացողներից։ Նայեք, թե ինչ խաղադաշտերում են հանդես գալիս մեր երիտասարդ ֆուտբոլիստները։ Երիտասարդները գիտեն, թե […] ...

1935 թվականից հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով

16:02 22.11.2024

1935 թվականից հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով

2024 թվականի հոկտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C, որը մոտ էր նորմային։ Միևնույն ժամանակ այս տարվա հոկտեմբեր ամսվա տեղումները՝ 66․2մմ, գերազանցեցին նորման՝ կազմելով նորմայի 132․3%-ը։ Տեղումները հիմնականում դիտվել են հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում։ Տաք եղանակներ դիտվեցին հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ օրական առավելագույն ջերմաստիճանները Կապանում և Մեղրիում հասան մինչև 33°C, իսկ Արարատյան դաշտում՝ […] ...

BACK_TO_TOP