17:14 10.07.2019
Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման համատարած անջատումների հետ կապված ՀՀ բանկային համակարգում գլոբալ խնդիրներ չեն արձանագրվել։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի խոսնակ Հարություն Կբեյանը:
«Ամեն ինչ կարգին է, համակարգային, գլոբալ խնդիրներ չունենք։ Ոչ մի ահազանգ չենք ստացել»,- ասել է Կբեյանը։
Հոսանքազրկման ընթացքում ֆեյսբուքյան մի շարք գրառումներ են եղել բանկերում աշխատանքի խափանման մասին, սակայն Կբեյանը նշեց, որ դրանք հավանաբար սպասարկման ձգձգման պատճառով են առաջացել:
Հիշեցնենք, այսօր Երևանում և Հայաստանի որոշ մարզերում հոսանքի համատարած տատանումներ ու անջատումներ են գրանցվել։ Խափանումներ են եղել ինտերնետ համակարգում, հեռախոսակապում և Երևանի մետրոյի աշխատանքում։
23:15 09.04.2025
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համարՈՒԵՖԱ-ն Վրաստանի ազգային հավաքականի նկատմամբ պատիժ է կիրառել: Պատճառը Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպն է: ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով: Բացի այդ, Վրաստանն Ազգերի լիգայի նոր՝ 2026/27 մրցաշրջանի առաջին տնային հանդիպումը կանցկացնի առանց հանդիսականների։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ «ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է […] ...
23:06 09.04.2025
Թրամփը 90 օրով կասեցրել է որոշ երկրների նկատմամբ մաքսատուրքերըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 90 օրով կասեցնում է մի շարք երկրների նկատմամբ փոխադարձ հիմունքներով սահմանված լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերը։ Truth Social-ում ամերիկացի առաջնորդը նշել է, որ «ավելի քան 75 երկիր դիմել է ԱՄՆ ներկայացուցիչներին՝ բանակցելու առևտրի, առևտրային արգելքների, մաքսատուրքերի, արժութային մանիպուլյացիաների և ոչ դրամական սակագների հետ կապված հարցերի շուրջ»։ Այդ պետությունները, ըստ Թրամփի, […] ...
22:56 09.04.2025
Մեծամորում բախվել են «Jeep»-ն ու «Opel»-ըԱպրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաներում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Սերոբ Գասպարյանի վարած «Jeep» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Արկադյա Նանյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել […] ...
22:44 09.04.2025
Սուպերհամակարգիչը փոխել է Չեմպիոնների լիգայի հաղթողի մասին կանխատեսումըՍուպերհամակարգիչը, որի հաշվարկները հիմնվում են Opta-ի վիճակագրական տվյալների վրա, կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հետագա ընթացքը: Ապրիլի 8-ին կայացած ՉԼ քառորդ եզրափակիչների առաջին խաղերից հետո կտրուկ նվազել են «Ռեալի» ու «Բավարիայի»՝ կիսաեզրափակիչ հասնելու շանսերը: «Արսենալը» կիսաեզրափակիչ հասնելու 96 տոկոս հավանականություն ունի, ինչպես նաև Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է՝ 28 տոկոս հավանականությամբ: Տիտղոսը նվաճելու երկրորդ թեկնածուն […] ...
22:32 09.04.2025
Թրամփը 2 օրում 500 մլն դոլար է կորցրել. զրույց Լիլիթ Դալլաքյանի հետԱլիևը հայտարարել է, որ պատրաստ են քայլեր սկսել Հայաստանի հետ վստահության ձևավորման ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, թե Հայաստանի հետ բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին խոսելը դեռ վաղ է: Այս ամենի ֆոնին սահմանին շարունակվում են ադրբեջանական անկանոն կրակոցներն ու ապատեղեկատվության տարածումը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: Նա նաև խոսել […] ...
22:19 09.04.2025
ՊՍԺ-ի ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուների միջև միջադեպ է տեղի ունեցելՊՍԺ-ի ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուների միջև միջադեպ է տեղի ունեցել Փարիզում։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Փարիզի բարերից մեկում, որտեղ հավաքված են եղել անգլիական ակումբի երկրպագուները, ծեծկռտուք է սկսվել։ Փարիզի երկրպագուներն ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուները միմյանց հարվածել են աթոռներով ու այլ իրերով։ Այսօր կայանալու է թիմերի միջև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին […] ...