Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է. պարզաբանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+15.09 oC

Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է. պարզաբանում

15:45 10.07.2019

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։  Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

«Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։

Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Արդյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփ․ Զելենսկին հասկանում է, որ Ուկրաինան երբեք չի միանա ՆԱՏՕ-ին

10:00 31.03.2025

Թրամփ․ Զելենսկին հասկանում է, որ Ուկրաինան երբեք չի միանա ՆԱՏՕ-ին

Վլադիմիր Զելենսկին դեռ ցանկանում է, որ Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, բայց դա երբեք տեղի չի ունենա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց երբեք չի դառնա, և նա դա հասկանում է»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ամերիկացի առաջնորդը։ ...

Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է․ Նիկոլ Փաշինյան

09:58 31.03.2025

Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ Շնորհավորում եմ Քաղաքացու վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին։ Հ․Գ․ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ»: ...

Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայում Իսրայելի գործողությունների պատճառով

09:55 31.03.2025

Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայում Իսրայելի գործողությունների պատճառով

Գազայի հատվածի հարավում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից առնվազն 15 պաղեստինցի է սպանվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ինը մարդ է զոհվել պաղեստինյան անկլավի հարավում գտնվող Համադ եւ Աբասան քաղաքների բնակելի շենքերի վրա ավիահարվածների հետեւանքով։ Հաղորդվում է նաև, որ վեց մարդ է զոհվել և մի քանիսը վիրավորվել Խան Յունիս քաղաքում, որտեղ իսրայելական զորքերը […] ...

Թրամփը նշել է Իրանի դեմ երկրորդական մաքսատուրքեր սահմանելու պայմանները

09:50 31.03.2025

Թրամփը նշել է Իրանի դեմ երկրորդական մաքսատուրքեր սահմանելու պայմանները

ԱՄՆ-ը երկու շաբաթից երկրորդական մաքսատուրքեր կսահմանի Իրանի նկատմամբ, եթե Իրանի իշխանությունները չհամաձայնեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք Իրանի համար երկրորդական մաքսատուրքեր ունենք, կարող ենք դրանք հետաձգել մի քանի շաբաթով, և եթե առաջընթաց չտեսնենք, դրանք կներկայացնենք», -ասել է ամերիկացի առաջնորդը։ ...

Օլիմպիական չեմպիոնը փոխել է մարզական քաղաքացիությունը

09:40 31.03.2025

Օլիմպիական չեմպիոնը փոխել է մարզական քաղաքացիությունը

Լեգենդար ազատոճային ըմբիշ Ջորդան Բարոուզը սոցցանցերում հրապարակում է արել՝ հայտնելով մարզական քաղաքացիությունը փոխելու մասին. «Երկար խորհելով և տեսնելով, թե ինչպես են դա անում մյուսները՝ որոշել եմ հետաքրքիր տրանսֆեր անել։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ հավաքականին, որ շանս տվեց այնպիսի երիտասարդի, ինչպիսին ես էի։ Այժմ ուղևորվում եմ հիասքանչ կղզի Ճամայկա։ Ժամանակն է կարմիրը, սպիտակն ու կապույտը […] ...

Մալայզիայի և Թաիլանդի արտգործնախարարները կայցելեն երկրաշարժից տուժած Մյանմա

09:35 31.03.2025

Մալայզիայի և Թաիլանդի արտգործնախարարները կայցելեն երկրաշարժից տուժած Մյանմա

Մալայզիայի ԱԳ նախարար Մոհամադ Հասանը և Թաիլանդի արտգործնախարար Մարիտ Սանգյամֆոնգը ապրիլի 5-ին հումանիտար այցով կմեկնեն երկրաշարժից տուժած Մյանմա։ Այս մասին ասվում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) երկրների արտգործնախարարությունների ղեկավարների ընդունած հայտարարության մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ արտգործնախարարները կայցելեն Մյանմա՝ համակարգելու մարդասիրական օգնությունը և հեշտացնելու փրկարարական աշխատանքները, ինչպես նաև ապահովելու ժամանակին և արդյունավետ մարդասիրական արձագանքը՝ համագործակցելով բնական […] ...

BACK_TO_TOP