Էներգետիկ վթարից հետո Շիրակի մարզում էլեկտրամատակարարումը վերականգնվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+15.09 oC

Էներգետիկ վթարից հետո Շիրակի մարզում էլեկտրամատակարարումը վերականգնվել է

14:29 10.07.2019

Էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարից հետո Շիրակի մարզում էլեկտրամատակարարումը վերականգնվել է: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Ղարս» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ դեպքից հետո էլեկտրաէներգիայի անջատումներ մարզում չեն եղել, որևէ թաղամաս հոսանքազրկված չէ:

Գլխավոր ճարտարագետը երևույթը որակում է արտասովոր: Նրա խոսքերով՝ մեկ էլ 2-3 տարի առաջ է համակարգում նման վթարային վիճակ եղել: Չի բացառում, որ 1-04 ծառայությունը հարկադրված գազանջատումների գնացած լինի՝ անվտանգությունից ելնելով: 1-04 ծառայությունից SHANTNEWS-ին տեղեկացրին, որ բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացել բնակիչներից այն մասին, որ հոսանքի տատանումների պատճառով գազի անվտանգության սարքերն են ազդանշաններ տվել: Իրենք էլ բնակիչներին խորհուրդ են տվել սարքերն անջատել ու սպասել, մինչև էլեկտրամատակարարումը կարգավորվի: Բնակիչներից կան ահազանգեր նաև էլեկտրական սարքավորումների՝ շարքից դուրս գալու մասին: Նշենք նաև, որ Գյումրիում լուսացույցներն աշխատում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայում Իսրայելի գործողությունների պատճառով

09:55 31.03.2025

Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայում Իսրայելի գործողությունների պատճառով

Գազայի հատվածի հարավում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից առնվազն 15 պաղեստինցի է սպանվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ինը մարդ է զոհվել պաղեստինյան անկլավի հարավում գտնվող Համադ եւ Աբասան քաղաքների բնակելի շենքերի վրա ավիահարվածների հետեւանքով։ Հաղորդվում է նաև, որ վեց մարդ է զոհվել և մի քանիսը վիրավորվել Խան Յունիս քաղաքում, որտեղ իսրայելական զորքերը […] ...

Թրամփը նշել է Իրանի դեմ երկրորդական մաքսատուրքեր սահմանելու պայմանները

09:50 31.03.2025

Թրամփը նշել է Իրանի դեմ երկրորդական մաքսատուրքեր սահմանելու պայմանները

ԱՄՆ-ը երկու շաբաթից երկրորդական մաքսատուրքեր կսահմանի Իրանի նկատմամբ, եթե Իրանի իշխանությունները չհամաձայնեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք Իրանի համար երկրորդական մաքսատուրքեր ունենք, կարող ենք դրանք հետաձգել մի քանի շաբաթով, և եթե առաջընթաց չտեսնենք, դրանք կներկայացնենք», -ասել է ամերիկացի առաջնորդը։ ...

Օլիմպիական չեմպիոնը փոխել է մարզական քաղաքացիությունը

09:40 31.03.2025

Օլիմպիական չեմպիոնը փոխել է մարզական քաղաքացիությունը

Լեգենդար ազատոճային ըմբիշ Ջորդան Բարոուզը սոցցանցերում հրապարակում է արել՝ հայտնելով մարզական քաղաքացիությունը փոխելու մասին. «Երկար խորհելով և տեսնելով, թե ինչպես են դա անում մյուսները՝ որոշել եմ հետաքրքիր տրանսֆեր անել։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ հավաքականին, որ շանս տվեց այնպիսի երիտասարդի, ինչպիսին ես էի։ Այժմ ուղևորվում եմ հիասքանչ կղզի Ճամայկա։ Ժամանակն է կարմիրը, սպիտակն ու կապույտը […] ...

Մալայզիայի և Թաիլանդի արտգործնախարարները կայցելեն երկրաշարժից տուժած Մյանմա

09:35 31.03.2025

Մալայզիայի և Թաիլանդի արտգործնախարարները կայցելեն երկրաշարժից տուժած Մյանմա

Մալայզիայի ԱԳ նախարար Մոհամադ Հասանը և Թաիլանդի արտգործնախարար Մարիտ Սանգյամֆոնգը ապրիլի 5-ին հումանիտար այցով կմեկնեն երկրաշարժից տուժած Մյանմա։ Այս մասին ասվում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) երկրների արտգործնախարարությունների ղեկավարների ընդունած հայտարարության մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ արտգործնախարարները կայցելեն Մյանմա՝ համակարգելու մարդասիրական օգնությունը և հեշտացնելու փրկարարական աշխատանքները, ինչպես նաև ապահովելու ժամանակին և արդյունավետ մարդասիրական արձագանքը՝ համագործակցելով բնական […] ...

Թրամփ. Զելենսկին ցանկանում է հեռանալ հազվագյուտ հանքանյութերի վերաբերյալ գործարքի պայմաններից

09:25 31.03.2025

Թրամփ. Զելենսկին ցանկանում է հեռանալ հազվագյուտ հանքանյութերի վերաբերյալ գործարքի պայմաններից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին փորձում է «հեռանալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ հանքանյութերի վերաբերյալ գործարքից»։ «Նա փորձում է հեռանալ հազվագյուտ հանքանյութերի գործարքից: Եվ եթե դա անի, ապա որոշ խնդիրներ կունենա: Մեծ, մեծ խնդիրներ»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում: ...

Ջոբ Բելինգհեմը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում

09:14 31.03.2025

Ջոբ Բելինգհեմը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում

Անգլիական «Սանդեռլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում, սոցցանցերում գրում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լայպցիգը», որը նրա տեղափոխության հարցում նախնական բանակցություններ է վարել։ «Լայպցիգը» Բելինգհեմի մասին ստացել է անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Գերկանական ակումբը, սակայն, դեռ չի շտապում վճռորոշ քայլերի անցնել, քանի որ ղեկավարներին չի գոհացրել տրանսֆերի համար պահանջվող […] ...

BACK_TO_TOP