ՀՀԿ-ն միացավ «Ելք»-ին. Երևանում Ազգալդյանի, Մոնթեի, Ապրիլյան հերոսների անուններով փողոցներ կլինեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+13.09 oC

ՀՀԿ-ն միացավ «Ելք»-ին. Երևանում Ազգալդյանի, Մոնթեի, Ապրիլյան հերոսների անուններով փողոցներ կլինեն

16:24 17.11.2017

Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել են մի շարք փողոցներ անվանակոչելու նախագծերը: Նիստին ներկա են եղել նաև «Ելք» խմբակցության անդամները և խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նիստը վարել է «Ելք» խմբակցության անդամ, հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը սեպտեմբեր ամսին ներկայացրել էր մի շարք փողոցների անվանակոչության նախագծերը, որոնց թվում էր նաև Իսակով պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհը Մոնթե Մելքոնյանի անունով կոչելու նախագիծը: Նախագծին միացավ նաև «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը և համատեղ նախագիծը դրական եզրակացություն ստացավ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել նաև Ձորափի փողոցի մի հատվածը Հնդկաստանի անունով անվանակոչելուն, Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանին հարող փողոցը՝ մեծանուն ռեժիսորի անունով կոչելուն: Երկու նախագիծն էլ ընդունվել են միաձայն:

Քաղաքապետարանը  նաև նախագիծ էր ներկայացրել Վերին Անտառային փողոցի մի հատվածն Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվակոչելու մասին:

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը սեպտեմբերին ներկայացրած նախագծով առաջարկում էր Լենինգրադյան փողոցն անվանակոչել Ազգալդյանի անունով: Սակայն «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները դեմ էին քվեարկել դրան և նախաձեռնությունը ստացել էր հանձնաժողովի բացասական եզրակացությունը: Այս անգամ ծավալված քննարկման արդյունքում նոր նախագիծը ստացավ դրական եզրակացություն:

«Ելք» խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին՝ նշելով, որ նպատակահարմար չի գտնում մեծանուն հերոսի անունով նման  ոչ նշանակլի փողոցն անվանակոչելը:

Տեղեկացնենք նաև, որ նոյեմբերի 29-ի Երևանի ավագանու նիստի օրակարգում են ընդգրկվելու նաև «Ամիրյան փողոցը Վռամշապուհ արքայի անունով անվանաչելու մասին», «Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու մասին», «Անաստաս Միկոյանի փողոցը Քըրք Քըրքորյանի անունով անվանակոչելու մասին», «Կասյանի փողոցը Վազգեն Առաջին Վեհափառի անունով անվանակոչելու մասին», «Ֆրունզեի փողոցը Ապրիլյան հերոսների անունով անվանակոչելու մասին» «Ելք» խմբակցության նախագծերը:

«Ելք» խմբակցություն

17.11.2017թ.

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP