Վալերիյ Օսիպյանն ընդունել է ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի տնօրենին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Վալերիյ Օսիպյանն ընդունել է ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի տնօրենին

17:50 09.07.2019

Հուլիսի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի ղեկավար Փոլ Սելին, ասոցիացիայի գործադիր տնօրեն Վինս Հոուքսին և պատվավոր գործընկեր, Global Policing Initiative-ի տնօրեն Մեթյու Թորիգիանին:

Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց վերջին տարում Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ընդգծելով, որ նախ և առաջ խնդիր է դրվել արմատախիլ անել կոռուպցիայի համակարգային դրսևորումները:
Նշվեց, որ փոփոխություններ են կատարվել բոլոր ստորաբաժանումների աշխատանքում:

Մասնավորապես, տարիներ շարունակ հանրային գիտակցության մեջ հատուկ միջոցներ կիրառող ստորաբաժանում ընկալվող ոստիկանության զորքերը այսօր սահմանապահ գործառույթ է կատարում և իրականացնում մարտական հերթապահություն: Ճանապարհային ոստիկանության ոլորտում քայլերն ուղղված են համակարգային փոփոխություններին, որոնց նպատակը երթևեկության անվտանգության ապահովումն ու պատահարների նվազեցումն է: Ակտիվ աշխատանքներ են տարվում պարեկային ծառայության կայացման ուղղությամբ, ուսումնասիրվում է տարբեր երկրների առաջավոր փորձն այդ բնագավառում: Միջոցներ են ձեռնարկվում համայնքային ոստիկանության ինստիտուտի ամրապնդման ու կատարելագործման համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փոլ Սելը ներկայացրեց աշխարհի 164 երկրներում ներկայացուցչություններ ունեցող ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի գործառույթներն ու խնդիրները:

Վալերիյ Օսիպյանը նկատեց, որ մեր երկրում այսօր աննախադեպ հանրային վստահություն կա ոստիկանության հանդեպ, որն ամրապնդելու և անշրջելի դարձնելու առումով կարևորվում է միջազգային գործընկերների հետ համագործակցության խորացումն ու փորձի հետագա փոխանակումը:

Հայաստանի ոստիկանության աշխատանքի արդյունավետության համատեքստում Փոլ Սելը նշեց անվտանգության բարձր մակարդակը մայրաքաղաքում և դրական գնահատեց զբոսաշրջիկների մեծ թվի պայմաններում ոստիկանության արդյունավետ գործունեությունն ու հյուրերի անվտանգության ապահովման աստիճանը:

Փոլ Սելը հավելեց նաև, որ ասոցիացիայի խնդիրը համագործակցության ընդլայնման նպատակով բոլոր երկրներում ներկայացուցչություններ ունենալն ու կազմակերպության շուրջ 30 հազար անդամների, մասնագետների, փորձագետների ներուժի համատեղ ու արդյունավետ կիրառումն է կիբերհանցավորության, ահաբեկչության դեմ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման և այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

45-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառողը կալանավորվել է

18:16 22.11.2024

45-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառողը կալանավորվել է

Հունիսի 29-ին՝ գիշերվա ժամը 2:10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք և տրավմա» ախտորոշմամբ Բագրատունյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել 45-ամյա Գառնիկ Ավագյանին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ: Տուժած տղամարդն ի վիճակի չէր հաղորդում տալու, իսկ ժխտող հանգամանք, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, […] ...

«Նապոլին» կարող է մնալ առանց Կվարացխելիայի

18:10 22.11.2024

«Նապոլին» կարող է մնալ առանց Կվարացխելիայի

«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ «Նապոլին» կվաճառի Խվիչային, եթե չկարողանա երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը։ Նշվում է, որ «Նապոլին» մտադիր չէ նոր պայմանագրում բավարարել Կվարացխելիայի ֆինանսական պայմանները։ Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի։ 23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական […] ...

Հութիները հայտարարել են Իսրայելի ավիաբազայի վրա հիպերձայնային հրթիռի արձակման մասին

18:06 22.11.2024

Հութիները հայտարարել են Իսրայելի ավիաբազայի վրա հիպերձայնային հրթիռի արձակման մասին

Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հաղորդել է Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազային «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով հարվածելու մասին, ասվում է հութիների ռազմական հրամանատարության հայտարարության մեջ: «Եմենի զինված ուժերի ռազմաօդային ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարված են հասցրել օկուպացված տարածքների հարավում՝ Նեգևի շրջանում գտնվող իսրայելական թշնամու «Նևաթիմ» ավիաբազային», – նշվում է […] ...

SHANTNEWS

18:00 22.11.2024

SHANTNEWS

Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին

17:55 22.11.2024

Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսությունը։ Համերգի ընթացքում կհնչեն քառյակի բարձրարվեստ կատարումները։ Հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Արեգ Առուստամյան ջազ-տրիոն, անվանի մեներգիչներ Բարսեղ Թումանյանը, Հրաչուհի Բասենցը, դաշնակահար-դիրիժոր Վահագն Պապյանը, դաշնակահար Կարին-Հելլման Գևորգյանը։ ...

Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում. ՔԿ

17:50 22.11.2024

Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում. ՔԿ

2024 թվականի հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել բնակարան և հափշտակել 2 հատ ծալովի դանակ, ինչպես նաև, նախնական տվյալներով, 10.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 ՀՀ դրամ գումար՝ բնակարանի սեփականատիրոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության […] ...

BACK_TO_TOP