13:29 09.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին օրերին քննարկվող հարցերից մեկին:
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Քննչական կոմիտեն փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությանը լրացուցիչ հարցադրումներ է առաջադրել, ինչպես նաև պահանջել մի շարք մեկնաբանություններ, ինչի արդյունքում փորձաքննության կատարումը երկարաձգվել է:
Համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը նախաքննական մարմինը կստանա հուլիս ամսվա վերջին, որի մասին հանդես կգա հայտարարությամբ»,- գրել է նա:
11:15 06.04.2025
Խորհրդարանի այգում նշվել է ճապոնական «Հանամի» տոնը««Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ խորհրդարանի այգում նշվել է ճապոնական «Հանամի» տոնը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԳՆ ներկայացուցիչներ, «Արումենիա-Նիպոն» միության անդամներ, այլ հյուրեր: Այս մասին հայտնում են ԱԺ-ից և նշում, որ միջոցառման ավարտին, ի նշան խաղաղության, ներկաները ծաղկած բալենիները զարդարել են թղթե կռունկներով: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
11:00 06.04.2025
Թաիլանդի փոխվարչապետը կմեկնի ԱՄՆ՝ մաքսատուրքերի սահմանումից հետո բանակցություններ վարելուԹաիլանդի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ֆիչայ Չունգավաչիրան կմեկնի ԱՄՆ՝ Միացյալ Նահանգների իշխանությունների և մասնավոր հատվածի հետ քննարկելու ԱՄՆ 36% մաքսատուրքերի ներդրման հարցը։ Այս մասին հայտարարել է Թաիլանդի վարչապետ Ֆեթոնգ Թան Շինավաթան։ «Թաիլանդին սպառնում է մինչև 36% մաքսատուրքերի բարձրացում Միացյալ Նահանգներ արտահանվող թայլանդական ապրանքների համար, շատ երկրներ նույն իրավիճակում են, ինչպես Թաիլանդը, միջոցներ են նախապատրաստում այն […] ...
10:38 06.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:18 06.04.2025
Հրդեհ ավտոմեքենայումԱպրիլի 5-ին, ժամը 19:43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում այրվում է «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։00-ին, մարվել՝ 20։44-ին։ Այրվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի […] ...
10:00 06.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
00:00 06.04.2025
Մհեր Մարգարյանն ու Անտոնիո Գուտերեշն ընդգծել են բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունըՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնավարման (2018թ. օգոստոսից) ժամկետի ավարտի կապակցությամբ` ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։ Հանդիպմանը ՀՀ դեսպանը կարևորվել է միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ ժամանակահատվածում ՄԱԿ դերակատարությունը և Գլխավոր քարտուղարի առաջնորդությունը։ Ընդգծվել է բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունը` […] ...