Գառնուկ ձևանալով չեն կարողանա խաբել․ Նալբանդյանը՝ Ադրբեջանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+18.09 oC

Գառնուկ ձևանալով չեն կարողանա խաբել․ Նալբանդյանը՝ Ադրբեջանի մասին

15:04 17.11.2017

Ադրբեջանը խաթարում է Արցախյան հիմնահարցի արդյունավետ բանակցությունները՝ չկատարելով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հարցադրում է եղել մասնավորապես ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, թե նրանք պնդում են, որ Արցախյան հակամարտության վերաբերյալ բանակցությունները պետք է արդյունք ունենան։

էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հենց Ադրբեջանն է, որ խոչընդոտում է արդյունք ստեղծել բանակցությունների ընթացքում՝ ամեն կերպ հրաժարվելով ունեցած պայմանավորվածություններից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը բաց է մնում խաղաղ բանակցությունների համար․ Պեսկով

15:20 02.04.2025

Պուտինը բաց է մնում խաղաղ բանակցությունների համար․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում բանակցությունների և ուկրաինական հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանից նավթի արտահանման համար երկրորդական մաքսատուրքեր կսահմանի, եթե Մոսկվայի հետ համաձայնություն չգտնվի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։ «Այստեղ ես չէի ցանկանա որևէ բան մեկնաբանել, […] ...

SHANTNEWS

15:00 02.04.2025

SHANTNEWS

Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպական Միության թմրամիջոցների գործակալության պատվիրակությանը

14:53 02.04.2025

Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպական Միության թմրամիջոցների գործակալության պատվիրակությանը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 2-ին ընդունել է Եվրոպական Միության թմրամիջոցների մոնիթորինգի ծրագրի գլխավոր համակարգող Իլզե Յակոբսենի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականությունը, անդրադարձել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծին, հանցավորության կանխարգելման ռազմավարության մշակմանն […] ...

Երևանում կայացել է Հայաստանի և Վիետնամի գործարարների հանդիպում

14:45 02.04.2025

Երևանում կայացել է Հայաստանի և Վիետնամի գործարարների հանդիպում

Ապրիլի 2-ին Երևանում կայացել է Հայաստանի և Վիետնամի գործարարների հանդիպում, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Վիետնամի ֆինանսների նախարարության համատեղ նախաձեռնությամբ։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը։ Պաշտոնական բացմանը հաջորդել է Հայաստանի և Վիետնամի գործարար համայնքի ներկայացուցիչների միջև […] ...

«Կանաչ գյուղատնտեսության զարգացման նպատակով առաջնային է մասնագետների պատրաստումը». Արաքսիա Սվաջյան

14:38 02.04.2025

«Կանաչ գյուղատնտեսության զարգացման նպատակով առաջնային է մասնագետների պատրաստումը». Արաքսիա Սվաջյան

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում Ասիական զարգացման գործակալության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ Երևանում մեկնարկել է Կանաչ գյուղատնտեսության միջազգային երկօրյա կոնֆերանսը: Բացման արարողությանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ընդգծելով, որ գյուղատնտեսական ուղղությամբ կրթության կազմակերպումը ոլորտի զարգացման […] ...

Քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս

14:29 02.04.2025

Քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս

2024 թվականին, ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն 389 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 42 միլիարդ դրամի վնաս (2023 թվականին՝ 34 միլիարդ 300 միլիոն դրամի վնաս): Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման, Հայաստանի Հանրապետության նախաքննական մարմինների վարույթում քննված քրեական վարույթներով 2024 թվականի ընթացքում արգելանք է դրվել 2 […] ...

BACK_TO_TOP