Ապօրինի ծառահատումը կրկնելու դեպքում` քրեական պատասխանատվություն. ԱԺ-ում նախագիծը դրական եզրակացություն ստացավ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
11:35:06
Ամսաթիվ
12 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+14.09 oC

Ապօրինի ծառահատումը կրկնելու դեպքում` քրեական պատասխանատվություն. ԱԺ-ում նախագիծը դրական եզրակացություն ստացավ

18:00 08.07.2019

Վարչական և քրեական օրենսգրքերում շրջակա միջավայրի նախարարությունը փոփոխությունների փաթեթ է մշակել: Ծառահատումների համար պատիժները խստացվում են, որոշ դեպքեր՝ քրեականացվում:

Նախագիծն այսօր քննարկվում էր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովում: Շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանի խոսքերով՝ ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, առանց թույլտվության տեղափոխելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2-5 տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Սա նշանակում է, որ նախագծի ընդունման դեպքում նման արարքի համար սպառնում է նույնիսկ ազատազրկում, գործող օրենքով նման պատիժ սահմանված չէր: Պատիժները կծանրանան այն դեպքում, երբ ծառահատումը կատարվի շահույթ ստանալու նպատակով:

Իսկ այն դեպքում, երբ Կարմիր գրքում գրանցված կատվազգիների ընտանիքին պատկանով կովկասյան ընձառյուծ որսան, 3 մլն դրամի փոխարեն նոր օրենքով կվճարեն 100 մլն դրամ:

«Պետք է հասկանանք՝ 5-ից 10 տարի դարձնելը մեզ ի՞նչ կտա, մենք պետք է գործիքակազմ ունենանք, կանխարգելենք, այնպես չի, որ 3-8 տարին տվյալ հանցագործություն կատարողը հաշվի է առնում, որ հիմա սարքենք 10 տարի, չեմ կարծում, որ սա հարցի լուծում է»,- հետաքրքրվեցին պատգամավորները:

Խաչատուր Խաչատրյանն էլ ի պատասխան հայտարարեց, որ կիրառվում է նաև այլ գործիքակազմ, մասնավորապես, կիրառվում է շահագրգռելու, կանխարգելելու գործիքը, որ բնակչությունը զերծ մնա խախտումներից:

«Գործիքներից մեկն էլ պատասխանատվության միջոցների խստացումն է, որովհետև վիճակագրությանը, որ հետևենք, անտառահատումներն արդեն խիստ մտահոգիչ են»,- ասաց նա:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովում և ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

15:34 12.04.2025

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում տեղում է ձյուն։ ...

Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

15:30 12.04.2025

Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ: ...

Մեզ համար լուծումը հստակ է՝ պետք է ստորագրենք պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տանք այս հակամարտությանը. Միրզոյանը՝ Բայրամովին

15:23 12.04.2025

Մեզ համար լուծումը հստակ է՝ պետք է ստորագրենք պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տանք այս հակամարտությանը. Միրզոյանը՝ Բայրամովին

Հայաստանն ու Ադրբեջանն ունեն բոլոր նախադրյալները՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը, սկսելու երկխոսության նոր փուլ և բացելու խաղաղ հարաբերությունների նոր դարաշրջան Հարավային Կովկասում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Անթալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նրա դիտարկմամբ՝ անցյալի մեջ խորամուխ լինելը կառուցողական մոտեցում չէ, և կողմերին թույլ չի տա […] ...

Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ և մանկապարտեզ է կառուցվում. վարչապետ

15:14 12.04.2025

Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ և մանկապարտեզ է կառուցվում. վարչապետ

Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ և մանկապարտեզ է կառուցվում: Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ»,- գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:   View this post on Instagram   A post shared by Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) ...

Խաչատրյանն ու Օվասապյանը պարտվեցին սփոփիչ գոտեմարտում, Մանվելյանը՝ մեկնարկում. Ըմբշամարտի ԵԱ

15:10 12.04.2025

Խաչատրյանն ու Օվասապյանը պարտվեցին սփոփիչ գոտեմարտում, Մանվելյանը՝ մեկնարկում. Ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 12-ին, 87 կգ քաշային Կարեն Խաչատրյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը պարտություն կրեցին սփոփիչ գոտեմարտերում՝ զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարից։ 24-ամյա Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտում 1։3 հաշվով զիջեց ուկրաինացի Յարոսլավ Ֆլիաչկովին, իսկ Օվասապյանը 0։2 հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Կանդելակիին։ Բացի այդ, 60 կգ քաշային […] ...

ՆԳ նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

15:05 12.04.2025

ՆԳ նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

Ապրիլի 11-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչը փաստվում է նաև միջգերատեսչական սերտ համագործակցությամբ։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում գտնվող Իրանի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցերին՝ շեշտելով, որ ձեռնարկվել և ձեռնարկվում […] ...

BACK_TO_TOP