Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գիշերը ժամը 01:25-ի սահմաններում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկն ունեցել է քթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, իսկ մյուսը՝ աջ մասի պարանոցային վնասվածք: Բժիշկներին հաջողվել է փրկել վիրավորների կյանքը
Հաղորդվում է, որ նրանց վրա հարձակվողներից մեկը հայտնի գործարար, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանն է եղել, իսկ հարձակվողներից Դավիթն ու Գառնիկը նրա տղաներն են: