Աշխարհի ամենահարուստ մարդու սիրտը պաշտոնապես ազատ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 12 2024
  • $
    394.91
  • RUBLE
    3.83
  • 410.98
WEATHER
+2.09 oC

Աշխարհի ամենահարուստ մարդու սիրտը պաշտոնապես ազատ է

16:25 06.07.2019

Առցանց գնումների Amazon կայքի հիմնադրի՝ աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի սիրտը ազատ է պաշտոնապես։ Նա վերջնականորեն ամուսնալուծվել է կնոջից՝ Մաքենզիից։ Նրանց բաժանումը եղել է Վազինգտոնի դատարաններից մեկում, բայց դատական գործընթացը ծանր չի եղել։

Ի սկզբանե զույգը պայմանավորվել էր ամուսնալուծության մասին ու որոշել դրանից հետո ամեն մեկին բաժին հասնող հարստությունը։ Մաքենզիին բաժանումից հետո հասնելու էր զույգի հարստության մոտ 25 տոկոսը՝ 38,3 միլիարդ դոլար։

Եվ նույնիսկ այդ «փոքրիկ» շահաբաժնով նա այուսհետ կդառնա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկի 22-րդ հորիզոնականի տիրակալը։

Նրա ամուսինը՝ չնայած այդքան միլիարդներ կորցնելուն, կշարունակի գլխավորել այդ ցանկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավագույն ֆուտբոլիստները բրազիլացիներ են, ինչո՞ւ չենք կարող լավ խաղալ. Ռոնալդո

20:48 19.12.2024

Լավագույն ֆուտբոլիստները բրազիլացիներ են, ինչո՞ւ չենք կարող լավ խաղալ. Ռոնալդո

Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռոնալդոն կարծիք է հայտնել բրազիլական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի մասին: «Լավագույն ֆուտբոլիստները բրազիլացիներ են: Մենք ունենք Վինիսիուս, Նեյմար, Ռոդրիգո, Էստևան, Էնդրիկ, տաղանդները շատ են: Այդ դեպքում ինչո՞ւ չենք կարող լավ խաղալ: Մենք պետք է փոխենք դինամիկան: Բրազիլիան պետք է աշխարհի առաջնության ու Կոպա Ամերիկայի ֆավորիտը լինի, ինչպես նաև բաց չթողնի Օլիմպիական խաղերը: […] ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

20:40 19.12.2024

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների և Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում բուք է (կցորդիչով բեռնատարներին խորհուրդ է տրվում կիրառել նվաշղթաներ)։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […] ...

Վերանայվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու իրավակարգավորումները

20:32 19.12.2024

Վերանայվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու իրավակարգավորումները

2022 թվականի օրենսդրական փոփոխություններով վերանայվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու իրավակարգավորումները, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։ Այնուհետև 2024 թվականի օրենսդրական փոփոխություններով վերանայվել և սահմանվել է թույլատրելի նվերների շրջանակը․ ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերն այլևս չեն համարվում նվեր, իսկ օրենքով սահմանված դեպքերում որպես պարգևատրում, պետական պարգև կամ խրախուսանքի միջոց […] ...

Այս անգամ ես հաղթեցի «Լուսաիլ» ստադիոնում. Մբապե

20:24 19.12.2024

Այս անգամ ես հաղթեցի «Լուսաիլ» ստադիոնում. Մբապե

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Միջմայրցամաքային գավաթի եզրափակչում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո կիսվել է իր տպավորություններով։ Կատարի Լուսաիլ քաղաքի համանուն ստադիոնում կայացած խաղում «Ռեալը» 3-0 հաշվով հաղթել էր մեքսիկական «Պաչուկային»։ «Միջմայրցամաքային գավաթը վերադառնում է Մադրիդ։ Երկրորդ տիտղոսը մրցաշրջանում։ Այս անգամ ես հաղթեցի «Լուսաիլ» ստադիոնում»,- սոցցանցերում գրել է Մբապենը։ Հիշեցնենք, որ 2022 […] ...

Ազգային ժողովում կայացել է աշխատանքային քննարկում․ քննարկվել են ՆԳՆ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախագծեր

20:16 19.12.2024

Ազգային ժողովում կայացել է աշխատանքային քննարկում․ քննարկվել են ՆԳՆ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախագծեր

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ ներքին գործերի նախարարության գործընկերների հետ` ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող մի շարք օրենսդրական նախագծեր: ...

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հնդկաստանում էր

20:08 19.12.2024

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հնդկաստանում էր

Հնդկական կողմի հրավերով պաշտոնական այցով Նյու Դելի է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանը մեծապես կարեւորում է Հնդկաստանի հետ բարեկամական, փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կայացումը: Այս համատեքստում առանցքային է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը: Այցի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP