16:49 17.11.2017
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը հերթական անգամ անգամ վետո է դրել ՄԱԿ-ի և քիմիական զենքի կիրառումն արգելող կազմակերպության համատեղ մանդատի երկարացման՝ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի վրա:
Նշենք, որ այդ բանաձևը ենթադրում էր Սիրիայում քիմիական հարձարկումների ուսումնասիրության առաքելության ժամկետի երկարաձգում: Սա սիրիական պատերազմի 6 տարվա ընթացքում արդեն 10-րդ արգելքն է Ռուսաստանի կողմից: Քվեարկության արդյունքում ամերիկյան բանաձևը անհրաժեշտ 9 կողմ ձայների փոխարեն 11-ը ստացավ, սակայն Ռուսաստանն օգտագործեց իր վետոյի իրավունքը:
Բանաձևին դեմ քվեարկեց նաև Բոլիվիան, Չինաստանը և Եգիպտոսը ձեռնպահ քվեարկեցին: Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը դրեց ՄԱԿ-ի և քիմիական զենքի կիրառումն արգելող կազմակերպության համատեղ առաքելության երկարաձգման սեփական բանաձևը, բայց քվեարկությունից առաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան փաստաթուղթը հետ վերցրեց՝ հիմնավորմամբ, որ Անվտանգության խորհուրդը չի բավարարել Մոսկվայի կողմից բանաձևի քննարկման կարգը:
Խոսքն այն մասին էր, որ Ռուսաստանն առաջարկում էր ուսումնասիրել բանաձևի ամերիկյան տեքստը: Բոլիվիայի պատվիրակությունը պահանջեց, որ ռուսական կողմի ներկայացրած փաստաթուղթը, այդուհանդերձ, դրվի քվեարկության, սակայն այն չհավաքեց անհրաժեշտ ձայներ։
Ռուսական բանաձևը պաշտպանեցին Չինաստանը, Ղազախստանը, Բոլիվիան: ԱՄՆ-ը,Մեծ Բրիտանիան,Ֆրանսիան, Շվեդիան, Ուկրաինան, Իտալիան, Ուրուգվայը դեմ քվեարկեցին, Եթովպիան, Ճապոնիան, Եգիպտոսը և Սենեգալը՝ ձեռնպահ:
Այդպիսով, ՄԱԿ-ը չկարողացավ երկարաձգել Սիրիայում քիմիական հարձակումների դեպքերի ուսումնասիրման առաքելության ժամկետը: Այն լրացել է այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08.00-ին: ԱՄՆ-ը պահանջում էր այդ ժամկետը սահմանել բանաձևի ընդունման պահից սկսած՝ 24 ամիս, մինչդեռ Մոսկվայի առաջարկած տարբերակով այդ ժամկետը սահմանվում էր մինչև 2018 թվականի մայիսի 16-ը: Ռուսաստանը նաև առաջարկում էր վերանայել նախկինում արված ուսումնասիրությունների արդյունքներն ու եզրահանգումները քիմիական հարձակումների մասին:
Հիշեցնենք՝ 2017 թվականի ապրիլին սիրիական Խան Շեյխուն քաղաքում քիմիական թունավորման զոհ դարձավ 80 բնակիչ:
Դիահերձում կատարած բժիշկները հաստատեցին, որ նրանք մահացել են զարին գազով թունավորումից: Սեպտեմբերին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը հաստատեց, որ քաղաքի վրա քիմիական հարձակում է կատարվել, որի պատասխանատվությունը դրեց Սիրիայի կառավարական ուժերի վրա:
Դա փաստացի հերքում էր Ռուսաստանի տարբերակն այն մասին, թե սիրիական օդուժը ռմբակոծել էր ահաբեկիչներին պատկանող քիմիական գործարանը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Խան Շեյխուն քաղաքում տեղի ունեցածաը գնահատեց որպես արհեստածին:
Նա պնդում էր, որ Սիրիան հատուկ համաձայնագրով ոչնչացրել է բոլոր քիմիական պահեստները: Միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և քիմիական զենքի կիրառումն արգելող կազմակերպությունը լիազորություններ ունեն ուսումնասիրել այդ դեպքերը: Ակնկալվում էր, որ հնարավոր կլիներ դրանից հետո գտնել մեղավորներին:
18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա19:40 24.11.2024
Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջԱյսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...
19:20 24.11.2024
Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ KyodoԻրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...
19:00 24.11.2024
ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարությունՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
18:40 24.11.2024
Կատարվել է քահանայական ձեռնադրությունՆոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...
18:20 24.11.2024
«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...
18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներՆոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...