Ի՞նչ հակահայկական որոշումներ են կանխել հայկական պատվիրակության անդամները ԵԱՀԿ ԽՎ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+15.09 oC

Ի՞նչ հակահայկական որոշումներ են կանխել հայկական պատվիրակության անդամները ԵԱՀԿ ԽՎ-ում

15:57 06.07.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում 2 հակահայկական որոշում կանխել:

Մանրամասները իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է նույն խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը:

Հայկ Կոնջորյանը նշել է, որ երեկ և այսօր ԵԱՀԿ ԽՎ քաղաքական կոմիտեն քննարկում էր իռլանդացի պատգամավորի առաջարկած բանաձևը, որտեղ տեղ էին գտել տարբեր հակահայկական դրույթներ.

«Երբ մենք տեղեկացանք, որ նման բան կա, սկսեցինք բոլոր դիվանագիտական խողովակներով աշխատել: Բանաձևում կար Ադրբեջանի 7 շրջանների վերաբերյալ անհեթեթ ձևակերպում: Այսօր հարցը դրվեց քվեարկության, և բանաձևը դուրս շպրտվեց»:

Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ ընդունվել են 2 կարևոր դրույթներ, որոնք առաջարկել էին ֆրանսիացի պատգամավորները, համաձայն նրանց` ԼՂ խնդիրը պիտի լուծվի 3 հավասարազոր սկզբունքների հիմա վրա և բացառապես ԵԱՀԿ Մինսկի ձևաչափով.

«Ադրբեջանը անընդհատ փորձում է բանակցությունները դուրս բերել Մինսկի եռաֆորմատ ձևաչափից: Կարևոր է, որ մենք հաստատեցինք, որ Ղարաբաղյան հարցով զբաղվող կառույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում է: ԵԱՀԿ ԽՎ Մարդու իրավունքների հանձնաժողովում ընդունվեց մի դրույթ, որում մատնանշվում է Ֆրանսիայի և Իտալիայի օրինակը և մյուս պետություններին կոչ է արվում հետևել նրանց օրինակին: Թուրքերն ու ադրբեջանցիները անում էին ամենակեղտոտ փորձերը, որպեսզի այս ամենը վիժեցնեն»:

Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ եկող օրերին պետք է լինի խորհրդարանական ժողովի լիագումար նիստը, որտեղ այս որոշումները պետք է հաստատեն վերջնականապես, և ադրբեջանցի ու թուրք պատվիրակները շարունակում են աշխատել, որպեսզի վերջնական տեքստը չընդունվի, սակայն հայկական պատվիրակությունը ամեն բան կանի, որ ունենանք  հայանպաստ վերջնական տեքստ:

Մեր պատվիրակության անդամ Համազասպ Դանիելյանի խոսքով` շատ դրվագներում որոշիչ էր յուրաքանչյուր մեկ ձայն, և 2-3 շաբաթների ջանքերը զուր չէին:

Հայկական պատվիրակության անդամ Անի Սամսոնյանն էլ հավելել է, որ իրենք կարողացել են իրենց բոլոր մեսիջները հասցնել պատվիրակներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» մտադիր է բաժանվել Ֆրենկի դե Յոնգից

14:32 22.11.2024

«Բարսելոնան» մտադիր է բաժանվել Ֆրենկի դե Յոնգից

«Բարսելոնան» մտադիր է բաժանվել ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգից։ Relevo-ն գրում է, որ նիդերլանդցի ֆուտբոլիստը չի արձագանքում ակումբի` պայմանագրի երկարաձգման առաջարկին, այդ պատճառով «Բարսելոնան» մտադիր է վաճառել նրա տրանսֆերը։ Չնայած 27-ամյա ֆուտբոլիստը դեռ չի շտապում նոր համաձայնագիր կնքել, նա «Բարսելոնայի» ղեկավարությանն ակումբից հեռանալու ցանկություն չի հայտնել։ «Բարսելոնայի» ու Դե Յոնգի միջև գործող պայմանագիրն ավարտվում է […] ...

Ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար

14:25 22.11.2024

Ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար

300 դպրոց կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների ժամանակին իրագործման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի 1716-Ա որոշմամբ՝ շինարարության կապալառու կազմակերպություններին ընձեռվում է հնարավորություն մինչև շինարարության թույտվության ստացումը շինարարական հրապարակում պահեստավորել նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ դրա դիմաց պատվիրատուից ստանալով վճարում։ Մանրամասներ Հնարավորությունը […] ...

Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

14:19 22.11.2024

Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: ...

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը երազանք է. Մխիթարյան

14:17 22.11.2024

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը երազանք է. Մխիթարյան

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալու մասին։ «Այն ժամանակ բոլորը վստահ էին, որ «Մանչեսթեր Սիթին» 4 գոլ է խփելու, բայց մենք լավ հանդիպում անցկացրինք ու արժանի էինք ոչ-ոքիի, նույնիսկ` հաղթանակի։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը երազանք է, թեև այժմ ճանապարհն ավելի երկար է, քան այն ժամանակ էր, բայց մենք հավատում ենք […] ...

Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած

14:10 22.11.2024

Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած

Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած: Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...

Հայ-չինական զարգացման բարեկամական կենտրոնի հետ կնքված հուշագիրը նոր խթան կտա գործարար կապերին

14:03 22.11.2024

Հայ-չինական զարգացման բարեկամական կենտրոնի հետ կնքված հուշագիրը նոր խթան կտա գործարար կապերին

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը երկար տարիներ իրականացնում է ամերիկյան, ասիական շուկաներում միջազգային ցուցահանդեսներ, համաժողովներ՝ հայաստանյան գործարարների համար ստեղծելով լայն հնարավորություններ։ Խորհուրդն այս տարի արդեն 2-րդ անգամ է այցելել Չինաստան: Այս անգամ Շանհայում կայացել է «Չինաստան․ միջազգային ներմուծում» խոշոր ցուցահանդեսը: Արդյունքներն ամփոփող ասուլիսով է հանդես եկել խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP