Զինվորի տանը բացվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարան և գրադարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+16.09 oC

Զինվորի տանը բացվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարան և գրադարան

21:58 05.07.2019

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր տեղի ունեցավ գրադարանի, ինչպես նաև ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Ռոբերտ Աբաջյանի պապիկի՝ Գևորգ Աբաջյանի խոսքով՝ ընտանիքը սիրով է ընդունել առաջարկը՝ լսարանն անվանակոչել Ռոբերտ Աբաջյանի անունով, պայմանով, որ իրենց որդին՝ որպես հավաքական կերպար, իր մեջ պետք է ամփոփի հայրենիքի համար կյանքը տված բոլոր հերոսներին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ողջյունելով հյուրերին, նշեց, որ այսօր նշանակալից օր է, քանի որ քաղաքային հիվանդանոցի շենքն իր 100-ամյակը դիմավորում է նորակառույց գրադարանով, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան լսարանով, նոր հիվանդասենյակներով՝ իր հաղթանակած ուղին շարունակելով «զինվորի տուն» պատվավոր կոչմամբ: «Այստեղ բացված առաջին լսարանն անվանակոչել ենք Ռոբերտ Աբաջյան հերոսի անունով, ով իր կյանքը զոհեց, սակայն ազգի արժանապատվությունը չհանձնեց»,- ասաց ռեկտորը՝ նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար շնորհակալություն հայտնելով ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի հայ բժիշկների միության ղեկավարներին, որոնց դրամահավաքի արդյունքում իրականություն է դարձել այս ազգանվեր գործը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ սփյուռքի գործոնը շատ կարևոր է հայրենիքի պաշտպանության գործում: «Այսօր հպարտություն են զգում՝ կանգնելով այստեղ բուժվող զինծառայողների կողքին»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ի և ռեկտոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ իրականացվող  ծրագրերը ծառայում են ի նպաստ պետության:

Որոշում է կայացվել հաջորդ լսարանն անվանակոչել Արմենակ Ուրֆանյանի անունով:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը նախատեսում է համալրել նորաբաց գրադարանը գրքերով: Ինչպես նշեց Արմեն Մուրադյանը, գրադարանի առաջին 50 գիրքը նվիրել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով

16:17 25.11.2024

Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով

UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով, հայտնում է MMA Junkie-ն։ 2021 թվականին Մաքգրեգորի և նրա ընկերոջ՝ Ջեյմս Լոուրենսի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ երեք տարի առաջ հարբած վիճակում Նիկիտա Հենդին բռնաբարելու համար: Դուբլինի դատարանը Մաքգրեգորին պարտավորեցրել է բարոյական վնաս հասցնելու համար 250 հազար դոլար վճարել […] ...

Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր

16:12 25.11.2024

Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել, 2 հանքափոր զոհվել է: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Այս պահին դեպքի վայրում համապատասխան աշխատանքներ են տարվում։ ...

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

16:06 25.11.2024

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […] ...

Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը

16:00 25.11.2024

Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը հերթական գոլի հեղինակն է դարձելմ Բրատիսլավայի «Սլովանի» կազմում։ Սլովակիայի առաջնության 15-րդ տուրի արտագնա խաղում «Սլովանը» մրցել է «Կոշիցեի» դեմ։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը մասնակցել է 23 հանդիպման, դարձել 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: «Սլովանը» 35 միավորով առաջատարն է, «Կոշիցեն»` 18 միավորով 5-րդը: […] ...

FT. ԵՄ-ն խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի ֆինանսավորման հարցում, եթե ԱՄՆ-ն հեռանա

15:52 25.11.2024

FT. ԵՄ-ն խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի ֆինանսավորման հարցում, եթե ԱՄՆ-ն հեռանա

Եվրամիությունը խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի կառավարման և ֆինանսավորման հարցում, եթե Միացյալ Նահանգները դուրս գա դաշինքից։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը։ Նրա գնահատականներով՝ Վաշինգտոնի հրաժարումը ձևաչափին մասնակցելուց կազդի դաշինքի գործառնական պլանավորման վրա, որն իրականացնում է Միացյալ Նահանգները։ Բացի այդ, պաշտպանական ծախսերի ավելացման պատճառով ԵՄ-ի պետական ​​պարտքը կաճի, իսկ առողջապահության ու կրթության ծախսերը կնվազեն, կարծում […] ...

Պուտինը վստահ է, որ քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութը բեկումնային կլինի

15:46 25.11.2024

Պուտինը վստահ է, որ քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութը բեկումնային կլինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութի ներդրումը բեկումնային կլինի։ Երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովայի հետ։ Սկվորցովան խոսել է դեղամիջոցի վրա աշխատանքի մասին։ Նրա խոսքով՝ մոտ մեկ տարի անց FMBA քաղցկեղի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել օգտագործման։ «Դա բեկումնային կլինի»,- նշել […] ...

BACK_TO_TOP