Գյումրեցի պատանիները գյումրվա բարբառով ու արտահայտություններով թղթե տոպրակներ են պատրաստում ու բաժանում անցորդներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+7.09 oC

Գյումրեցի պատանիները գյումրվա բարբառով ու արտահայտություններով թղթե տոպրակներ են պատրաստում ու բաժանում անցորդներին

10:18 06.07.2019

Հայաստանում  մոտավոր հաշվարկով՝ ամեն տարի իրացվում է մոտ 825 տոննա պոլիէթիլենային տոպրակ, որոնք պատրաստվում են քիմիական նյութերից, որոշ դեպքերում էլ՝ աղբից ու արտադրական թափոններից: Իսկ շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը հասցվող վնասներն անհամեմատելի են: Եվրոպական մի քանի երկրներ արդեն հրաժարվել են պոլիէթիլենայինից և  անցում են կատարել էկոլոգիապես մաքուր ու անվնաս թղթե տոպրակների օգտագործմանը:
Իսկ Հայաստանը քննարկում է 2021 թվականից աստիճանաբար անցումը թղթե տոպրակներին: Մինչ այդ,  դրանց պատրաստմամբ ու փոքր նախաձեռնություներով են սկսել հանդես գալ երիտասարդները: Օրինակն արդեն կա Գյումրիում: Ներկայացրած բնապահպանական գաղափարը հավանության է արժանացել: Իսկ ֆինանսավորումը ՅՈՒՆԻՍԵՖ-ինն է և Գյումրիի  Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնինը:
Թղթե տոպրակներ Հայաստանում օգտագործում էին, բայց  90-ականներն էին, երբ դրանք փոխարինվեցին պոլիէթիլենայիններով, որոնք հիմնականում սև գույնի էին ու տհաճ  հոտով: Թեև հիմա դրանք գունավոր են, անհոտ, բայց ամեն դեպքում, թե ինչից  են  պատրաստվում՝ սա է վտանգավորը:
Պոլիէթիլենային տոպրակներից շատ երկրներ են սկսել հրաժարվել: Իսկ մեզ մոտ վերադարձը թղթե տոպրակների դեռ փոքր ու մասնակի նախաձեռնություններով է: Գյումրեցի մի խումբ պատանիներ հանդես են եկել նման մի մտահղացմամբ՝
թղթե տոպրակներ են պատրաստում:
«Էկոլոգիապես մաքուր տոպրակներ առաջարկել ենք պատրաստել, որպեսզի սնունդը մարդկանց հասնի էկոլոգիապես մաքուր վիճակում»,- ասում է գաղափարի հեղինակ Սուրեն Սիմոնյանը։
Մինչև ծրագրի մեկնարկը, պատանիները հարցումներ են կատարել գյումրեցիների շրջանում ու հիմնականում ծայրամասային  թաղամասերում, որտեղ բաց տարածքներում այլ  թաղամասերից բերվող աղբն է կուտակվում:
«Մենք հարցում ենք կատարել Մուշ 2 և Անի թաղամասերի բնակիչների շրջանում՝ նրանց իրազեկվածության աստիճանը պարզելու համար։ Մարդկանց 90 տոկոսը կողմ է, որ պոլիէթիլենը վերանա»,- նշում է Լիանա Հովակիմյանը:
Բնապահպանական այս գաղափարը մասնակցել է Գյումրիի Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի Հայաստան դեռահասների զարգացման ծրագրի մրցույթին: Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված այս նախաձեռնության մեկնարկի համար օգնել է ոչ շատ մեծ դրամաշնորհը:
«Ժյուրիից մեր գաղափարին ամենամեծ հավանությունը տվեց Գերմանիայի հյուպատոսը, նա նույնպես զբաղվում է այսպիսի գործով և ասաց՝ ինչո՞ւ ոչ, թող Գյումրիում էլ լինի այսպիսի ծրագիր, և եթե մենք չհաղթեինք էլ, հյուպատոսը որոշում ուներ, որ մեզ հովանավորեր»,- պատմում է թիմի ավագ Լիդա Մինասյանը:
Առայժմ ոչ հովանավորով, միայն տրամադրած 150 հազար դրամով խումբը գնել է էկոլոգիապես մաքուր թուղթ ու սկսել  է  պատրաստել էկո տոպրակներ: Այս փոքր արտադրությունում յուրաքանչյուրն իր գործն ունի, որը բացառապես ձեռքի աշխատանք է:
«Էկոլոգիապես մաքուր տոպրաներ պատրաստում ենք հենց «կրաֆտ» տեսակի թղթից, որովհետև այս թղթի  քայքայումից  առաջանում են միայն օրգանական նյութեր, ինչը չի կարելի ասել պոլիէթիլենային տոպրակների մասին»,- ասում է թիմին միացած կամավորական Էմմա Տեր-Հովհաննիսյանը։
«Բռնակները պատրաստում ենք առանձին, որպեսզի ամուր լինեն, մանրաթղթերից են պատրաստված, ունենք նաև  բռնակներ, որոնք հին պարկերից՝ քաթանից են պատրաստված ու ավելի ամուր են»,- տոպրակների բռնակները ցույց տալով՝ նկարագրում է Սուրենը։
Տոպրակներին նաև գեղարվեստական տեսք են տալիս: Խմբի անդամներով պատրաստի արտադրանքը նկարազարդում են: Դրանք  տարբերվող ու օրիգինալ են նաև նրանով, որ տոպրակների վրա գյումրվա բարբառով արտահայտություններ են գրում:
«Որոշել ենք հենց մեր բարբառով գրել արտահայտությունները: Ցանկացանք ցույց տալ, որ այս տոպրակները Գյումրինն են, սկզբում նաև մտածել էինք, որ կարելի է վրան ինչ-որ բաներ տպագրել, բայց հետո հասկացանք, որ ամբողջ աշխատանքը կարող ենք ձեռքով անել և վրան նկարազարդել մեր գաղափարներով, մեր երևակայությամբ ու ստանալ Գյումրիին հատուկ, միայն Գյումրիում առկա տոպրակներ»,- իրենց յուրօրինակ մտահղացման մասին է պատմում Էմմա Տեր-Հովհաննիսյանը:
Նկարազարդելու, դիզայներական լուծումներ տալու շնորհքն էլ սովորել են 4-րդ արհեստագործական քոլեջում, որտեղ և ուսանում  են: Պատրաստել են նաև տեղեկատվական թերթիկներ, որոնք սովորեցնում են, թե տան պայմաններում ինչպես կարելի է  թղթե տոպրակներ պատրաստել: Ուղեցույցում չեն մոռանում պատմել պոլիէթիլենային տոպրակների վնասակարության մասին ևս:  Պատանիների արտադրանքն ունի նաև իրեն բնորոշ ապրանքանիշ:
Թղթից բացի, կտորից տոպրակներ էլ են արտադրում: Դրանք կարում են հին հագուստների կտորներից: Այս գործում էլ օգնում  է  քոլեջի կարող վարպետը:
«Մենք հավաքել ենք տարբեր կազմակերպություններից կտորներ, վերնաշապիկներ, շալվարներ, քիմմաքրման ենք տվել, դրանից հետո կարում ենք կտորից տոպրակներ։ Թղթե տոպրակները մեկանգամյա օգտագործման համար են նախատեսված, իսկ կտորից տոպրակները բազմակի օգտագործման համար են»,- ասում է Ռուզաննա Հարությունյանը։
Պայուսակներն ու թղթե տոպրակները խմբի անդամները մի քանի օրից կբաժանեն գյումրեցի անցորդներին: Այսպես են իրազեկելու   պոլիէթիլենային տոպրակների պատճառով մոլորակին սպառնացող էկոլոգիական վտանգի մասին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին

10:16 22.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ։   ...

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասին

10:00 22.11.2024

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասին

ԱՄՆ-ը նախապես զգուշացրել է Ուկրաինային և դաշնակիցներին Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հավանականության մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Մենք իսկապես տեղեկացրել ենք Ուկրաինային, մեր գործընկերներին և դաշնակիցներին այդ զենքի կիրառման հնարավորության մասին», – ասել է Սինգհը։ Հարցին, թե ինչ միջոցներ կարող էր ձեռնարկել Ուկրաինան նման հարվածի […] ...

Սպիտակ տուն. Բայդենը չի խուսափել մամուլի հետ խոսել G20-ի և APEC-ի գագաթնաժողովներում

09:53 22.11.2024

Սպիտակ տուն. Բայդենը չի խուսափել մամուլի հետ խոսել G20-ի և APEC-ի գագաթնաժողովներում

Սպիտակ տունը հայտնել է է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի խուսափել լրագրողների հետ խոսելուց՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) և G20 խմբի (G20) գագաթնաժողովներին մասնակցելու համար Պերու և Բրազիլիա կատարած իր այցի ընթացքում, այլ կենտրոնացել է օտարերկրյա առաջնորդների հետ շփվելու վրա: «G20-ը և APEC-ը Բայդենի վերջին հնարավորությունն էին շփվելու որոշ համաշխարհային առաջնորդների հետ, որոնց հետ […] ...

Գազայում 7 մարդ է զոհվել Իսրայելի օդային հարձակման հետևանքով․ Al Jazeera

09:44 22.11.2024

Գազայում 7 մարդ է զոհվել Իսրայելի օդային հարձակման հետևանքով․ Al Jazeera

Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի ժամանակ առնվազն յոթ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։ Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ավիահարվածը հասցվել է Գազա քաղաքի արևելյան թաղամասի Ալ-Շուջայայի բնակելի շենքերին։ Նշվում է նաև, որ ռմբակոծության ժամանակ զոհվածների և վիրավորների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից […] ...

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ

09:35 22.11.2024

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ

Նոյեմբերի 21-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Քննարկման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Ինստիտուտի միջև սերտ համագործակցությունը խթանելու փոխադարձ հանձնառությունը: Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման գործում շարունակական աջակցության և դերակատարման […] ...

Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս

09:25 22.11.2024

Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս

Իսրայելի պաշտպանության բանակը արձանագրել է առնվազն հինգ հրթիռի արձակում Լիբանանից։ Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ ըստ հաղորդման՝ իսրայելական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը «հայտնաբերել են առնվազն հինգ արկ, որոնք թռչում էին Լիբանանից դեպի Իսրայելի տարածք»։ Զինամթերքի ընկնելու հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Հայֆայի տարածքում […] ...

BACK_TO_TOP