ԼՂ հիմնահարցի բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգման հարցը օրակարգային է. ՀՀ ԱԳ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+14.09 oC

ԼՂ հիմնահարցի բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգման հարցը օրակարգային է. ՀՀ ԱԳ նախարար

14:30 05.07.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է ներկայացրել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից: Նա նշել է, որ կարևորագույն նպատակներից մեկն է՝ ապահովել Արցախի իշխանությունների խորքային զգացումը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

«Սա չափազանց կարևոր գործառույթ է, որովհետև հարցը վերաբերում է Արցախին, հարցը վերաբերում է Արցախի բնակչության անվտանգությանը, և Արցախը քաղաքական միավոր է, որն ունի բնակչության կողմից ընտրված իր իշխանությունները և իր խորագույն պատասխանատվությունն այս հարցում: Ե՛վ բանակցային գործընթացի, և՛ խաղաղ կարգավորման գործընթացի կոնտեքստում այդ սեփականության զգացումի ամրապնդումը բոլորիս համար չափազանց կարևոր հարց է, և այդ համատեքստում է, որ ձևավորվում է իմ այսօրվա այցի նպատակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանի խոսքերով՝ խաղաղ կարգավորման գործընթացը, խորհրդակցությունները և հանդիպումները շարունակական բնույթ են կրում, և այդ առումով Հայաստանը` որպես այս գործընթացի մասնակից, երբևէ չի հապաղել և չի դանդաղեցրել այս գործընթացը: Նախարարը հիշեցրել է, որ վերջերս հանդիպում եղավ Վաշինգտոնում, ինչը շարունակական գործընթաց է: Այս հանգրվանում, ըստ նախարարի, անհրաժեշտ էր, որ երկխոսության մեջ լինեն Արցախի իշխանությունների հետ, Արցախի նախագահի հետ:

«Մեր հանդիպումները կշարունակվեն Արցախի արտգործնախարարությունում, և մենք կշարունակենք աշխատանքը իմ գործընկերոջ՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, որպեսզի ամրապնդենք այս գործընթացի նկատմամբ Արցախի իշխանությունների մոտ սեփականության զգացումը, միասին գնահատենք փուլը և այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են մեզ նախապատրաստել և շարունակել աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ առանձնահատուկ շեշտել՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեզ համար եղել և մնում է մեկ կարևորագույն գերխնդիր՝ Արցախի բնակչության էքզիստենցիալ անվտանգությունը, որից բխում է Արցախի կարգավիճակի հարցը։ Արցախում բնակվող 150 հազար մեր հայրենակիցներն այսօր հանդիսանում են մեր ողջ հայության ինքնության պահապանը` հաշվի առնելով այդ էքզիստենցիալ վտանգը։ Որևէ հայ աշխարհի ցանկացած կետում չի կարող խուսափել այն խորագույն վնասից, ինքնությանը հասցված վնասից, եթե մենք ունենանք Արցախում բնակվող մեր հայրենակիցների էքզիեստենցիալ անվտանգության որևէ վտանգ»,- նշել է նախարարը:

Արդյո՞ք բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգման հարցը օրակարգում է հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ այն միանշանակ օրակարգային է: Նա նկատեց, որ  այս իշխանությունն է առաջ բերել այս հարցը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա լիարժեք ներգրավվածություն, որովհետև այն այս գործընթացի սուբյեկտ է։

«Հասկանում եք, որ եթե հարցը հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ: Սա օրակարգային հարց է, որը կանոնավոր, հետևողականորեն հետապնդվում է, որովհետև մենք ունենք գերակա խնդիր. սա պրակտիկ խնդիր է, սա պրագմատիկ մոտեցում է, որ եթե մենք լիարժեք և արդյունավետ բանակցային, խաղաղ կարգավորման գործընթացի մասին ենք խոսում և մտածում հաշվի չառնել այս կարևորագույն գործոնը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությանը և այս գործընթացում սեփականության զգացումի ամրապնդմանը, պրակտիկ առումով մենք վնաս ենք հասցնում խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ աշխատանքին։ Դուք հիշում եք նաև, որ մենք Ստեփանակերտում ունեցել ենք Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որի ժամանակ նույնպես բոլորս միասին ընդարձակ խոսել ենք այս հարցի մասին և արտահայտել, որ մենք սա երբևէ առաջ չենք բերի որպես նախապայման, բայց մենք չենք կարող հաշվի չառնել, որ սա կոնկրետ հարց է, որն արհամարհելն անհնար է»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե Արցախի նախագահի հետ հանդիպումը տևեց ավելի քան երեք ժամ, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ նա անգամ չի նկատել, թե ինչպես անցավ այդ 3 ժամը:

«Բայց դա ցույց է տալիս մեր երկխոսության լրջությունը, այն, որ մենք լիովին ներգրավված ենք փոխադարձ ծանուցման, խորհրդակցությունների և համատեղ աշխատանքի գործընթացում: Սա համատեղ հարց է, մեր ընդհանուր հարցն է: Եվ դա արտահայտում է այն մտադրությունը, որի մասին մենք հիմա խոսում ենք, մտադրությունը` ապահովելու խաղաղ կարգավորման գործընթացում Արցախի ներգրավվածությունը, ամրապնդելու Արցախի իշխանությունների մոտ սեփականության զգացումը: Ես չէի նկատել, թե ինչպես անցան այդ ժամերը, և դա արտահայտում է հենց այն, որ մենք բավական ինտեսիվ, համընդգրկուն խորհրդակցություններ ենք անցկացրել: Մենք փորձեցինք անդրադառնալ հարցերի ողջ շրջանակին, քանի որ, ինչպես ասացի, ինձ համար շատ կարևոր նպատակ ունեմ՝ ապահովելու ճիշտ ընկալումը, սեփականության ճիշտ զգացումը: Մենք խոսեցինք դրա մասին և մենք դա արտահայտում ենք նաև գործով»,- հավելեց նախարարը:

Նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանական կողմից շրջանառության մեջ դրված այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հարցին:

«Դուք գիտեք այդ հարցի պատասխանը և ինձ մի հարց եք տալիս, որի պատասխանն ունեք։ Եթե Ադրբեջանի ղեկավարությունը չի արտահայտում համայնքի շահերը, որի մասին Դուք խոսում եք, և եթե այդ համայնքը չի մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին, և այնտեղ առկա են նմանօրինակ խնդիրներ, ես չէ, որ պետք է դրանք քննարկեմ»,- ասել է նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած

14:10 22.11.2024

Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած

Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած: Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...

Հայ-չինական զարգացման բարեկամական կենտրոնի հետ կնքված հուշագիրը նոր խթան կտա գործարար կապերին

14:03 22.11.2024

Հայ-չինական զարգացման բարեկամական կենտրոնի հետ կնքված հուշագիրը նոր խթան կտա գործարար կապերին

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը երկար տարիներ իրականացնում է ամերիկյան, ասիական շուկաներում միջազգային ցուցահանդեսներ, համաժողովներ՝ հայաստանյան գործարարների համար ստեղծելով լայն հնարավորություններ։ Խորհուրդն այս տարի արդեն 2-րդ անգամ է այցելել Չինաստան: Այս անգամ Շանհայում կայացել է «Չինաստան․ միջազգային ներմուծում» խոշոր ցուցահանդեսը: Արդյունքներն ամփոփող ասուլիսով է հանդես եկել խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Չեմ ցանկանում ոչ մի կերպ կապված լինել քաղաքականության հետ. Դանա Ուայթը՝ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ընդգրկվելու լուրերի մասին

13:57 22.11.2024

Չեմ ցանկանում ոչ մի կերպ կապված լինել քաղաքականության հետ. Դանա Ուայթը՝ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ընդգրկվելու լուրերի մասին

UFC-ի նախագահ Դանա Ուայթը մեկնաբանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ընդգրկվելու մասին լուրերը: «Ես զբաղվում եմ մենամարտեր կազմակերպելով, իսկ դա դաժան բիզնես է: Այս ոլորտում մարդիկ հաճախ են վիճում և ատում իրար, սակայն դա ավելի կեղտոտ բան չէ, քան քաղաքականությունը: Չեմ ցանկանում ոչ մի կերպ կապված լինել քաղաքականության հետ»,- 55-ամյա Ուայթի խոսքերը մեջբերում […] ...

Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ

13:51 22.11.2024

Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ անցկացվել է «Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը որպես ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն» խորագրով միջոցառում, որի նպատակն է հասարակությանն իրազեկել հարկային թափանցիկության և որոշակիության բարձրացման ուղղությամբ ՊԵԿ կողմից իրականացվող աշխատանքներին։ Միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, կոմիտեի մի շարք աշխատակիցները, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև մասնավոր […] ...

«Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են». Գևորգ Պապոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

13:35 22.11.2024

«Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են». Գևորգ Պապոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Գևորգ Պապոյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմաոլորտ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: «Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են, և մենք մեծապես կարևորում ենք […] ...

Կկատարվի քահանայական ձեռնադրություն

13:29 22.11.2024

Կկատարվի քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30։ Նույն օրը՝ Երեկոյան ժամերգության ընթացքում, Մայր Տաճարում կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն: Նոյեմբերի 23-ին ՝ երեկոյան […] ...

BACK_TO_TOP