Հոռոմի 19-րդ դարի եկեղեցու տարածքում 5-րդ դարի եկեղեցու մնացորդներ են հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+6.09 oC

Հոռոմի 19-րդ դարի եկեղեցու տարածքում 5-րդ դարի եկեղեցու մնացորդներ են հայտնաբերվել

00:01 08.07.2019

Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման աշխատանքները դադարեցված են: Աշխատանքները պետական ֆինանսավորմամբ մեկնարկել էին անցած տարի: Հիմքերի ամրացման համար փորման աշխատանքներ են տարվել, իսկ արդյունքում հայտնաբերվել է հնագիտական շերտ: 19-րդ դարի եկեղեցու տակ հայտնաբերվել են մեկ այլ՝ 5-րդ դարի եկեղեցու մնացորդներ, ինչն էլ աշխատանքների դադարեցման պատճառ է հանդիսացել:

«Եկեղեցու մեջ բացվեց ավելի վաղ գոյություն ունեցած եկեղեցու կենտրոնական խորանը՝ աջ ու ձախ ավանդատներով: Աշխատանքները, բնականաբար, դադարեցվեցին, քանի որ ոչ կարելի էր սյուների տակի խարիսխները հեռացնել, ոչ էլ կարելի էր բետոնով ծածկել, որովհետև խոսուն արտեֆակտներ են: Փաստորեն այս սրբավայրի պատմությունը, եթե մինչև հիմա 100 տարվա էր, դարձավ մոտավորապես 1500 տարվա»,- Shantnews-ին ասել է հնագետ Համազասպ Խաչատրյանը:

5-րդ դարի եկեղեցին տարածքի միակ գտածոն չէ: Վերականգնման աշխատանքների հնագիտական հսկողություն իրականացնող Համազասպ Խաչատրյանի ուշադրությունը գրավել էին եկեղեցու սյուները, որոնք կանգնեցված են կլոր ու մեծ քարերի վրա: Սա, ըստ հնագետի, ուրարտական ժամանակաշրջանի հնագիտական նյութ է:

Հոռոմի, ինչպես նաև ամբողջ Շիրակի մարզի տարածքով բազմաթիվ արշավանքներ են անցել: Դրանցից մեկի ապացույցը ևս Հոռոմի եկեղեցում է գտնվել: Հնագետը սյուներից մեկի վրա արաբատառ արձանագրություն է հայտնաբերել:

Թեև այն լավ պահպանված չէ, բայց կարողացել են վերծանել։ Համաձայն այդ վերծանության՝ դա մուսուլմանական գերեզմանի գրություն է: Տարածքում թաղված է եղել «Շահի» տիտղոս ունեցող մուսուլման:

Հնագիտական շերտերի առկայությունը Հոռոմի եկեղեցում պեղումների անհրաժեշտություն են առաջացրել: Հնագետները պետք է ուսումնասիրեն,  թե 5-րդ դարի եկեղեցու որ մասն է պահպանված, և գուցե նաև այլ թվագրության հնագիտական շերտ կա տարածքում: Պեղումների անհրաժեշտությունը փոխել է եկեղեցու վերականգնման ժամկետները:  Հնագիտական նյութերը որոշակի փոփոխություններ նաև եկեղեցու վերականգնման նախագծերում են առաջացրել: Արդեն հնագետներն ու շինարարները համատեղ առաջարկ են ներկայացրել՝ եկեղեցու հատակը թափանցիկ նյութով պատել, որ վերականգնվող եկեղեցում տեսանելի լինի նաև 5-րդ դարի եկեղեցին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդությունը խաղաղության հասնելու համար

16:25 27.11.2024

Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդությունը խաղաղության հասնելու համար

Կատարի ղեկավարությունը պատրաստ է վերսկսել միջնորդական ջանքերը՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի հասնելու համար, եթե նրանք նման ցանկություն ցուցաբերեն։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։ «Իմ կառավարության անունից ես արձանագրում եմ, որ երբ մենք տեսնենք երկու կողմերի հանձնառությունը, դուք կտեսնեք, որ Կատարը լիովին կվերականգնի […] ...

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

16:17 27.11.2024

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր՝ 2024թ․ նոյեմբերի 8-ին Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի մասին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքին առնչվող կարևոր հանգամանքներ։ Մասնավորապես, պարզվել է, […] ...

Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:03 27.11.2024

Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

ՆԳՆ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Աբովյանի 34-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է, ձեռք է բերել իրացման նպատակով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...

Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանը

15:55 27.11.2024

Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանը

Պաղեստինի ղեկավարությունը կարծում է, որ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը կնվազեցնի բռնության մակարդակը Մերձավոր Արեւելքում։ Այս մասին ասվում է Պաղեստինի ազգային վարչակազմի հայտարարության մեջ, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում։ «Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնագիրը կնպաստի բռնության և անկայունության դադարեցմանը, որը կրում է ողջ […] ...

Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձել

15:50 27.11.2024

Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձել

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» կազմում դուբլ է գրանցել։ Ընկերական խաղում Միրանյանի ակումբը 8-1 հաշվով հաղթել է «Օկնա Մուրեշին»։ 28-ամյա ֆուտբոլիստն այս տարվա սեպտեմբերին է տեղափոխվել Ռումինիայի Սուպերլիգան ներկայացնող ակումբ և 6 խաղում խփել 3 գոլ։ «Ունիվերսիտատյա Կլուժը» 17 խաղում հավաքել է 30 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ ...

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

15:42 27.11.2024

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Լեհաստանի նախագահի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Նախագահ Անջեյ Դուդան Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհական անձնակազմի հետ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին։ […] ...

BACK_TO_TOP