19:00 04.07.2019
Հուլիսի 1-ից դադարեցվել է Կրթության ազգային ինստիտուտի գլխամասային գրասենյակի և 8 մասնաճյուղերի գործունեությունը: Պետական այս կառույցը երկար տարիներ եղել է կրթական նորամուծությունների ու նորույթների մասին մանկավարժներին իրազեկող միակ կազմակերպությունը, մանկավարժների համար կազմակերպել է վերապատրաստման, իսկ դպրոցների տնօրենների համար՝ հավաստագրման դասընթացներ:
Կրթության ազգային ինստիտուտի արդեն գործազուրկ մասնագետներին էլ չհաստատված տեղեկություններ են հասել, որ փակված կառույցի փոխարեն նորն է ստեղծվելու, բայց թե երբ ու արդյո՞ք իրենք աշխատանք կունենան, հայտնի չէ:
Կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մասնաճյուղը 50 տարվա պատմություն ունի: 50-ամյակն այս տարի էր լրանում: Բայց այն իրադարձության չհասցրին վերածել, մարտ ամսից մասնաճյուղի աշխատակիցներին սկսել էին ծանուցումներ ուղարկել լուծարման մասին, իսկ հուլիսի 1-ից գործազուրկ են: Ինստիտուտի Շիրակի մասնաճյուղի նախկին մասնագետների խոսքերով` իրենց այդպես էլ պարզ չէղավ, թե ինչն էր կառույցի փակման պատճառը:
Կրթության նախարարությունից հիմնավորել են, թե վերապատրաստվող ուսուցիչներից դժգոհություններ են եղել, նաև վերապատրաստումներն են անարդյունավետ:
Մասնաճյուղի նախկին տնօրեն Մեսրոպ Ղալաչյանի խոսքերով` փակելն ամենահեշտն է, եթե խնդիրներ կային, կարելի էր դրանք քննարկել, գալ եզրահանգման ու լուծումներ տալ, իսկ թե ինչ չափորոշիչներով է գնահատել նախարարությունը, որ աշխատանքը որակվել է անարդյունավետ, այդպես էլ չեն պարզել:
«Կառույցը տարեկան 8000 մանկավարժի հետ է վերապատրաստումներ անցկացրել և որոշ մասը հնարավոր է` դժգոհ լինի, բայց դա կառույցը փակելու հիմք չէր կարող դառնալ»,- նշում է նախկին տնօրենը:
Ըստ նրա` նախարարությունը Կրթության ազգային ինստիտուտը որակել է 21-րդ դարում ապրող 20-րդ դարի կրթական կառույց, ինչի հետ ինքը համամիտ չէ: Նախատեսվում է կրթության ոլորտ ներմուծել ավելի շատ միջազգային փորձը:
Բայց 21-րդ դարի կրթական նորամուծությունների համար դեռ 3 տարի է պետք ու նույնքան տարով դադարեցվել է ուսուցիչների ատեստավորումը: Իսկ մինչ լուծարումը 5 տարին մեկ ուսուցիչների ու նախակրթարանների դաստիարակների ատեստավորման պահանջի համար վերապատրաստման դասընթացներ էր կազմակերպում Կրթության ազգային ինստիտուտը: Բայց նոր դասագրքեր են հրատարակվելու, բացի դրանից, նոր ուսումնական տարվանից մարզի բոլոր կրթօջախներ մուտք է գործելու ներառական կրթությունը, իսկ թե ովքեր ու ինչպես են կազմակերպելու վերապատրաստումները մանկավարժներին, սա մտահոգող հարց է:
Այն, որ տարիներ շարունակ նրանց կառույցը եղել է մենաշնորհային դիրքերում, մասնաճյուղի մասնագետներն ընդունում են, դեմ չեն նաև համակարգի ազատականացմանը, ասում են, թող դառնա մրցակցային այնպես, ինչպես տնօրենների հավաստագրումը եղավ: Կրթության ազգային ինստիտուտից բացի, նաև հասարակական կազմակերպություններն են տնօրենների վերապատրաստումներ կազմակերպում, ինչը ուսուցիչների դեպքում չի եղել: Կրթության ազգային ինստիտուտի լուծարումից հետո, հավանական է, որ այլ կառույցներ կստեղծվեն ու հիմնականում հիմնադրամների գործառույթով:
Իսկ թե մանկավարժների գիտելիքները հարստացնելու գործն ովքեր կստանձնեն, սա խնդրի ամենալուրջ կողմն է: Ըստ նախկին տնօրենի` այսօրվա օրենքով վերապատրաստումը լինելու է վճարովի ու ոչ թե ուսուցիչն է վճարելու, այլ պետությունը դպրոցին, դպրոցն էլ գտնելու է այլընտրանքային վերապատրաստողների:
Թե մրցակցությունն ինչքանով իր հետ որակ կբերի, գնահատականներ հետո կտրվեն: Համենայնդեպս, գործընթացը խոսում է այն մասին, որ նորերը փոխարինելու են մենաշնորհային դիրք գրաված կրթության ազգային ինստիտուտին, որի գործունեությունը պետբյուջեից տարեկան մոտ 400 մլն դրամ էր պահանջում:
21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին22:24 22.11.2024
Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանականԵվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...
22:16 22.11.2024
Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում ենՖրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...
22:08 22.11.2024
Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոնՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...
21:53 22.11.2024
Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համարՎլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...
21:45 22.11.2024
Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներովԳորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...