ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ո´չ նոր ԺՊ կա, ո´չ էլ մրցույթ է հայտարարված․ «Փաստ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ո´չ նոր ԺՊ կա, ո´չ էլ մրցույթ է հայտարարված․ «Փաստ»

09:40 03.07.2019

«Փաստ» թերթը գրում է․ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտո­րի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի վեցամ­սյա պաշտոնավարման ժամկետը լրացել է 2019 թվականի հունիսի 28- ին, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, նրա լիազորություն­ները դադարեցված չեն, և նա շարունակում է գալ աշխատանքի:

Ավե­լին՝ հայտարարված չէ նաև ռեկտորի պաշտոնի մրցույթը: Նման անո­րոշության ու անհստակության հետ կապված որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույ­թի և սպորտի նախարարություն:

ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ մինչ կառավարությունը կնշանակի ռեկտորի նոր ժ/պ, ներկայիս պաշտոնակատարը ամբողջական իրավասություններ ունի շարունակելու իր գործունեությունը. «Այս մասով որևիցե խանգարող հանգամանք չկա»:

Ինչ վերաբերում է մրցույթին, ապա, ըստ Սուքիասյանի, ռեկտորի պաշտոնի համար մրցույթ չի հայ­տարարվել, քանի որ համալսարանում գործընթաց է սկսվել: «Մասնավորապես՝ տնտեսագիտական համալսարանը պետական ոչ առևտրա­յին կազմակերպություն է, և հիմա այն վերակազմավորման փուլում է, որպեսզի դառնա հիմնադրամ, ինչպես բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը:

Սրանով պայմանավորված՝ ռեկտորի պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել: Նախագիծն արդեն պատ­րաստ է: Մի քանի շաբաթ առաջ տեղի է ունեցել տնտեագիտական համալսարանի խորհրդի նիստը, որում առաջարկվել է նոր կանոնադրությունը՝ կազմակերպաիրավական ձևի փոփոխությամբ, և ուղարկ­վել է մեզ: Մոտ օրերս այն սահմանված կարգով կշրջանառենք: Հետո կձևավորվի հոգաբարձուների նոր խորհուրդ, կհայտարարվի մրցույթ և կկազմակերպվեն մնացած հարցերը: Հիմա ռեկտորի պաշտոնի մրցույթ չհայտարարելը բացառապես սրա հետ է կապված»:

Նոր ժ/պ-ի նշանակման մասին էլ վարչության պետն ասաց. «Փաստաթուղթը կուղարկվի կառավարություն: «Հիմնադրամների մասին» օրենքի պահան­ջով՝ կառավարությունը պետք է նշանակի ժամանակավոր պաշտոնա­կատար: Կառավարությունը կնշանակի գործող պաշտոնակատարին, թե այլ անձի, հայտնի կլինի առաջիկա 2 ամսվա ընթացքում: Դա օրեն­քի պահանջ է: Ամեն դեպքում՝ բուհում պետք է լինի լիազորված անձ, որը կազմակերպելու է դրա բնականոն գործունեությունը»:

Սակայն մեզ հետ զրույցում իրավաբանները նշում են, որ լիազոր մարմինը, այսինքն՝  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, փաստացի թույլ է տվել, մեղմ ասած, անփութություն, քանզի առկա վիճակում ոչ ժա­մանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարումը երեք ամսով եր­կարաձգելու, ոչ էլ մեկ տարով ժ/պ նշանակելու նորմերը չեն գործում, քանի որ առաջինը վերաբերում է մրցույթ հայտարարված լինելու և այն չկայանալու պարագային, իսկ երկրորդը՝ նոր ստեղծված կամ վե­րակազմակերպված (ոչ թե վերակազմակերպվող) միավորներին: Փաստացի, անկախ նրանից, թե ինչ գործընթացներ են տեղի ունե­նում, լիազոր մարմինը պարտավոր էր մրցույթ հայտարարել: Ուստի, ըստ մասնագետների, արդեն իսկ տեղի է ունեցել օրենքի խախտում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

22:40 22.11.2024

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նշել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: «Ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգում, այդ պատճառով էլ տեղ չէր գտել հայտացուցակում: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»,- ասված է բասկյան ակումբի պաշտոնական […] ...

Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այն

22:32 22.11.2024

Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այն

Իսպանիայի կառավարությունը երկարացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկը՝ բարձրացնելով դրա դրույքաչափը։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ նման հարկի ներդրումը կլինի միանվագ միջոց, որի ժամկետը կլրանա 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այժմ կառավարությունը երկարացրել է այն ևս երեք տարով՝ խոշորագույն բանկերի տոկոսադրույքը 4,8%-ից հասցնելով 7%-ի։ Իշխանությունները նշում են, որ բանկերը վերջին տարիներին անսպասելի շահույթներ են ստացել բարձր […] ...

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

22:24 22.11.2024

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

Եվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP