Գյումրիում շենքի տանիքը պոկվել ու հայտնվել է ռուսական ռազմաբազայի տարածքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Գյումրիում շենքի տանիքը պոկվել ու հայտնվել է ռուսական ռազմաբազայի տարածքում

17:25 02.07.2019

Քամու հետևանքով Գյումրիի բազմաբնակարան շենքերում տանիքների մասնակի և հիմնանորոգման աշխատանքների անհրաժեշտություն է առաջացել: Օրինակը Բուլվարային առաջին թաղամաս, առաջին միկրոշրջան 3-րդ շենքում է: 3 օր առաջ ուժեղ քամին տանիքի մի մասը պոկել է, այն հայտնվել է հարևանությամբ գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:

Մինչ օրս պոկված տանիքը տարածքից դուրս չի բերվել: Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում՝ զինտեխնիկայի հարևանությամբ, կտուրի պոկված հատվածն է` կրող փայտյա կոնստրուկցիաներով:

Բնակիչներն ամեն օր իրենց պատուհաններից տեսնում են 3 օր առաջ ռազմաբազայի տարածքում հայտնված թիթեղյա տանիքը, բայց դուրս բերել չեն կարող: Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը, ըստ «Կենտրոն» համատիրության նախագահի, համապատասխան փաստաթուղթ է պահանջում, որը կհաստատի, որ տանիքը իրոք շենքինն է:

Եթե անգամ կտուրը ռազմաբազայի տարածքից դուրս բերվի, համատիրության մասնագետները համոզված չեն, որ այն պիտանի է օգտագործման: Մասնագետները ուսումնասիրել են ու եկել եզրակացության, որ շենքի տանիքի մասնակի նորոգում հնարավոր չէ, հիմնանորոգում է պետք, որն արդեն համատիրության հնարավորությունների և իրավասությունների սահմաններից դուրս է:

«Շենքում առաջացել է տանիքի հիմնանորոգման անհրաժեշտություն, իսկ հիմնանորոգում կատարելու իրավունք մենք չունենք: Համատիրությունը կարող է միայն վերանորոգել, եթե կոնստրուկցիաները պահպանվում են, անհրաժեշտ են թիթեղյա մասերի նորոգումներ: Այս շենքում զրոյից կտուր պետք է կառուցվի: Ես խնդրում եմ մարզպետարանին, քաղաքապետարանին, որ գան, ուսումնասիրեն, խնդիրը լուծեն: Մենք ունեցել ենք նախադեպ, երբ մարզպետարանը քամու հետևանքով տուժած շենքերի բնակիչներին գումար է հատկացրել, հիմնանորոգել են տանիքը: Այս շենքում այդ աշխատանքները համատիրության և բնակիչների ուժերով անել հնարավոր չէ: Իսկ ռուսական կողմը փաստաթուղթ է պահանջում, որ իրոք դա մեր տանիքն է: Իրենք ճիշտ են այդ առումով: Եթե մեր բակում էլ ինչ-որ բան հայտնվի, պատկանելությունը պարզելու համար մենք էլ փաստաթուղթ կպահանջենք: Անհրաժեշտ է ընդամենը իմ ներկայությունը` համապատասխան փաստաթղթով: Այլ հարց է, որ այդ տանիքն այլևս պիտանի չէ օգտագործման»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի «Կենտրոն»  համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանը:

Բուլվարային թաղամասի բարձրահարկերը հարթ տանիք ունեն: 10 տարի առաջ է տանիքը կառուցվել: Եվ հիմա բնակիչներն ու համատիրության աշխատակիցները համոզվել են, որ տանիքների շինարարությունը թերություններով է իրականացվել` փայտյա կոնստրուկցիաների մի մասն է ամրացված եղել:

Այս շենքի հարևանությամբ ևս 3 բազմահարկի, ինչպես նաև Հաղթանակի 1 շենքի տանիքն է տուժել քամու հետևանքով: Այստեղ խնդիրը լուծվելու է մասնակի նորոգումներով: Համատիրությունը վերանորոգման աշխատանքները կսկսի առաջիկա օրերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP