ՀՀ-ում առկա խնդիրների լուծման միակ բանալին գիտելիքն է. Նիկոլ Փաշինյան  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+13.09 oC

ՀՀ-ում առկա խնդիրների լուծման միակ բանալին գիտելիքն է. Նիկոլ Փաշինյան 

16:00 02.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը:

Վարչապետը համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանի տարածքում: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Վիկտոր Սադովնիչին համալսարանի հարակից պուրակում տնկել են անվանական եղևնիներ և մասնակցել դիպլոմների հանձնելու հանդիսավոր արարողությանը։

ՀՀ վարչապետը իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշել է.

«Շնորհավորում եմ բոլորիս Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտներին դիպլոմների հանձնման օրվա կապակցությամբ: Այսպիսի համալսարանի գոյությունը Հայաստանում, Երևանում լիարժեք համընկնում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների հետ, որովհետև մենք համոզված ենք, որ բոլոր այն խնդիրները, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, ունեն լուծման մեկ բանալի, և այդ բանալին գիտելիքն է, իմացությունն է, հետազոտությունն է: Եվ ահա նման համալսարանները Հայաստան են բերում իրենց հետ կրթության, գիտության հետազոտության ոլորտում գոյություն ունեցող ահռելի մի փորձ, և այդ փորձի առկայությունից օգտվելը մեզ համար, մեր քաղաքացիների համար, մեր երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է:

Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարությանն այս համալսարանի բացման գործում ցուցաբերած շահագրգռության և աջակցության համար: Նման համալսարանները մեզ հնարավորություն են տալիս ընդլայնել մեր մտահորիզոնը: Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ որպես ռազմավարական տեսլական, պիտի առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն: Եվ այդ շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն: Ես ուրախ եմ, որ Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում ոչ միայն մեզ հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, որ այն իր հետ բերում է, այլև Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է դառնում:

Սիրելի շրջանավարտներ, շնորհավորելով ձեզ, շատ կարևոր և սիմվոլիկ եմ համարում, որ ահա առաջին շրջանավարտներն իրենց դիպլոմները ստանում են նոր Հայաստանում: Այն փոփոխությունները, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում, տեղի են ունենում ձեր աջակցությամբ և ձեր մասնակցությամբ: Եվ այսօր դուք՝ որպես շրջանավարտ, որպես արդեն բակալավրի կոչում ունեցող, բարձրագույն կրթություն ունեցող անձինք, անշուշտ ձեր նպաստն եք բերելու Հայաստանի հետագա զարգացմանը, ձեր նպաստն եք բերելու հայ-ռուսական հետագա հարաբերությունների զարգացմանը, որն ինչպես Հայաստանի համար ունեցել է ռազմավարական նշանակություն, այնպես էլ ունի և պիտի ունենա: Ես ուզում եմ ձեզ և մեզ բոլորիս հաջողություն մաղթել մեր հայրենիքի զարգացման և շենացման գործում: Եվ համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը ծանոթ է մեր հայտնի կարգախոսին և այսօր առավել ևս դուք պիտի իմանաք, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, որ այդ մեկ մարդը ձեզնից յուրաքանչյուրն է: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր հետագա գործունեության մեջ, որովհետև ձեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է, ձեր հաջողությունը հայ ժողովրդի հաջողությունն է և, հիմա առավել ևս՝ ձեր հաջողությունը Մոսկվայի պետական համալսարանի հաջողությունն է, որովհետև պիտի մեծացնի նրա հեղինակությունը, պիտի բարձրացնի նրա առանց այն էլ բարձր անունը»:

Այնուհետև տեղի է ունեցել դիպլոմների հանձնման արարողությունը: Համալսարանում գտնվելու ընթացքում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել նաև ՄՊՀ համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ:

2015 թվականին Երևանում իր գործունեությունը սկսած Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղն այս տարի ավարտել է 42 շրջանավարտ, որից 13-ը՝ կարմիր դիպլոմով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիան հետաքրքրված է Հարավային Կովկասում կայունությամբ. Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր

15:06 31.03.2025

Գերմանիան հետաքրքրված է Հարավային Կովկասում կայունությամբ. Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր վստահեցնում է, որ Եվրոպան, Գերմանիան հետաքրքրված են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունություն տիրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահն այս մասին ասաց Երևանում իր հայ գործընկերոջ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսում: Երկու երկրների նախագահները հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: «Գերմանիայում և Եվրոպայում […] ...

SHANTNEWS

15:00 31.03.2025

SHANTNEWS

«Ինտերը» հաղթել է «Ուդինեզեին» և ամրապնդվել առաջին տեղում

14:53 31.03.2025

«Ինտերը» հաղթել է «Ուդինեզեին» և ամրապնդվել առաջին տեղում

Իտալիայի Ա Սերիայի 30-րդ տուրում Միլանի «Ինտերը» 2-1 հաշվով հաղթել է «Ուդինեզեին»։ Ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը։ «Ինտերը» 67 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ ...

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի դիմավորման արարողությունը

14:45 31.03.2025

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի դիմավորման արարողությունը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Գերմանիայի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:36 31.03.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 31-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Ապրիլի 1-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-5-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 31-ի ցերեկը, ապրիլի 3-ին նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է […] ...

Օվեչկինին ընդամենը 4 տափօղակ է բաժանում  Գրեցկիի ռեկորդից

14:29 31.03.2025

Օվեչկինին ընդամենը 4 տափօղակ է բաժանում Գրեցկիի ռեկորդից

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» սեփական դաշտում 5-8 հաշվով պարտվել է «Բաֆալո Սեյբրզին»։ «Վաշինգտոն Քեփիթալզի» կազմում հանդիմանը մասնակցել է նաև թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը, ով խփել է կարիերայի 890-րդ գոլը։ Լեգենդար հոկեյիստն այժմ ընդամենը 4 տափօղակով է զիջում NHL-ի պատմության գլխավոր ռմբարկու Ուեյն Գրեցկիին (894 գոլ)։ «Վաշինգտոն Քեփիթալզը» 103 միավոր […] ...

BACK_TO_TOP