Միջազգային հարթակներում գյումրեցի մարզիկներից վախենում ու զգուշանում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Միջազգային հարթակներում գյումրեցի մարզիկներից վախենում ու զգուշանում են

21:16 01.07.2019

Գյումրեցի մարզիկների՝ իրար  հաջորդող հաղթանակները ևս մեկ անգամ փաստում են, որ չեմպիոնների քաղաքում մարզական ավանդույթներին անդավաճան նվիրում կա: Աշխարհի, Եվրոպայի ու միջազգային հեղինակավոր մրցաշարերից մեր մարզիկները  վերադառնում են հաղթանակներով ու մեդալներով: Նրանց ուղինշարունակողների պակաս չկա:

Պատանի ըմբիշներն օրեր առաջ Իտալիայի Ֆաենցա քաղաքում մասնակցեցին Ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությանը, որտեղ Հայաստանի հավաքականը հունահռոմեական ու ազատ ոճերում վերադարձավ չորսական մեդալով, որից երկուսը՝ մեկ ոսկին ու բրոնզը գյումրեցի ըմբիշներն են նվաճել:

Հայտնի մարզիկների հաղթանակները ոգևորում են պատանիներին, որոնք հետո նորացնում և ավելացնում են այն անունների շարքը, որոնք միջազգային մրցաշարերում Հայաստանն են ներկայացնում: Կարապետ Մանվելյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտով զբաղվում է ութ տարեկանից: Թեև այս մարզաձևի ընտրության հարցում ծնողների հետ ամեն ինչ չէ, որ հարթ է ընթացել:

Արթուր Ալեքսանյանին նմանվելու, չեմպիոն դառնալու երազանքը նրան բերեց մարզադպրոց: Փոքրիկ հաղթանակներից ոգևորվել է, իսկ պարտություններից չի ընկճվել: Իսկ վերջին կարևոր ստուգատեսն իր երկիրը միջազգային հարթակում ներկայացնելու այցեքարտը դարձավ։

«Հաղթել եմ, պարտվել եմ, դասեր եմ քաղել, Եվրոպայի առաջնությունից առաջ տեղի ունեցավ Հայաստանի մրցաշարը, գրավեցի առաջին  հորիզոնականը, որը հաղթելուց հետո կարողացա ուղեգիր շահել դեպի Եվրոպական խաղեր»,- ասում է Եվրոպայի ըմբշամարտի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր Կարապետ Մանվելյանը։
Կարապետը դարձավ Հայաստանի չեմպիոն, հավաքականի կազմում իրավունք ստացավ մասնակցել Իտալիայում պատանիների Եվրոպայի առաջնությանը: Չորս գոտեմարտից միայն  մեկում պարտություն ունեցավ: Ոսկե մեդալի համար պայքարի ջանքերն արդեն իզուր էին, բայց առանց մեդալի վերադարձը չէր պատկերացնում: Սպասվող վերջին գոտեմարտն էր, որտեղ 6։2  հաշվով հաղթանակով արժանացավ Եվրոպայի բրոնզին:
«Զգացի, որ մի քիչ պակաս բաներ ունեմ, որ չեմ կարողացել գրավել առաջին հորիզոնականը։ Աշխատում եմ իմ վրա, որ աշխարհի գալիք  մրցումների ընթացքում գրավեմ առաջին հորիզոնականը»,-իր առաջիկա նպատակների մասին խոսել է Կարապետ Մանվելյանը։
Մրցավարական սխալները կամ կողմնակալությունն արդեն կարելի է ասել՝ անցյալում են: Ավելի լուրջ պայքարի են պատրաստվում: Օգոստոսին մեկնարկում է պատանիների աշխարհի առաջնությունը: Կարապետի հետ այլ պատանի մարզիկներ էլ են նախապատրաստվում տարբեր առաջնությունների ներկայանալու համար: Մարզի հեռավոր բնակավայրերից շատ պատանիներ գալիս են Գյումրի՝ իրենց երազանքներին հասնելու համար:
Մարզիչներին էլ ոգևորում է այս մարզաձևում սերնդափոխությունը: Հայտնի մարզիկների կողքին արդեն ունեն նոր անուններ, ովքեր մեծ  պոտենցիալով մրցունակ են աշխարհի լավագույն մարզիկների հետ:
«Նոր սերունդը ցանկանում է պարապել անհատական մարզաձևերով, հատկապես ըմբշամարտով, ազատ, ոչ հունահռոմեական ոճ, որովհետև մեդալները մեր մոտ շատ են, մրցանակակիրներ ունենք և՛ երիտասարդների, և՛ պատանիների, և՛ մեծահասակների հավաքականներում։ Ամեն տարի աստիճանաբար որակը լավանում է, մեդալների գույնն ու արժեքն ավելի է բարձրանում»,- ասում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ Արմեն Առաքելյանը։
Մարզիչ Արմեն Առաքելյանն ընդգծում է այն առանձնահատկությունները, որոնց շնորհիվ է, որ հայկական  ըմբշամարտն առաջընթաց ունի: Տաքարյունության, կռվող ու պայքարող տեսակի շնորհիվ էլ այս ոճում դառնում են առաջատար: Մարզիչները դա գլուխ գովել չեն համարում ու չեն թաքցնում, որ միջազգային մրցաշարերում ըմբիշները հատկապես զգուշանում են գյումրեցի մարզիկներից:
«Հենց իմանում են գյումրեցի մարզիկի հետ են մրցելու, մի այլ կարգի մոտները լարվածություն, վախի ապրումներ են առաջանում։ Մեր Գյումրին շատ փոքր է, բայց այսօր ամբողջ աշխարհի մեջ իրա մեդալներով ու չեմպիոններով, իրա պատմական, ինքնուրույն տեղն ունի»,- հպարտանում է պատանիների մարզիչը։

Գյումրեցի մարզիկների հաջողությունները տարբեր սպորտաձևերում, սակայն, անհամեմատելի են այն պայմանների հետ, որ մարզվում են  ներկա ու ապագա չեմպիոնները: Մարզասրահներն անհարմար են, մարզագույքը՝ հին ու մաշված: Օլիմպիական հերթափոխի քոլեջի  ըմբիշների մարզադահլիճը նոր է վերանորոգվում։

Այստեղ ամեն օր 80 պատանի մարզիկ է պարապմունքներ անցկացնում: Պայմաններն այնպիսին են, որ նրանք ստիպված են մարզադահլիճ մտնել հերթափոխով: Սպասում են, որ այս վիճակն էլ կկարգավորվի, երբ նոր մասնաշենքի շինարարությունն ավարտվի:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP