Գետքի ցանքատարածությունները աղտոտված ջրով ոռոգող գյուղացիները չեն տուգանվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Գետքի ցանքատարածությունները աղտոտված ջրով ոռոգող գյուղացիները չեն տուգանվի

19:30 01.07.2019

Գետք գյուղի բնակիչներն այսօր` հուլիսի 1-ին, իրենց բողոքը շարունակել են Շիրակի  մարզպետարանում: Գյուղացիներից մի քանիսին ընդունել է մարզպետը:

Հիշեցնենք, գյուղացիները մի քանի օր է՝ բողոքում են ոռոգման ջրի աղտոտվածությունից:

Հողերը Գետքի գյուղացիները ջրում են խիստ աղտոտված Ախուրյան գետի ջրով, որտեղ ավելացել են նաև արտադրական  թափոնները, ինչի հետևանքով արդեն բերքն է վնասվում։

Մարզպետ Տիգրան Պետրոսյանը գյուղացիներին առաջարկել է ջրի մակարդակը բարձրացնելու հաշվին հոսունություն ապահովելով աղտոտվածության վտանգավորությունը նվազագույնի հասցնել։

«Իրանց մոտ կասկածներ կա, որ գործարաններից ինչ-որ մեկը էնտեղ չարտոնված լցոնումներ է անում, հիմա էդ ֆիքսելը բավականին բարդ է, ջրի մակարդակը բարձր է, երբ ունեցանք էլի էդ խնդիրը, միանգամից օպերատիվ կզբաղվենք էդ հարցով: Ոռոգման ցանցը մեր երկրի համար տարիներ  շարունակ չլուծված խնդիրներից է: Շիրակի մարզը շատ լուրջ նորություն ունի՝ Կապսի ջրամբարի մասին է: Այս տարի նախագծային աշխատանքները ամբողջությամբ  կավարտեն, գարնանն արդեն նախատեսվում է 26 մլն խմ ծավալով ջրամբարի վերակառուցման մեկնարկը, որը աճելու է մինչև 68 մլն խմ և ծրագրի մեջ նախատեսված է Շիրակի մարզի դաշտավայրի նոր ոռոգման մագիստրալային ցանցի կառուցումը, ինչը սկզբունքորեն կփոխի մեր գյուղատնտեսության պատկերը: Հենց էս տարածքն էլ`  Գետքը, Կապսի ջրամբարի սպասարկման տիրույթում է հայտնվելու»,- այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին ասել է Շիրակի մարզպետը:

Իսկ ամբողջական ոռոգման ջրի խնդիրը կլուծվի միայն Կապսի ջրամբարի կառուցումից հետո, երբ նաև ոռոգման նոր ցանց կանցկացվի Գետք գյուղի համար: Գյուղացիների դժգոհության պատճառ դարձած մյուս խնդիրը ևս կարգավորվեց: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նախազգուշացրած տուգանքները չի  կիրառի:

Հիշեցնենք, որ Գյումրի-Արմավիր միջպետական ավտոճանապարհը երկու օր է, ինչ փակ էին պահում Գետք գյուղի բնակիչները։ Ոռոգման սեզոնին գետքեցիները ամեն տարի լուրջ խնդիրների են բախվում: Ախուրյան գետի աղտոտված ջուրը, որը տասնյակ տարիներ օգտագործել են ոռոգման  նպատակով, դարձել է խիստ վտանգավոր:

Գետ են լցվում ոչ միայն կոյուղատար ջրեր ու աղբ, այլև արտադրական թափոններ: Դրանց պատճառով, ըստ գյուղացիների,  աղտոտվածության աստիճանն ավելի է բարձրացել, ու ամբողջ ցանքատարածքների բերքն  է վնասվում: Երկօրյա բողոքը, սակայն, այլ արդյունք ունեցել է, որը, մեղմ ասած, գյուղացիների սրտով չէր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

09:50 25.11.2024

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

Իսրայելական զինվորականները կիրակի օրն արձանագրել են շիա «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 250 հրթիռի արձակումը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Իսրայելի բանակը կշարունակի «պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից», – վստահեցրել է բանակի վարչությունը: ...

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

09:41 25.11.2024

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

Բրազիլիայի արևելքում գտնվող Սերրա դա Բարիգա լեռնաշղթայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել։ Այս մասին հայտնում է G1 պորտալը։ Ըստ ականատեսների՝ ավտոբուսում մեխանիկական խնդիր է առաջացել, և վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։ Միջադեպի հետեւանքով տուժել է գրեթե 30 մարդ, 17 ուղեւոր ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Զոհերի թվում կան երեխաներ և […] ...

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

09:31 25.11.2024

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

Իսրայելի պետական ​​գնումների հանձնաժողովը հաստատել է Իսրայելի Պաշտպանության ուժերի (IDF) մարտական ​​կարողությունների վերազինման և հզորացման նախագծերը, որոնք ներառում են նոր հրթիռային նավակներ և ամենագնացներ: Այս մասին ասվում է հրեական պետության վարչապետի, պաշտպանության նախարարության եւ ֆինանսների նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Այսօր նախարարական գնումների հանձնաժողովը հաստատել է մի շարք ձեռքբերումներ, այդ թվում՝ «Project Reshef», նոր հրթիռային նավակ […] ...

Բժանիան ասել է, որ Աբխազիայում իրավիճակը անդառնալի չէ

09:26 25.11.2024

Բժանիան ասել է, որ Աբխազիայում իրավիճակը անդառնալի չէ

Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան կարծում է, որ հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք, ի վերջո հանգեցրել են նախագահի և վարչապետի հրաժարականին, վնաս են հասցրել հանրապետության իմիջին, սակայն իրավիճակը անդառնալի չէ։ Այս մասին նախկին նախագահը հայտարարել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ Նոյեմբերի 15-ին Սուխումում ընդդիմության ներկայացուցիչները գրավել են կառավարական շենքերի համալիրը՝ ներառյալ խորհրդարանը, նախագահի վարչակազմը և կառավարությունը: […] ...

Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին

09:21 25.11.2024

Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին

Կիպրոսը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին, դաշինքի հետ մերձեցման հարցը եղել է հոկտեմբերի վերջին Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման առանցքային թեման։ Այս մասին հայտնում է հունական Kathimerini թերթը։ Նիկոսիան ՆԱՏՕ-ին միանալու ծրագիր է մշակել, որն արդեն հավանություն է ստացել Վաշինգտոնից։ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ […] ...

Ճապոնիայի կառավարության վարկանիշը իջել է մինչև 31 տոկոս

09:16 25.11.2024

Ճապոնիայի կառավարության վարկանիշը իջել է մինչև 31 տոկոս

Ճապոնիայի կառավարության վարկանիշն իջել է 15 տոկոսային կետով՝ հասնելով 31%-ի, ասվում է Mainichi թերթի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում։ Նախորդ հարցումն անցկացվել է նախարարների առաջին կաբինետի ձևավորումից անմիջապես հետո՝ հոկտեմբերի 3-ին, այնուհետև վարկանիշը կազմել է 46%։ Կառավարությանը չվստահող հարցվածների թիվն աճել է 13 կետով և կազմել 50%։ Հարցվածների մեծ մասը (43%) չի հավատում, որ […] ...

BACK_TO_TOP