Աղմկահարույց ձերբակալություններ Երևանի «Դայմոնդ» ռեստորանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Աղմկահարույց ձերբակալություններ Երևանի «Դայմոնդ» ռեստորանում

14:22 30.06.2019

Երևանում հունիսի 28-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 118 հոդվածի, 133 հոդվածի 1-ին մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հայտնում է Shamshyan.com-ը։

Այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան բնակիչ 49-ամյա Անուշ Դ.-ից, ով հայտնել է, որ Բյուզանդի փողոցում գործող «Դայմոնդ» ռեստորանային համալիրում գումար է կորցրել և խնդրել է, որպեսզի նշված ռեստորան մոտենա ոստիկանության ծառայող:

Որոշ ժամանակ անց երբ նշված ռեստորան են եկել ոստիկանության ծառայողները, որոնց քաղաքացին հայտնել է, որ իրեն ռեստորանում ծեծի են ենթարկել:

Անուշ Դ.-ն արդեն օպերլիազորներին հայտնել է, որ գումարի հետ կապված խնդիր է ունեցել ռեստորանի տնօրեն, Երևանի բնակիչ 54-ամյա Նարինե Չարչյանի հետ, ով իր նկատմամբ բռնություն է գործադրել:

Ոստիկանները խնդիրը պարզաբանելու նպատակով Ն. Չարչյանին հրավիրվել են ոստիկանության կենտրոնական բաժին, ով, սակայն, հայհոյանքներ է ուղղել օպերլիազոր Կ. Այվազյանի հասցեին՝ անվանելով «լակոտ» ու հարձակվելով նրա վրա՝ քաշել ու պատռել է նրա շապիկը, ճանկռել պարանոցը: Դ. Դավթյանը փորձել է հանդարտեցնել, սակայն Ն. Չարչյանին օգնելու նպատակով 3 հոգի հարձակվել է Դ. Դավթյանի վրա, հրել մի կողմ, իսկ հետո Կ. Այվազյանին սեղմել պատին և պահանջել, որ տարածքն ազատի:

Ժամը 22:50-ի սահմաններում արդեն ոստիկանության Երևան քաղաքի վարչությաքն ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված վայրից ոստիկանութան կենտրոնական բաժին են բերման ենթարկել Ն. Չարչյանին, Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Խաչիկ Հարութունյանին, Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 49-ամյա Վահագն Հարությունյանին, Երևանի բնակիչներ, 62-ամյա Արման Մկրյանին, 36-ամյա Արսեն Պողոսյանին և 32-ամյա Վահե Տեր-Եսայանին:

Ոստիկանությունում Անուշ Դ.-ն հայտնել է. որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, Ա. Պողոսյանն ուժ գործադրելով, իր կամքին հակառակ, իրեն տարել է ռեստորանի հանդերձարան, որտեղ էլ շուրջ 5 րոպե իրեն զրկել է ազատ տեղաշարժվելու իրավունքից:

Դրանից հետո Ն. Չարչյանը, Ա. Պողոսյանը և անվտանգության աշխատակից ներկայացած ոմն Գրիգոր շուրջ 20 րոպե սահմանափակել են  ազատ տեղաշարժվելու նրա իրավունքը, այդ ընթացքում ծեծի են ենթարկել նրան:

Վ. Տեր-Եսայանը, Ա. Մկրյանը, Ա. Պողոսյանը, Վ և Խ. Հարությունյանները բաց են թողնվել, իսկ Ն. Չարչյանը ձերբակալվել է և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Ըստ աղբյուրի՝ Ն. Չարչյանը «Դայմոնդ» ռեստորանային համալիրի տնօրենն է, բերման ենթարկվածներից Խ. Հարությունյանը «Բերկուտ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է, Վ. Հարությունյանը «Բերկուտ ԵԳՀ քոլեջ» ՍՊԸ-ի տնօրենն է, Ա. Մկրյանը «Դայմոնդ» ռեստորանի դիջեյն է, Ա. Պողոսյանը «Դայմոնդ» ռեստորանի մենեջերն է, իսկ Վ. Տեր-Եսայանը «Դայմոնդ ՏԵՏ»-ի տնօրենն է: Վ. Տեր-Եսայանը ճանաչված փաստաբան, տարիներ առաջ մահացած Տիգրան Տեր-Եսայանի տղան է, իսկ Ն. Չարչյանը Տ. Տեր-Եսայանի կինն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բ խմբի ստրեպտոկոկի հետազոտություն հղիների համար

23:07 18.04.2025

Բ խմբի ստրեպտոկոկի հետազոտություն հղիների համար

2024 թվականի դեկտեմբերի 1-ից բոլոր հղիներին 35–37 շաբաթական հղիության ժամկետում իրականացվում է Բ խմբի ստրեպտոկոկի սքրինինգային որոշում, որը պարզ և անվտանգ հետազոտություն է. Բ խմբի ստրեպտոկոկային վարակը վաղ նորածնային շրջանում (մինչև կյանքի 7-րդ օրը) հիվանդացության և մահացության հիմնական պատճառներից է: Կանանց սեռական ուղիների ստորին հատվածը հաճախ կոլոնիզացված է Բ խմբի ստրեպտոկոկով: Այս վարակը կնոջ համար […] ...

Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները

22:57 18.04.2025

Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին ասել է, թե ովքեր են իր որդիների սիրելի ֆուտբոլիստները: «Նրանց սիրելի ֆուտբոլիստներն են՝ Մբապեն, Վինիսիուսը, Յամալը, Լևանդովսկին ու Հոլանդը», – Լեոյի խոսքերը մեջբերում է All About Argentina-ն: Արգենտինացին ունի 3 որդի՝ 12-ամյա Տիագոն, 9-ամյա Մատեոն և 7-ամյա Չիրոն: ...

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

22:49 18.04.2025

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանում պետական հաշվառմամբ գրանցված ավելի քան 25,000 պատմամշակութային հուշարձան կա։ Առաջիկայում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի պետական ցուցակում շուրջ 700 նորահայտ հուշարձան ընդգրկելու նախագիծը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը ներկայացնում է մշակութային ժառանգության պահպանման […] ...

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

22:37 18.04.2025

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

Այս շաբաթ Իրանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձյալ հանդիպելու են Օմանում, չնայած որ երկրորդ հանդիպման վայր էր նշվել Հռոմը: Ինչո՞վ ավարտվեց Օմանի նախորդ հանդիպումը: «Հորիզոնն» ամփոփել է այս շաբաթ աշխարհում տեղի ունեցած միջազգային կարևորն իրադարձությունները: Մանրամասները ներկայացնում է Ալլա Ղալաչյանը: ...

Հայ մարմնամարզիկներն Աշխարհի գավաթում 3 մեդալ են նվաճել

22:22 18.04.2025

Հայ մարմնամարզիկներն Աշխարհի գավաթում 3 մեդալ են նվաճել

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլում Հայաստանի հավաքականի անդամները փայլուն արդյունքներ գրանցելով՝ նվաճելով երեք մեդալ: Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը մեդալներ են նվաճել օղակների վարժությունում: Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը եզրափակչում հավաքել է 14.333 միավոր և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Արթուր Ավետիսյանը 14.200 միավորով արժանացել է բրոնզե մեդալին: Այս մասին հայտնել […] ...

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի գլխավորած պատվիրակությանը

22:11 18.04.2025

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և […] ...

BACK_TO_TOP