Սևանը հիվանդ է, փրկել է պետք. մասնագետների առաջարկները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+2.09 oC

Սևանը հիվանդ է, փրկել է պետք. մասնագետների առաջարկները

16:50 29.06.2019

Անդրադառնալով Սևանա լճի «ծաղկմանը»՝ ջրաբան Քնարիկ Հովհաննսիյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչ քայլեր պետք է անհապաղ ձեռնարկել, որպեսզի լիճը չճահճանա:

«Ոչինչ ինքն իրեն չի անցնում: Սևանը  հիվանդ է: Պետք է սկսել Սևանի մակարդակը բարձրացնելուց: Լրացուցիչ ջուր չուզել Սրանա լճից, արգելել, որ կեղտաջրեր լցվեն լիճ, պետք է ունենանք կեղտաջրերի մաքրման կայանքներ՝ կենսաբանական կայաններ: Թանկ հաճույք է, բայց պետք է անենք, եթե ուզում ենք, որ Սևանը ապրի»,- ասել է Հովհաննիսյանը:

Հ

Հիշեցնենք, որ խնդրին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը:


Ղազարյանը խոսել է նաև անհրաժեշտ այն քայլերի մասին, որոնք պետք է արվեն լիճը փրկելու համար:

«Սևանի մասին օրենքի ո՞ր հոդվածներն են այսօր կիրարկվում: Մասնավորապես 16 հոդվածի /Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման ոլորտներում բնապահպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունը/ հետևյալ կետերի մասով.

է) յուրաքանչյուր եռամսյակի վերջում հանրային հեռուստառադիոընկերությամբ հաղորդում և մամուլում հրապարակում է Սևանա լճի էկոլոգիական համակարգի վիճակի մասին տեղեկատվություն.

ը) կազմակերպում է իր իրավասությունների շրջանակներում գտնվող հարցերի հասարակական քննարկումներ.

թ) կազմակերպում և համակարգում է մոնիթորինգային աշխատանքները /ցավոք սրտի այս գործառույթը օրենքի խախտումով վերջին տարիներին /որքան որ հիշում եմ մինչև 2019թ/ «համակարգվում» և պատվիրվում էր , ուշադրություն, Սևանում ռիսկայի գործունեություն ծավալող տնտեսվարողի կողմից /գիտեք սա ինչ է կոչվում…/

Այսինքն, դե յուրե գործադիր իշխանություն պարտավոր է հասարակությանը մանրամասն տեղեկացնել Սևանա լճի էկոլոգիական համակարգի վիճակի մասին:

Պետք է, որ շրջակա մոնիթորինգ իրականացնող համապատասխան ստորաբաժանման միջոցով վեր հանվի առաջնային տեղեկատվությունը և ի վերջո տեղադրվի այն http://www.armmonitoring.am/page/17 կայքում և հրատարակվող համապատասխան տեղեկագրում: Շարունակելի»,- գրել է փորձագետը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի 16 տարեկանից ցածր օգտատերերի համար սոցիալական ցանցերի արգելքը

00:00 22.11.2024

Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի 16 տարեկանից ցածր օգտատերերի համար սոցիալական ցանցերի արգելքը

Ավստրալիայի կապի նախարար Միշել Ռոուլենդը հինգշաբթի օրը խորհրդարանում ներկայացրել է Ինտերնետի անվտանգության մասին օրենքի փոփոխություն, որն արգելում է 16 տարեկանից ցածր երիտասարդների կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է CNN-ը։ Ռոուլենդն ասել է, որ բարեփոխման նպատակն է «պաշտպանել երիտասարդներին և որպեսզի ծնողները իմանան, որ մենք իրենց կողքին ենք»: «Ի վերջո, սա երիտասարդ ավստրալացիների համար ավելի անվտանգ […] ...

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ Google-ից պահանջելով վաճառել Chrome բրաուզերը

23:55 21.11.2024

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ Google-ից պահանջելով վաճառել Chrome բրաուզերը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է հետամուտ լինել Alphabet Inc.-ի մեջ մտնող Google-ի բաժանմանը, ներառյալ ընկերության կողմից Chrome վեբ բրաուզերի վաճառքը, որպեսզի լուծի ինտերնետ որոնման մենաշնորհը: Արդարադատության նախարարությունը կարծում է, որ իրավիճակը կարող է շտկվել միայն այն դեպքում, եթե Google-ն առանձնացնի որոնողական համակարգը և ինտերնետ հասանելիություն ապահովող ապրանքները, ինչպիսիք են Chrome-ը և Android շարժական սարքերի օպերացիոն […] ...

Apple-ը ներդրումային ծրագիր է ներկայացրել Ինդոնեզիային՝ iPhone-ի վաճառքի արգելքը հանելու համար

23:50 21.11.2024

Apple-ը ներդրումային ծրագիր է ներկայացրել Ինդոնեզիային՝ iPhone-ի վաճառքի արգելքը հանելու համար

Ամերիկյան Apple ընկերությունը Ինդոնեզիայի իշխանություններին է ներկայացրել երկրում 100 մլն դոլարի ներդրումային ծրագիր։ Առաջարկվող գումարը 10 անգամ գերազանցում է նախորդ պլանը, որով ընկերությունը պատրաստվում էր 10 մլն դոլար ներդնել Բանդունգ քաղաքում (Արևմտյան Ճավա նահանգ) Apple սարքերի համար բաղադրիչների և աքսեսուարների արտադրության գործարան կառուցելու համար։ 100 դոլարի ներդրումը նախատեսվում է առաջիկա երկու տարիների ընթացքում։ Այս մասին […] ...

ՌԴ-ն «Օրեշնիկի» գործարկումից առաջ ավտոմատ կերպով զգուշացրել է ԱՄՆ-ին․ Պեսկով

23:43 21.11.2024

ՌԴ-ն «Օրեշնիկի» գործարկումից առաջ ավտոմատ կերպով զգուշացրել է ԱՄՆ-ին․ Պեսկով

Ռուսաստանը ավտոմատ ռեժիմով զգուշացրել է ԱՄՆ-ին «Օրեշնիկի» գործարկման մասին՝ Միջուկային ռիսկի նվազեցման ռուսական ազգային կենտրոնի (NTCUYA) միջոցով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսական կողմը նախազգուշացրել է ամերիկացիներին «Օրեշնիկի» գործարկման մասին Միջուկային ռիսկի նվազեցման ռուսական ազգային կենտրոնի միջոցով, որը գործում է ավտոմատ կերպով և մշտական ​​կապ է պահպանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում […] ...

Մեթ Գետցը հանել է ԱՄՆ գլխավոր դատախազի իր թեկնածությունը

23:36 21.11.2024

Մեթ Գետցը հանել է ԱՄՆ գլխավոր դատախազի իր թեկնածությունը

Ֆլորիդայի նախկին հանրապետական ​​կոնգրեսական Մեթ Գետցը հինգշաբթի հանել է գլխավոր դատախազի և Արդարադատության նախարարի իր թեկնածությունը։ «Վաշինգտոնում անհիմն կերպով երկարաձգված քաշքշոցի վրա վատնելու ժամանակ չկա, ուստի ես հանում եմ իմ թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնի քննարկումից»,- գրել է Գետցը X սոցիալական ցանցում։ «Դոնալդ Թրամփի վարչակազմի արդարադատության նախարարությունը պետք է պատրաստ լինի նրա նախագահության առաջին օրվան։ Ես միշտ […] ...

Վինիսիուս Ժունիորը ԴՆԹ թեստով պարզել է, որ իր արմատները Կամերունից են

23:30 21.11.2024

Վինիսիուս Ժունիորը ԴՆԹ թեստով պարզել է, որ իր արմատները Կամերունից են

«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի 24-ամյա սևամորթ հարձակվող Վինիսիուս Ժունիորը ԴՆԹ թեստով պարզել է, որ իր արմատները Կամերունից են։ Ուրուգվայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումից առաջ Վինիսիուսին պաշտոնապես հանձնել են այդ մասին վկայող փաստաթուղթ, հաղորդում է Ge.globo-ն։ Վինիսիուսը 2018 թվականից է հանդես գալիս «Ռեալում»։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման, խփել է 12 գոլ, […] ...

BACK_TO_TOP