19:09 28.06.2019
Արցախի անվտանգության ապահովման առաջնահերթությունների և մի այլ շարք հարցերի շուրջ «Արցախպրես»-ը զրուցել է Արշավիր Ղարամյանի հետ: Ներկայացնում ենք այն՝ որոշ կրճատումներով:
– Պարոն Ղարամյան, Արցախի անվտանգությանը սպառնացող, ի՞նչ վտանգներ եք տեսնում:
– Արցախի շուրջ սպառնալիքները պետք է դիտարկել ներքին և արտաքին հարթություններում: Արտաքին ուղղությամբ ներկայումս տեղի են ունենում գործընթացներ, որոնք բացասական առումով ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեն Արցախի անվտանգային միջավայրի վրա: Ասվածի տակ պետք է հասկանալ նաև Հայաստանը, որովհետև Արցախն ու Հայաստանը անվտանգային նույն համակարգում են, և առկա մարտահրավերները ընդհանուր են:
Մեր անվտանգության համար առաջին սպառնալիքը Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերություններն են, Արցախի՝ բանակցային գործընթացում լիարժեք ներկայացված չլինելը: Սրանով և մի շարք գործոններով պայմանավորված՝ բարձր է մնում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, հատկապես, որ դրա մասին ուղիղ խոսում են Ադրբեջանում:
Մյուս կողմից, աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում ընթացող պրոցեսները ևս վատ ազդակներ են փոխանցում, և, անկախ այն հանգամանքից, թե ինչ քայլեր ենք ձեռնարկում մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման կամ դրանք նվազագույնի հասցնելու գործում, տարածաշրջանային գործընթացները իրավիճակային փոփոխությունների նոր ռիսկեր են պարունակում:
Արտաքին և ներքին վտանգները՝ որպես կանոն, իրար հետ շաղկապված են: Օրինակ, երբ մենք խոսում ենք Ադրբեջանի հետ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման կամ արտաքին ուժերի կողմից Արցախի վրա տարատեսակ ներգործողությունների մասին, ապա պետք է հասկանալ, որ դրանք միայն մարտադաշտում չեն արտահայտվում:
– Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Ձեր նշանակումն առաջին հերթին պայմանավորվեց Արցախի շուրջ ծավալվող արտաքին սպառնալիքների խորացմամբ, ի՞նչ նոր անելիքներ եք տեսնում այս հարցում:
– Իմ ծառայությունը հայրենիքին երբեք պաշտոնով չեմ պայմանավորել՝ սկսած Արցախյան շարժման սկզբնավորումից, 1990-ակաների ռազմական գործողություններին իմ ակտիվ մասնակցությունից, մինչև առաջնագծում նոր սերնդի տեխնիկական հագեցվածության նախաձեռնությունները կյանքի կոչելը, անկախ այն բանից՝ պաշտոնյա եմ եղել, թե ոչ:
Պաշտոնական կարգավիճակս երբեք չի ավելացրել այն շարժառիթը, որն ունեցել եմ, քանի որ մեր պայքարը գոյություն, արժանապատվություն, ինքնություն և արժեհամակարգ պահելու գերագույն նպատակ ունի:
11:21 10.04.2025
Օմանում Հայաստանը դեսպանություն կունենաԿառավարության որոշմամբ՝ Օմանի Սուլթանությունում (նստավայրը՝ Մասկատ) Հայաստանի Հանրապետության դեսպանություն կստեղծվի: Հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դինամիկ կերպով: Նկատվում է ակտիվություն թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ առևտրատնտեսական համագործակցության, թե՛ կրթամշակութային և հումանիտար ոլորտներում կապերի տեսանկյունից: «Հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան, […] ...
11:15 10.04.2025
ՊՍԺ-ի կամային հաղթանակը «Ստադ դե Ֆրանսում»Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ասթոն Վիլայի» նկատմամբ։ Հյուրերին 35-րդ րոպեին առաջ Է մղել Մորգան Ռոջերսը։ 4 րոպե անց հեռվից հարվածով գոլ է խփել 19-ամյա Դեզիրե Դուեն ու հավասարեցրել հաշիվը։ Լուիս Էնրիկեի թիմի երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփել է Խվիչա Կվարացխելիան, իսկ հանդիպման վերջակետը […] ...
11:09 10.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Երևանում, 6 անշարժ գույք՝ Ավշար […] ...
11:00 10.04.2025
Սիսիանցի տղամարդու տանը կից խորդանոցում մեծ քանակությամբ մարիխուանա է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Սիսիան քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդը տանը մեծ քանակությամբ մարիխուանա տեսակի թմրամիջոց է պահում: Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ապրիլի 8-ին 51-ամյա տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 250 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված: Տղամարդը հայտնել է, որ […] ...
10:53 10.04.2025
Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ՝ բանակցությունների վայրՌուսաստանից և ԱՄՆ-ից պատվիրակություններ են ժամանել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս բանակցողները ժամանել են տեղական ժամանակով 09:25-ի սահմաններում: Ամերիկյան կողմը ժամանել է 5 րոպե անց։ Սպասվում է, որ բանակցությունները կսկսվեն ժամը 10:00-ին։ ...
10:41 10.04.2025
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգինԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...