17:39 28.06.2019
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր Վարդերի հեղափոխության հրապարակից ավտոմեքենաներով շարժվել են խորհրդարանի շենքի ուղղությամբ: Երթը միացել են «Եվրոպական Վրաստանի» և «Ազգային շարժում» կուսակցության անդամները:
Ակցիային մասնակցել է շուրջ 40 մեքենա: Մասնակիցները վանկարկել են «Գախարիա´, հեռացի´ր», երգել են ազգային երգեր, ծածանել Վրաստանի և Եվրամիության դրոշները:
Բողոքի ակցիաների մասնակիցներն արդեն մեկ շաբաթ է` պահանջում են ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Վրացական ընդդիմությունը շարունակում է նրան մեղադրել ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու համար, որի հետևանքով հունիսի 21-ի գիշերը տուժել էր 240 մարդ:
Ակցիայի մասնակիցները մտադիր են նույն պահանջները բարձրացնել այսօր երեկոյան Վրաստանի խորհրդարանի մոտ կայանալիք բողոքի ակցիաների ժամանակ:
19:33 26.04.2025
Թրամփը լքել է Վատիկանը՝ հրաժարվելով շարունակել հանդիպումը Զելենսկիի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է շարունակել Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը Վատիկանում։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը։ Դրա հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը չի կարողացել շարունակել բանակցությունները, քանի որ իր ժամանակացույցը պահանջում էր, որ ինքը Հռոմից հեռանա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ավարտից անմիջապես հետո։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփին ու Զելենսկիին հաջողվել է փոքրիկ հանդիպում […] ...
19:23 26.04.2025
Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն71 կգ քաշային Գոռ Շատվերյանը հռչակվել է սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: ...
19:18 26.04.2025
Քաղաքացու օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծերԱյսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Քաղաքացու օրը: Քաղաքացու օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծեր, ահյտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Մշակութային միջոցառումներ Օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, անցկացվել է մշակութային ծրագիր: Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի […] ...
19:10 26.04.2025
ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցությունները նախատեսված են մայիսի 3-ինԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, իսկ մայիսի 3-ին նախատեսված է բարձր մակարդակի ևս մեկ հանդիպում: Այս մասին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին, ով հանդես է գալիս որպես միջնորդ բանակցային գործընթացում: «ԱՄՆ-ի և Իրանի միջև այսօրվա բանակցությունները ցույց տվեցին փոխադարձ հարգանքի և ամուր պարտավորությունների վրա հիմնված համաձայնության հասնելու ընդհանուր ցանկություն: […] ...
19:00 26.04.2025
Միլենա Առաքելյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնԼիմասոլում անցկացվող սամբոյի պատանիների ԵԱ-ում 50 կգ քաշային Միլենա Առաքելյանը և 64կգ Ջոն Օզմանյանը դարձել են Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: ...
18:55 26.04.2025
Կրթվելը նորաձև է Ապարանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Ապարանում»։ ...