12:48 28.06.2019
Երաժշտություն առանց երաժշտական գործիքների: Հենց այս մոտեցմամբ է աշխարհում ստեղծվում էլեկտրոնային երաժշտությունը, որտեղ համադրվում են ժամանակակից տեխնոլոգիաներն ու շրջապատում առկա էլեկտրամագնիսական դաշտի ալիքները: Արվեստագետները երաժշտություն կամ ձայն ստանում են առօրյայում գործածվող սովորական ու պարզ առարկաների միջոցով:
Հայաստանում ավանդական երաժշտական ուղղություններից բացի, որոշ երիտասարդ ստեղծագործողներ ևս զբաղվում են էլեկտրաակուստիկ մոդեռն երաժշտությամբ: Իսկ վարպետության դասը լեհ մասնագետների հետ օգնել է մոդեռն երաժշտության գաղտնիքներն իմանալ:
Նրանք առաջին անգամ Հայաստանում են Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի և «Արվեստ Հայաստան» կենտրոնի հրավերով:
Հեռակառավարման վահանակներ, մարտկոցներ, թղթեր, լուսանկարչական ու մետաղական սարքեր: Առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող այս առարկաները, պարզվում է, կարող են նաև կիրառվել երաժշտություն ստեղծելու համար: Մարեկն ու Լուկաշը պարզել են նաև դրանցում առկա ձայնի հնչողությունն ու հզորությունը։
«Բոլոր այս սարքերը, որ մենք օգտագործում ենք, էլեկտրամագնիսական համակարգով են աշխատում, ինչի շնորհիվ ստացվում են անսովոր, բայց յուրահատուկ ձայնային ազդանշանները: Ես ունեմ հատուկ լաբորատորիա, որտեղ ուսումնասիրում ենք այս սարքերը, որոնք կարելի է օգտագործել նոր երաժշտություն ու նոր արվեստ ստեղծելու համար»,- առարկաների հետ աշխատանքի մոտեցումներն է ներկայացրել պրոֆեսոր Մարեկ Քոլոնիևսկին։
«20 տարի երաժշտություն էի ստեղծում համակարգչով: Մի անգամ շարքից դուրս եկավ համակարգիչս ու մտածեցի, թե ինչպես, ինչով կարող եմ ձայն ստանալ: Սկսեցի փնտրել այն սարքերը, որոնցից իմ ուզած ձայները ստացա: Անհավանական գուցե թվա, բայց ես դրանք գտա սովորական առարկաների մեջ»,- իր հետազոտությունների մասին է պատմել Լուկաշ Շալանկիևիչը:
Ձայնային տատանումներն առկա են մեզ շրջապատող բոլոր առարկաների ու երևույթների մեջ. իրենց փորձով Մարեկն ու Լուկաշը համոզվել են։ Շատերի համար աղմուկ հիշեցնող բնական ձայները մշակում են, համադրում ու հարմոնիայի միջոցով ստանում նոր էլեկտրոնային երաժշտություն։
«Մեր արվեստը շատերի համար կարող է անսովոր թվալ, ոմանց համար` սովորական։ Երբ սկսեցինք այս արվեստով զբաղվել, այդ ժամանակ դիտարկում էինք որպես մոդեռն, փորձարարական արվեստի մի ճյուղ, որը հիմնականում ուղղված էր մարդկանց պատկերացումների բացահայտմանը, բայց տարիներ անց այն կհամարվի երաժշտարվեստի ճյուղերից մեկը: Ձայները երբեմն թվում է` նման են, բայց պետք է ուշադիր լսել ու հասկանալ, որ նրանց մեջ կա մեծ տարբերություն: Այն բացահայտելն արդեն արվեստագետի կարողությունն է»,- ասում է լեհ Մարեկ Քոլոնիևսկին:
Լեհաստանում հայտնի արվեստագետները էլեկտրոնային երաժշտությունը համադրում են նաև ժամանակակից տեխնոլոգիաների ու գիտության հետ, փորձարկում են նոր մոտեցումներ ու ստացած ձայնի տատանումներն ու ռադիոակտիվությունը ձայնագրում հատուկ հավելվածներով։
«Ջրի ալիքի ձայն ստանալու համար օգտվում եմ հին ձայնապնակներից, որոնց վրա փակցրել եմ հատուկ ժապավեններ և հպման միջոցով ստանում ենք յուրօրինակ ձայն, ամեն գործիք ունի տարբեր էլեկտրամագնիսականություն, որոնք տեսանելի չեն, բայց մեր շուրջն են և մենք այդ ձայները դարձնում ենք տեսանելի»,- ասում է երաժիշտ Լուկաշ Շալանկիևիչը:
Մարեկի և Լուկաշի ստեղծած երաժշտությանը ծանոթ են Եվրոպայում, համերգային շրջագայություններով եղել են 40 երկրներում: Լեհաստանում Մարեկը ղեկավարում է էլեկտրաակուստիկ երաժշտության ամենամյա փառատոնը: Համագործակցում է հայտնի երաժիշտների ու խմբերի հետ և ակուստիկ երաժշտությունը համադրում դասական գործիքների հետ։
Հայ կոմպոզիտորների հետաքրքրությունը էլեկտրոնային երաժշտության հանդեպ վաղուց կա: Երիտասարդ ստեղծագործողները ձգտում են ազգային մշակույթը աշխարհին հասանելի դարձնել նաև երաժշտական նոր մոտեցումները սինթեզելով:
Մարեկի ու Լուկաշի արվեստը նոր ձայնային ընկալումներով նաև հայտնի ֆիլմերում և մուլտֆիլմերում կարելի է լսել: Նրանք առարկաներով ձայնավորում, հնչյունավորում են բոլոր երևույթները։
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...