17:30 27.06.2019
Կառավարությունն այսօր որոշել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Նար-Դոսի փողոց 53/2 հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ին՝ ներդրումային ծրագիր իրականացնելու համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ ընկերությունը տվյալ տարածքում նախատեսում է մինչև 2021 թ. օգոստոսը կառուցել նոր բազմաֆունկցիոնալ շենքային համալիր՝ կատարելով շուրջ 5 000 000 000 ՀՀ դրամի ներդրում։
Ինչպես նաև, հաշվի առնելով, որ նշված հասցեում կառուցվելու է նոր գույքային համալիր, քննարկումների արդյունքում ընկերության հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2019 թ. մայիսի 16-ի դրությամբ գույքի գնահատված 274 904 820 ՀՀ դրամ շուկայական արժեքի վճարման փոխարեն գույքային համալիրի կառուցման ավարտից հետո, Պետական գույքի կառավարման կոմիտեին կհանձնվի կառուցված գույքային համալիրի 3-րդ հարկից առնվազն 1000 քառ. մետր մակերեսով հասարակական նշանակության վերանորոգված տարածք, որը հետագայում կծառայի պետության կարիքների համար։
18:16 26.04.2025
Նիկոլ Փաշինյանը Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը: «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով միջոցառումների շարքի շրջանակում երիտասարդների մասնակցությամբ անցկացվել է էքսպո-ցուցահանդես: Վարչապետը շրջայց է կատարել՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին, ցուցանմուշներին և արտադրանքին: էքսպո-ցուցահանդեսին ներկայացված են եղել Ապարան համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող անհատներն ու կազմակերպությունները, ինչպես […] ...
18:13 26.04.2025
Զարմանալի է տեսնել 13-ամյա տղաների, ովքեր կրում են այն տղայի անունով շապիկը, ով նրանցից մեծ է ընդամենը չորս տարով. Յամալ«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է արձագանքում փաստին, որ երեխաները կրում են իր ազգանունով մարզաշապիկներ. «Սա անհավատալի է: Երբ ես երեխա էի, կրում էի Նեյմարի, Մեսսիի և այլ խաղացողների մարզաշապիկներ: Որ երեխաներն այժմ խաղում են իմ ազգանունով շապիկներով, նշանակում է, որ ես ոգեշնչում եմ նրանց ֆուտբոլում: Երբեք […] ...
18:08 26.04.2025
Ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլըՕմանում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի և Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացման շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը, հայտնում է իրանական ISNA գործակալությունը։ Շաբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մուսկատում անցկացվեցին Իրանի և ԱՄՆ-ի տեխնիկական խմբերի միջև խորհրդակցություններ, և տեղի ունեցավ երկու երկրների միջև բանակցությունների երրորդ փուլը: «Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը, որը տեղի է ունեցել […] ...
17:52 26.04.2025
Պեպ Գվարդիոլան և նրա նախկին կինը փորձում են վերականգնել իրենց ամուսնությունըԻսպանական մամուլը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և նրա նախկին կինը՝ Կրիստինա Սերրան, փորձում են վերականգնել իրենց ամուսնությունը։ Զույգը, որը միասին էր 30 տարի, բաժանվել էր այս տարվա սկզբին, սակայն Գվարդիոլան վերջերս երեք օր անցկացրել է Բարսելոնայում՝ հաշտվելու նպատակով։ El Nacional պարբերականի տվյալներով՝ ամուսինները դեռ կրում են իրենց ամուսնական մատանիները, իսկ […] ...
17:46 26.04.2025
Զելենսկին խոսել է Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ Թրամփի հետ հանդիպման մասինՎլադիմիր Զելենսկին պնդել է, որ շաբաթ օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ «շատ բան քննարկելու ժամանակ է ունեցել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Շաբաթ օրը ավելի վաղ ուկրաինական և արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Զելենսկին և Թրամփը «շատ կարճ» հանդիպում են ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ։ Sky News-ը, վկայակոչելով Վատիկանի իր աղբյուրները, […] ...