Գյումրիում թափառող շներին կրակելով սատկացնելը հանցագործություն է. կենդանասերներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Գյումրիում թափառող շներին կրակելով սատկացնելը հանցագործություն է. կենդանասերներ

09:05 26.06.2019

Ինչու են Գյումրիում թափառող շների դեմ պայքարում կրակելու միջոցով, արդյոք թույլատրելի է բնակելի թաղամասերում այդ տարբերակով վնասազերծում կատարել, և եթե դրանք անթույլատրելի են, ապա ինչ մեթոդով կարելի է պայքարել քաղաքի տարբեր թաղամասերում ոհմակներով թափառող շների դեմ:

«Համայնքը, քաղաքապետարանը որսորդմիության անդամներին ուղղակի վճարում է, կոմունալ բաժինն էլ հետևում է այդ ամենին, որ որսորդները պարզապես փողոցում կրակեն շների վրա: Իրենք ընդհանրապես տեղյակ չեն, որ իրավունք չունեն էլ և դա պատժելի արարք է»-պարզաբանել է «Էկոնյուզ»-ի գլխավոր խմբագիր Մարիամ Տաշչյանը:

«Գյումրիում կրակում են և դա փաստ է, դա ժխտելը առնվազն ծիծաղելի է, ես միայն երեք տեսանյութ ունեմ, որտեղ հենց կրակելու պրոոցեսին նույն մարդն է, և նույն մեքենաները կրակած շներին հավաքում են, այսինքն՝ դա քաղաքապետարանի կողմից ժխտելը լուրջ չէ, քանի որ դա փաստ է»,- ասել է կենդանիների հարցերով զբաղվող Դինգո թիմի ղեկավար Օվսաննա Հովսեփյանը:

Կենդանասերներն ու բնապահպաններն երեկ՝ հունիսի 25-ին, «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում անդրադարձել են գյումրեցիներին հուզող այս խնդիրներին, ինչի առիթը տվել էր քաղաքացու համացանցում հրապարակած տեսանյութը, որը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի  ապացույցն էր:

«Ես մի քանի ամիս առաջ քաղաքապետարանին նամակ էի ուղարկել, հարցում, 3 կետ էի նշել` ինչ ծառայություններ ունեք փողոցային կենդանիների հետ կապված, ինչքան բյուջե եք տրամադրում, ովքեր են պատասխանատուները: Հնգօրյա ժամկետում պիտի պատասխանեին, որևէ պատասխան չէր եկել, ես նորից ստիպված գնացել եմ քաղաքապետարան, ինձ մի թուղթ  են տվել, որտեղ գրված է, որ քաղաքապետարանը որևէ ծառայություն չունի»,- իր դիմումի անբավարար պատասխանի մասին է բարձրաձայnել տեսանյութի հեղինակ, բնապահպան Անի  Նավասարդյանը:

Շների վնասազերծման աշխատանքներն իրականացնում են քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Զբոսայգիների և պուրակների» ՊՈԱԿԸ: Ըստ բանախոսների՝ կազմակերպության նման աշխատաոճը հակաօրինական է: Քննարկմանը տվյալ կազմակերպությունից կամ  քաղաքապետարանից ներկայացուցիչ չի մասնակցել :

«Իրենցից որևէ ներկայացուցիչ չկա, իրենք ուղղակի փախնում են էս ամենից,իսկ ինչի փախնել, եթե կարելի է էդ հարցը ուղղակի լուծել և անհանգստություն չպատճառել և՛ քաղաքացիներին, և՛ կենդանիներին»,- ավելացրել է Անի Նավասարդյանը:

«Չեն եկել, որովհետև ուղղակի  չէին կարողանալու շատ հարցերի պատասխանել, մի հատ գրություն ուղարկելը ավելի հեշտ է, հետո հարց  ու պատասխան չի առաջանում: Եթե իրենք գային, ես իրենց ցույց կտայի մյուս երկու տեսանյութերը, ինչ պիտի պատասխանեին, որ մոնտաժել ենք»,- ասել է կենդանիների հարցերով զբաղվող «Դինգո թիմի» ղեկավար Օվսաննա Հովսեփյանը:

Բանասխոսները  նաև նշել են, որ արդեն հանրապետության մի քանի մարզերում սկսվել է թափառող շների ստերջացման ծրագիրը, ինչը բավականին բարձր էֆեկտիվություն է ապահովում: Իսկ Գյումրու քաղաքապետարանում այդ մասին չեն էլ մտածում՝ մշտապես պատճառաբաելով, որ ֆինանսական միջոցներ չունեն:

«Գյումրին էն համայնքը չի ,որ ավելի քիչ բյուջե ունենա, քան Բյուրեղավանը կամ Էջմիածինը, որտեղ մենք արդեն էդ ծրագիրը կատարում ենք: Միջին հաշվարկը գործողության մեկ շան համար կազմում է 22-24 հազար դրամ, որի մեջ մտնում են և՛ վիրահատությունը, և՛ դեղորայքը, կենդանուն բռնելն ու մի քանի օր պահելը, ապա բաց թողնելը: Ամբողջը հաշվարկված է և կարծում եմ, որ ավելի մատչելի է ստերջացումը, քան անընդհատ կրակելը, որովհետև էսօր կրակեցիք, 4 օր հետո էդ տարածքում մեկի փոխարեն 4-5 նոր շուն են գալիս»,- կարծում է կենդանիների հարցերով զբաղվող «Դինգո թիմի» անդամ Գոհար Մանուշակյանը։

Կենդանասերները նաև կասկածում են, որ սատկացրած շներն իսկապես թաղվում են փոսերի մեջ, իսկ եթե քաղաքապետարանն իրականում այդպես է վարվում, ապա այստեղ էլ կա հակաօրինական գործելաոճ, արդյոք պահպանվում են այդ տարածքներում սանիտարահիգիենիկ նորմերը, արդյոք այդ փոսերը անհրաժեշտ խորություն ունեն, որտեղ են գտնվում դրանք և հարյուրավոր սատկացրած շների համար քանի փոս է առկա: Այս հարցերը  քաղաքապետարանի ներկայացուցչի բացակայության պատճառով մնացին անպատասխան:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP