Կանանց հանդեպ ցանկացած բռնություն հանցագործություն է և պետք է պատժվի․ Ն․Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Կանանց հանդեպ ցանկացած բռնություն հանցագործություն է և պետք է պատժվի․ Ն․Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում

19:57 25.06.2019

ԵԽԽՎ խորհրդարանական Վեհաժողովն այսօր քննարկել է կանանց նկատմամբ բռնության Ստամբուլի կոնվենցիայի իրականացումն ու մարտահրավերները։

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասել է.

«Հարգելի գործընկերներ

Կանանց հանդեպ ֆիզիկական և հոգեբանական բռնությունը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ ԵԽ անդամ բազմաթիվ երկրներում, և ես կարևորում եմ այս հարցի քննարկումը մեր Վեհաժողովում։ Մեկ բան հստակ է՝ կանանց հանդեպ ցանկացած բռնություն հանցագործություն է, և այն պիտի պատժվի օրենքով։ Ուստի, թե՛ միջազգային և թե՛ ազգային օրենսդրության իրավական գործիքները պետք է ամրացվեն  մեր բոլորի համակարգված գործողություններով ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում:

Եվրոպայի խորհուրդը  անգնահատելի ներդրում է ունեցել միջազգային իրավունքի զինանոցում՝ մշակելով «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման» կոնվենցիան, ինչը այս ոլորտում այսօր հիմնական  իրավական գործիքն է։ Հայաստանը, որպես յուրահատուկ  արժեքներ կրող երկիր, մեծապես  կարևորում է կանանց իրավունքների պաշտպանությունն ու կանանց դերը ժողովրդավարական գործընթացներում: Եվ պատահական չէ, որ  Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխության առաջին շարքերում կանայք էին։

Հարգելի գործընկերներ, անցած տարի Հայաստանը ստորագրել է թիվ 210 կոնվենցիան, իսկ դեռ 2017-ի դեկտեմբերին խորհրդարանը վավերացրել է «Ընտանիքում  բռնության կանխարգելման մասին» օրենքը: Օրերս Հայաստանում մեկնարկած Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագիրը Հայաստանի համար ներառում է միջոցառումների շարք, որոնց նպատակը նաև արդեն իսկ ընդունված օրենքի արդյունավետ իրագործումն է։

Եվ այո, ինչպես նշել է զեկուցողը, Հայաստանի խորհրդարանը շատ ակտիվ դերակատարում է ունեցել՝ «Առանց  բռնության ապրելու» կանանց իրավունքների խորհրդարանական ցանցում: Այս ցանցը հնարավորություն է տալիս ազգային խորհրդարանների պատգամավորներին հանրային իրազեկման արշավներ կազմակերպել և  քաղաքական աջակցություն ցուցաբերել կանանց իրավունքների պաշտպանությանը:

Բացի դրանից՝ Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընդունած հայտարարության մեջ հստակ արձանագրվեց կանանց հանդեպ բռնության բոլոր ձևերի վերացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։

Եվ իհարկե, չեմ կարող չնշել մեր Վեհաժողովի նախագահ Մորի Պասքեի նախաձեռնած՝ «Ո՛չ իմ խորհրդարանում» հանրային իրազեկմանն ուղղված արշավի կարևորությունը, քանզի այդ արշավի նպատակն է կանխարգելել և պայքարել կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորման դեմ»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանը կմրցի Վրաստանի հետ

18:24 22.11.2024

Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանը կմրցի Վրաստանի հետ

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ C լիգայի 4-րդ խմբում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի ընտրանին կհանդիպի B լիգայի 3-րդ տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականի հետ։ Առաջին հանդիպումը տնային է, որը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին։ Պատասխան հանդիպումը մարտի 23-ին է։ Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի զույգերը հետևյալն են. Նիդերլանդներ — Իսպանիա Խորվաթիա — […] ...

Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով

18:20 22.11.2024

Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել […] ...

45-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառողը կալանավորվել է

18:16 22.11.2024

45-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառողը կալանավորվել է

Հունիսի 29-ին՝ գիշերվա ժամը 2:10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք և տրավմա» ախտորոշմամբ Բագրատունյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել 45-ամյա Գառնիկ Ավագյանին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ: Տուժած տղամարդն ի վիճակի չէր հաղորդում տալու, իսկ ժխտող հանգամանք, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, […] ...

«Նապոլին» կարող է մնալ առանց Կվարացխելիայի

18:10 22.11.2024

«Նապոլին» կարող է մնալ առանց Կվարացխելիայի

«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ «Նապոլին» կվաճառի Խվիչային, եթե չկարողանա երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը։ Նշվում է, որ «Նապոլին» մտադիր չէ նոր պայմանագրում բավարարել Կվարացխելիայի ֆինանսական պայմանները։ Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի։ 23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական […] ...

Հութիները հայտարարել են Իսրայելի ավիաբազայի վրա հիպերձայնային հրթիռի արձակման մասին

18:06 22.11.2024

Հութիները հայտարարել են Իսրայելի ավիաբազայի վրա հիպերձայնային հրթիռի արձակման մասին

Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հաղորդել է Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազային «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով հարվածելու մասին, ասվում է հութիների ռազմական հրամանատարության հայտարարության մեջ: «Եմենի զինված ուժերի ռազմաօդային ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարված են հասցրել օկուպացված տարածքների հարավում՝ Նեգևի շրջանում գտնվող իսրայելական թշնամու «Նևաթիմ» ավիաբազային», – նշվում է […] ...

SHANTNEWS

18:00 22.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP