ԱՄՆ նոր պատժամիջոցները Իրանի գերագույն ղեկավարի նկատմամբ և Իրանի արձագանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+12.09 oC

ԱՄՆ նոր պատժամիջոցները Իրանի գերագույն ղեկավարի նկատմամբ և Իրանի արձագանքը

14:08 25.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Դրանք ուղղված են Իրանի գերագույն ղեկավար, հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարության դեմ, հաղորդում է BBC-ն: Թրամփի խոսքերով` Ալի Խամենեիի անունը ներառվել է ցանկում, «որովհետև նա է պատասխանատու Իրանի վարչակարգի թշնամական վարքի» համար:

«Այսօրվա գործողությունները հաջորդում են վերջին շաբաթների ընթացքում Իրանի վարչակարգի ցուցաբերած ագրեսիվ վարքին, այդ թվում՝ ամերիկյան անօդաչուների խոցմանը: Իրանի գերագույն առաջնորդն է, ի վերջո, պատասխանատու վարչակարգի թշնամական վարքի համար: Նա հարգված է իր երկրի սահմաններում, նրա գրասենյակը վերահսկում են վարչակարգի ամենադաժան գործիքները, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Մենք կշարունակենք ավելացնել Թեհրանի նկատմամբ ճնշումը, մինչև վարչակարգը չհրաժարվի իր վտանգավոր գործողություններից և ձգտումներից»,- ասել է Թրամփը:

Նոր պատժամիջոցներ սահմանելով՝ Թրամփը, միևնույն ժամանակ, չի բացառել բանակցությունների հնարավորությունը:

«Ես անհամբերությամբ եմ սպասում այն օրվան, երբ պատժամիջոցները վերջապես կվերացվեն, և Իրանը կկարողանա դառնալ խաղաղ, բարգավաճ և արդյունավետ երկիր: Դա կարող է տեղի ունենալ շատ արագ՝ նույնիսկ վաղը, կարող է նաև տարիներ տևել: Իմ մեծ ցանկությունն է քննարկել այս ամենը ցանկացածի հետ, ով ուզում է խոսել: Ես միայն կարող եմ ասել, որ մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա: Նման բան չի լինի»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ Թրամփի ստորագրած հրամանագիրն Իրանի ղեկավարության համար արգելափակում է ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի կամ ԱՄՆ-ում ակտիվների հասանելիությունը: Բացի դրանից՝ հրամանագրով թույլատրվում է թիրախավորել այն մարդկանց, որոնք Իրանի հոգևոր առաջնորդի կամ նրա գրասենյակի կողմից կնշանակվեն որոշակի պաշտոնների: Այդ սահմանափակումները կվերաբերեն նաև օտարերկրյա ֆինանսական կառույցների, որոնք Իրանի գերագույն ղեկավարությանն օգնում են փոխանցումներ կատարել:

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի՝ այս շաբաթվա ընթացքում պատժամիջոցներ կսահմանվեն նաև Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի նկատմամբ:

Իրանի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «արհամարհում է դիվանագիտությունը և պատերազմ է տենչում»:

Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբաս Մուսավին թվիթերյան գրառում է կատարել՝ քննադատելով Վաշինգտոնի քայլը:

«Իրանի գերագույն ղեկավարի նկատմամբ անօգուտ պատժամիջոցների սահմանումը մեկընդմիշտ փակում է դիվանագիտության ճանապարհը: Թրամփի հուսահատ վարչակազմը ոչնչացնում է համաշխարհային խաղաղությունը և անվտանգությունը պահպանելուն ուղղված միջազգային հաստատված մեխանիզմները»,- գրել է Մուսավին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունն ավելի է սրվել այն բանից հետո, երբ Իրանն օրեր առաջ ամերիկյան հետախուզական անօդաչու խոցեց: Իրանը հայտարարում է, որ դրոնը խոցել է իր երկրի օդային տարածքում, մինչդեռ ԱՄՆ-ի պնդմամբ՝ դրոնը թռչում էր միջազգային օդային տարածքում՝ Հորմուզի նեղուցի երկնքում:

Երկու երկրների միջև հարաբերությունները լարվել էին նաև մայիսին՝ Վաշինգտոնի կողմից միջուկային համաձայնագիրը լքելուց մեկ տարի անց. ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ ճնշումն ավելացրել էր՝ բացառության կարգով Իրանից նավթ գնող երկրներին զրկելով այդ հնարավորությունից: Սրան հաջորդել էին Պարսից ծոցում նավթակիր տանկերների վրա հարձակումները, որոնց մեջ Սպիտակ տունը մեղադրում է Իրանին: Այնուհետև Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ երկիրը կգերազանցի հարստացված ուրանի պաշարները, որոնք սահմանվել էին 2015թ. Իրանի և 6 գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքները

12:10 22.11.2024

Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքները

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2025 թվականի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ներառյալ պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am հարթակում։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։ ...

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

12:04 22.11.2024

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանայում է միջուկային զսպման մոտեցումները Չինաստանի և Ռուսաստանի՝ աճող միջուկային հնարավորությունների պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջուկային քաղաքականության և զանգվածային ոչնչացման զենքերի հակազդման հարցերով օգնականի տեղակալ Ռիչարդ Ք.Ջոնսոնը, հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում Միացյալ Նահանգները բախվում են բազմաթիվ միջուկային […] ...

SHANTNEWS

12:00 22.11.2024

SHANTNEWS

Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել

11:53 22.11.2024

Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրթիռային հարվածների փոխանակումից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Ստեղծված պայմաններում բոլոր կողմերը պետք է պահպանեն հանգստություն և զսպվածություն, ջանքեր գործադրեն երկխոսության և քննարկումների միջոցով […] ...

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

11:46 22.11.2024

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2 թաղամասում շների սպանդ է տեղի ունեցել, և երեք շան կրակված մարմին երկու օր է՝ ընկած են նշված վայրում: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցառումներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: […] ...

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կիև

11:41 22.11.2024

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կիև

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ժամանել է Ուկրաինա։ Այս մասին պաշտոնյան հայտնել է X-ում: Չեխիայի ԱԳՆ ղեկավարն այսօր առավոտյան գնացքով ժամանել է Կիև։ Լիպավսկին նշել է, որ ցանկանում է իմանալ, թե ինչպես են ուկրաինացիները ռուսական գնդակոծությունից հետո։ Նաև, ըստ նախարարի, ինքը տեղում  կստուգի, թե ինչպես են աշխատում չեխական նախագծերը և կքննարկվի, թե ինչպես լավագույնս […] ...

BACK_TO_TOP