13:26 25.06.2019
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա է անում` բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա: Նա բողոքում է ընդդեմ «կաշառված դատարանների»:
Տղամարդը ներկայանում է որպես բեռնափոխադրող: Նրա խոսքերով` ինքը 2 տարի առաջ լոլիկ է փոխադրել ՌԴ, ճանապարհին լոլիկը փչացել է և նրան դատի են տվել` պահանջելով որպես փոխհատուցում վճարել 30 հազար դոլար:
Նա դիմել է Վերաքննիչ դատարան, որը որոշումը թողել է ուժի մեջ:
Որպես բողոքի նշան` տղամարդը հայտարարել է` չի իջնելու սյան վրայից, հացադուլ է անելու, երկու օրից նաև ջրադուլ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները համոզում էին նրան ներքև իջնել, սակայն նա հրաժարվեց կատարել ոստիկանների պահանջը:
10:16 11.03.2025
Ո՞ր թիմերն են ամենաշատը ծախսել՝ աշխատավարձ վճարելու համար10:16 11.03.2025
Ո՞ր թիմերն են ամենաշատը ծախսել՝ աշխատավարձ վճարելու համարՈՒԵՖԱ-ն նշել է այն ակումբներին, որոնք նախորդ մրցաշրջանում ամենաշատն են ծախսել՝ ֆուտբոլիստներին աշխատավարձեր վճարելու համար, հայտնում է Marca-ն: 2023/24 մրցաշրջանում եվրոպական ակումբներից ամենաշատը ծախսել է ֆրանսիական ՊՍԺ-ն՝ 658 միլիոն եվրո: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է (554 միլիոն), իսկ եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալը» (505 միլիոն): ...
10:13 11.03.2025
Տարադրամի փոխարժեքները մարտի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․44 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.54 դրամ: ...
10:00 11.03.2025
Ռուբիո. Միացյալ Նահանգները դեռ չի քննարկել Բրյուսելի հետ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների վերացման հարցըԱՄՆ-ը դեռ չի քննարկել Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցների վերացման հարցը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Սաուդյան Արաբիա թռիչքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նրան հարցրել են, թե արդյոք ԵՄ-ի հետ քննարկվել է Մոսկվայի դեմ համայնքի կողմից սահմանված սահմանափակումների թուլացումը։ «Մենք դեռ չենք հասել այդ փուլին: Ակնհայտ է, որ եվրոպացիներն ունեն իրենց […] ...
09:55 11.03.2025
Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Թեղենիք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Թեղենիք բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ-ից։ ...
09:50 11.03.2025
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է աշխարհի և տարածաշրջանի անվտանգության հարցերըՍաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, ով ժամանել է Ջիդդա քաղաք՝ ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների համար։ Թագաժառանգ արքայազնը և պետքարտուղարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները, ինչպես նաև քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը, հաղորդում է Սաուդյան Արաբական գործակալությունը: Սպասվում է, որ Սաուդյան […] ...
09:45 11.03.2025
Երբեք «Ռեալից» հեռանալու որոշում չեմ կայացնի․ ԱնչելոտիՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իտալացի դերասան Ջակոմո Պորետիի փոդքաստում խոսել է ապագայի մասին: «Ես երբեք «Ռեալից» հեռանալու որոշում չեմ կայացնի, դա կանի նախագահը։ Ես նման որոշումներ չեմ կայացնում»,- ասել է մասնագետը: 65-ամյա Անչելոտիի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2026 թվականի հուլիսի 1-ին: Ավելի վաղ տեղեկություն կար, որ Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոն կարող է […] ...