14:34 25.06.2019
Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը:
SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդել է վերացնել Մանվել Գրիգորյանի գույքի վրա դրված արգելանքը, որպեսզի այն հնարավոր լինի նվիրատվություն անել։
Նախորդ նիստին դատարանը գրություն էր ստացվել Պետական գույքի կառավարման կոմիտեից այն մասին, որ Մանվել Գրիգորյանը ցանկանում է Ակնալճի կուղբաբուծական ֆերման նվիրել պետությանը՝ որպես փոխհատուցում պետությանը պատճառված վնասի։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել մինչև պաշտպանական կողմը ներկայացնի գույքի սեփականատեր Կարեն Գրիգորյանի համաձայնությունը։
Հաջորդ նիստին պաշտպանները կներկայացնեն Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի համաձայնությունը։
Այս պահին դատական նիստը ընդմիջվել է, քանի որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը լավ չէ:
22:43 08.04.2025
ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից. Իրանի ԱԳՆՎաշինգտոնը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին The Washington Post-ի կայքում հրապարակված հոդվածում։ Մեկնաբանելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև ապրիլի 12-ին Օմանում կայանալիք անուղղակի բանակցությունները՝ նա նշել է, որ իրանական կողմը «պատրաստ է լուրջ փոխգործակցության՝ գործարք կնքելու նպատակով»։ Միևնույն ժամանակ, Արաղչին ընդգծել է, որ […] ...
22:23 08.04.2025
Ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնութունում։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Արման Անդրեասյանը ծանր գոտեմարտում 1:4 հաշվով զիջել է Աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Բաևին: Ավելի վաղ, SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ […] ...
22:14 08.04.2025
Կոտայքի մարզում «Ford Transit»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԱպրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Էրիկ Գ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ վթարի մեղավորը եղել է Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արա Ա․-ն, ով իր […] ...
22:09 08.04.2025
Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Նշվում է, որ Թևանյանն առանց գոտեմարտի հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, քանի որ մրցակիցը չի ներկայացել: ...
21:51 08.04.2025
Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենան ռուս-ամերիկյան խորհրդակցություններըՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունները սպասվում են ապրիլի 10-ին Ստամբուլում, ՏԱՍՍ-ին հաստատել է աղբյուրը։ «Նպատակային ամսաթիվը ապրիլի 10-ն է»,- ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների երկրորդ փուլում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և […] ...