14:21 24.06.2019
Այսօր՝ հունիսի 24-ին, Էդուարդ Շարմազանովը հանդիպել է լրագրողների հետ: ՀՀԿ մամուլի խոսնակը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և սուր քննադատության ենթարկել իշխանությունների գործելաոճն ու նաև վիրավորական արտահայտություններ հնչեցրել:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ինչպես տնտեսական ցուցանիշերին, ներդրումներին, այնպես էլ ներքին ու արտաքին հարաբերություններին` նշելով, որ այդ ոլորտներում իշխանությունները վարում են իր քաղաքական թիմի համար ոչ ընդունելի քաղաքականություն:
Էդուարդ Շարմազանովը, որը վերջին օրերում Վրաստանում էր, խոսեց նաև վրացական իրադարձություններից` ընդգծելով, որ ռուս-վրացական լարվածությունը չի բխում Հայաստանի շահերից, իսկ եղածի պատասխանատվությունը կրում են թե´ Ուղղափառության համաժողովի կազմակերպիչները, թե´ հյուրընկալող երկիրը, որ պարտավոր էր ապահովել մասնակիցների անվտանգությունը:
«Ես շատ մտահոգված եմ, որովհետև Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է, Վրաստանը ևս, մեր հարաբերությունները երկու երկրների հետ ունեն դարավոր անցյալ և այս լարվածությունից չենք կարող որևէ դիվիդենտ շահել, թե´ տնտեսական առումով՝ Լարսի հետ կապված, թե´ քաղաքական առումով: Եթե սրան գումարենք, որ լարված է նաև հարաբերությունները ԱՄՆ և Իրանի միջև, ամեն դեպքում մեր հյուսիսային և հարավային դարպասները լուրջ մարտահրավերների առաջ են, և եթե բացասական զարգացումներ լինեն, շահողներ հաստատ չեն լինի»,- ասաց Շարմազանովը:
Շարմազանովը նշեց, որ ռուսական կողմից սխալ չի տեսնում, և եղածի պատասխանատվությունը կրում է կազմակերպիչն ու հյուրընկալող կողմը, քանի որ նրանք պարտավոր են ապահովել բոլոր մասնակիցների անվտանգությունը:
«Առաջին անգամ չէ: Երևանում էլ է եղել նման միջոցառում, որ ադրբեջանցիներ են եկել, որևէ էքսցես չի եղել: Աշոտյանն ու Թանդիլյանն են գնացել Բաքու, և որևէ լուրջ միջադեպ չի գրանցվել: Այդ իմաստով, եթե Ուղղափառության վեհաժողովի ղեկավարները գտել են, որ Թբիլիսիում պետք է լինի այդ նիստը, պարտավոր էին բոլոր պատվիրակությունների և նախագահող երկրի լիազորությունները պատշաճ կերպով պաշտպանել: Եթե կա սխալ, բացառապես կա´մ համաժողովի կազմակերպիչների, կա´մ հյուրընկալող երկրի կողմից է»,- ասաց Շարմազանովը:
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...