12:01 15.11.2017
Վերլուծաբան Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարության և Պենտագոնի կապերին: Նա նշել է, որ այդ կապերն ակտիվացել են 2001 թվականից: Պաշտպանության նախարարի պաշտոնում Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդին՝ Երևանում, Բրյուսելում, Վաշինգտոնում։ Բանակցությունների ժամանակ նա Սերժ Սարգսյանի հետ լուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Մասնավորապես, հաշվի առնելով ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքները, Ռամսֆելդը Սարգսյանի աջակցությունն է հայցել 907-րդ բանաձևի շրջանցման հարցում։ Նշենք, որ 1992 թ. 907-րդ բանաձևով արգելվել է Ադրբեջանին տրամադրել որևէ ռազմական կամ այլ աջակցություն, քանի դեռ Ադրբեջանը չի վերացրել Հայաստանի շրջափակումը և ագրեսիվ գործողություններ է իրականացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ: Դրա դիմաց Ռամսֆելդը Սարգսյանին ռազմական օգնություն է խոստացել։ Հայկական կողմը համաձայնել է առաջարկին, քանի որ սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո Պենտագոնը նաև ներքաղաքական խնդիրներ ուներ լուծելու։ Սարգսյան-Ռամսֆելդ հանդիպումներին քննարկվել է նաև Հայաստանի աջակցությունը գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում։ Հայաստանը խոստացել է նաև այդ հարցում աջակցել, քանի որ ԱՄՆ-ն պատրաստվում էր ներխուժել Աֆղանստան և Իրաք:
Սուրեն Սարգսյանը նաև նշում է, որ բոլոր այս հանդիպումների համակազմակերպիչը եղել է Վիգեն Սարգսյանը։ Նա է մասնակցել բոլոր հույժ գաղտնի բանակցություններին, անհրաժեշտության դեպքում թարգմանել տետ-ա-տետ հանդիպումները՝ հաշվի առնելով անգլերենի գերազանց իմացությունը և բանակցությունների գաղտնի բնույթը։ Սուրեն Սարգսյանը նաև հայտնում է, որ ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի աջակցության վերաբերյալ բանակցությունների փաթեթի մի մասը դեռ գաղտնազերծված չէ։
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...